Անհրաժեշտության դեպքում Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմական նավերը կարող են խորտակվել․ իրանցի քաղաքական գործիչ

Պետական հեռուստատեսության եթերում նա հայտարարել է, որ ամերիկյան նավատորմն արդեն իսկ իրենց հրթիռների նշանակետում է, և «որևէ մեկին չի հաջողվի ճողոպրել»․․․

Պակիստանի վարչապետը ժամանել է Քաթար՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին ուղղված դիվանագիտական ջանքերի ֆոնին։

Այցը տեղի է ունենում Իսլամաբադի ակտիվ դիվանագիտական ջանքերի ֆոնին, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի խթանմանը․․․

Պակիստանի վարչապետը ժամանել է Քաթար՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին ուղղված դիվանագիտական ջանքերի ֆոնին։

Այցը տեղի է ունենում Իսլամաբադի ակտիվ դիվանագիտական ջանքերի ֆոնին, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի խթանմանը․․․

Իլհամ Ալիևը կնոջ հետ ժամանել է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա:

Նրանք մասնակցելու են Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումին։

Այս մասին հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:

Լիբանանի նախագահը հրաժարվել է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և ասել նրան, որ չի խոսի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։

Պաշտոնյան նշել է, որ Ռուբիոն ըմբռնումով է մոտեցել Լիբանանի դիրքորոշմանը։

Աունի գրասենյակը հայտնել է Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին, սակայն Նեթանյահու հետ հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ ոչինչ չի նշվում։

Ըստ Լիբանանի նախագահի գրասենյակի հաղորդագրության՝ Աունը շնորհակալություն է հայտնել Ռուբիոյին Վաշինգտոնի կողմից հրադադարի հասնելու ջանքերի և բոլոր մակարդակներում աջակցության համար։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն հաստատել է իր շարունակական ջանքերը՝ Լիբանանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման շրջանակներում հրադադարի հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով իր աջակցությունն ու գնահատանքը նախագահ Աունի դիրքորոշումների նկատմամբ։

Ապրիլի 14-ին Ռուբիոն Վաշինգտոնում հյուրընկալել էր Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններ՝ դեսպանների մակարդակով։

Իր հերթին, լիբանանյան Al-Jadeed թերթը հաղորդել էր, որ ջանքեր են գործադրվում Ջոզեֆ Աունի, Բենիամին Նեթանյահուի և Մարկո Ռուբիոյի միջև եռակողմ հեռախոսազրույց կազմակերպելու ուղղությամբ՝ երկու երկրների միջև հնարավոր հրադադարի հարցը քննարկելու նպատակով։

Ապրիլի 15-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր Իսրայելի և Լիբանանի առաջնորդների միջև հեռախոսազրույցի մասին, սակայն ապրիլի 16-ին ավելի վաղ Աունը հայտարարել էր, որ բանակցությունների «բնական մեկնարկային կետ» կլինի հրադադարը։

Արտաշատում «Ուժեղ Հայաստան»-ի անդամներն ընտրակաշառք են բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի…

Ալեն Սիմոնյանը Թուրքիայում կարճ զրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ


Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի…

Ներքին գործերի նախարար. Հայաստանում արտագաղթը վերածվել է ներգաղթի

Նրա խոսքով՝ սա հաստատված խաղաղության և ոլորտային բարեփոխումների արդյունք է։ «Հայաստանը միակ երկիրն է, որի հետ…

«Համակարգն իր քաղաքական շահերով այլանդակողը պնդում է, որ այնտեղ խայտառակություն է տիրում»․ Րաֆֆի Ասլանյան

«Համակարգն իր քաղաքական շահերով այլանդակողը պնդում է, որ այնտեղ խայտառակություն է տիրում»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևի կողմից իրեն պարտադրված սահմանադրական փոփոխությունները ներկայացնում է որպես վիրահատական միջամտություն՝ արդարադատության համակարգին, պայքար՝ ՀՀ բոլոր իրավապահ մարմիններում գործող մաֆիայի դեմ։ Ինչպե՞ս կարելի է հավատալ, վստահել արդեն 8 տարի երկիրը կառավարող և նման մտքեր արտահայտող մեկին, ով հանուն իր աթոռի չի խորշում նույնիսկ 24-ժամյա ռեժիմով իր քաղաքական պատվերները կատարող ոստիկաններին, քննիչներին, դատախազներին, դատավորներին փնովելուց։ Արդարադատության համակարգն իր քաղաքական շահերով անձամբ այլանդակողը հասարակության անգիտակից անդամներին մոլորեցնելու համար դեռ պնդում է, որ այդ համակարգում խայտառակություն է տիրում, թեև շատ լավ գիտի, որ իր ձեռամբ խայտառակություն է տիրում պետության բոլոր համակարգերում՝ անվտանգություն, պաշտպանություն, տնտեսություն, գիտություն, կրթություն…»։

Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը

Փաշինյանը շարունակում է մնալ Եվրոպայի համար հարմար գործակից, մասնավորապես՝ հաշվի առնելով նրա պատրաստակամությունը իրականացնել այն, ինչ դեռ ավարտված չէ…