Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ


Բիզնես


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է հիմնականում փակ մնալ։

«Հորմուզի նեղուցը հիմնականում շարունակում է փակ մնալ, և նեղուցը բացելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Փաստացի, տարանցման հետ կապված իրավիճակը մի քանի շաբաթ առաջվա համեմատ վատթարացել է»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ՝ չնայած դրա կարգավորման շուրջ քննարկումներին։



Գիշերը Ուկրաինան վերջին մի քանի տարիների ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումներից մեկը.ТАСС

Նախորդ երեկոյի և գիշերվա ընթացքում ուկրաինական ԱԹՍ-ների ձեռնարկած Մոսկվայի վրա հարձակման փորձը վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել է ամենախոշորներից մեկը։ Դրա մասին…

Սպառազինություններ գնելու համար նոր ֆինանսական հատկացում կանեն


Սեպտեմբերի 18-ին Եվրամիությունը Ուկրաինային կփոխանցի 3,3 միլիարդ եվրո, որը կուղղվի հրթիռներ եւ ԱԹՍ-ներ գնելուն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագ…

Երևանի ո՞ր ճանապարհների նորոգմանը կուղղվեն ամենամեծ գումարները

Երևանի 2026 թվականի բյուջեի փոփոխություններով զգալի լրացուցիչ գումարներ են նախատեսվում փողոցների և ճանապարհների վերանորոգման համար։ Միայն «Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում» ծրագրին նախատեսվում է ավելացնել ավելի քան 1.07 մլրդ դրամ, իսկ մայրուղիների և փողոցների վերակառուցման ու հիմնանորոգման ծրագրին՝ ևս 369.2 մլն դրամ։ Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է Երևանի ավագանու որոշման նախագծից:

Ամենախոշոր առանձին նշված ճանապարհային ծրագրերն են՝

Ճանապարհ / հատված Նախատեսվող գումար
Ոսկերիչների փողոցի 749 մ հատված + «Մերիդիան»-ի հարակից տարածք 588.5 մլն դրամ
Ագաթանգեղոսի փողոց 429.9 մլն դրամ
Արին Բերդի փողոց–Արցախի պողոտա հատված 339.3 մլն դրամ
Տիգրան Մեծի փողոց 299.7 մլն դրամ
Արամ Խաչատրյան փողոց 61.0 մլն դրամ

Ոսկերիչների փողոցի դեպքում 588.5 մլն դրամը վերաբերում է ոչ միայն փողոցի 749 մետր հատվածի հիմնանորոգմանը, այլ նաև «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատմանը, և փաստաթղթում երկու աշխատանքների գումարներն առանձին չեն բաժանված։

Ագաթանգեղոսի փողոց

Առանձին փողոցների շարքում ամենախոշոր հստակ նշված գումարը նախատեսվում է Ագաթանգեղոսի փողոցի համար՝ 429.9 մլն դրամ։ Նորոգվելու է Ագաթանգեղոսի փողոցը՝ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Խանջյան փողոցին կապող թունելի սկիզբը՝ ներառյալ թունելի երկու թևերը։

Տիգրան Մեծ փողոցի որոշակի հատվածի միջին նորոգման համար նախատեսվում է մոտ 299.7 մլն դրամ, իսկ Արամ Խաչատրյան փողոցի հատվածների համար՝ մոտ 61 մլն դրամ։ Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկից դեպի Արին Բերդի 5-րդ նրբանցք տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման շարունակման համար նախատեսվում է ևս 339.3 մլն դրամ։

Բացի այս խոշոր ծրագրերից, ևս 265.7 մլն դրամ նախատեսվում է Էրեբունի, Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Արաբկիր և Ավան վարչական շրջանների փողոցների, բակերի և մայթերի ընթացիկ նորոգումների համար։

Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին

Նախարարությունը հորդորում է զերծ մնալ ավելորդ շահարկումներից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։

Շուրջ 190 մլն դրամի վնաս․ բացահայտվել է տեխնիկայի ստվերային իրացման փոխկապակցված շղթա

Դիտել YouTube-ում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության մի քանի բաժինների իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արաբական Միացյալ Էմիրություններից բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու Հայաստանում դրանց հետագա ստվերային իրացման փոխկապակցված շղթա։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Պարզվել է, որ նույն խմբում գործող շուրջ 8-10 անձինք, տարբեր անձանց անվամբ հաշվառված ընկերությունների միջոցով, 2026 թվականի ընթացքում ԱՄԷ-ից Հայաստան են ներմուծել մեծաքանակ բջջային հեռախոսներ, նոթբուքեր և այլ համակարգչային տեխնիկա։

Ներմուծման առանձնահատկություններից օգտվելով` ապրանքները ներմուծվել են առանց այդ պահին համապատասխան հարկային վճարումները կատարելու, իսկ հետագայում` կարճ ժամանակահատվածում, իրացվել են առանց համապատասխան հարկային հաշիվների։ Վաճառքից ստացված հասույթը ամբողջությամբ չի արտացոլվել հարկային հաշվարկներում, ինչի հետևանքով առաջացած հարկերը չեն վճարվել պետական բյուջե։

Ապրանքները Հայաստանում իրացվել են բնակարաններից, առևտրի իրականացման վայրերից, ինչպես նաև առաքման միջոցով։

Համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև գործունեության շարունակականությունն ապահովելու մեխանիզմը։ Մասնավորապես, պարզվել է, որ առանձին ընկերությունների միջոցով որոշակի ժամանակահատված ներմուծումներ իրականացնելուց հետո նույն խմբում գործող անձինք նույն գործունեությունը շարունակել եմ նոր հաշվառված ընկերությունների միջոցով։

Նույն խմբի հետ փոխկապակցված ընկերություններից մեկի գործունեության վերաբերյալ պետությանը պատճառված շուրջ 75 մլն դրամ վնասի մասով հաղորդում էր ներկայացվել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Դատարանի թույլտվությամբ իրականացված արտաքին դիտման ընթացքում արձանագրվել են խմբի անդամների գործողությունները և ապրանքների տեղափոխման ուղիները։

Մասնավորապես, մեկ ընկերության միջոցով Հայաստան ներմուծված 120 բջջային հեռախոսները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից վերցնելուց հետո տեղափոխվել են խմբի անդամների կողմից օգտագործվող բնակարան։ Դատարանի թույլտվությամբ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ներմուծված հեռախոսները։

Ընդհանուր առմամբ պարզվել է, որ նույն խմբում գործող անձինք առնչություն են ունեցել առնվազն հինգ տարբեր ընկերությունների միջոցով իրականացված ներմուծումների և ապրանքների հետագա իրացման հետ։

Այդ հինգ ընկերության միջոցով Հայաստան է ներմուծվել 1 946 բջջային հեռախոս՝ շուրջ 753 մլն դրամ մաքսային արժեքով, ինչպես նաև շուրջ շուրջ 98.5 մլն դրամ մաքսային արժեքով համակարգչային տեխնիկա, տեսախցիկներ և այլ ապրանքներ։ Ներմուծված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է շուրջ շուրջ 851 մլն դրամ, իսկ պետությանը պատճառված վնասը՝ շուրջ 190.2 մլն դրամ։ Տվյալ ընկերությունների գործունեության մասով հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ներկայում միջոցառումները և վարութային գործողությունները շարունակվում են՝ ապրանքների ամբողջ շարժը, գործունեության մեջ ներգրավված անձանց շրջանակը, օգտագործված ընկերությունները, իրացման փաստացի ծավալները և պետությանը պատճառված վնասի ամբողջական չափը պարզելու ուղղությամբ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է բարձրարժեք և արագ իրացվող ապրանքների շրջանառության ոլորտում ստվերային գործունեության բացահայտման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև այն դեպքերը, երբ հարկային պարտավորություններից խուսափելու և գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով օգտագործվում են տարբեր անձանց անվամբ հաշվառված և միմյանց հաջորդող ընկերություններ։

Դատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. ԳԽ


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 15–17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն…

Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի

Բաքվում հայտնաբերվել է ադրբեջանցի Թուրան Ֆեհրուզ օղլը Իսլամլիի դին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նա ծառայել է ԱՄՆ բանակում։ Լրացուցիչ…

Ցանկանում եմ գնահատանքս հայտնել Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է Հեսսեյան խաղաղության մրցանակին․ Փաշինյան

Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը։

Փաշինյանին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակի հավաստագիրը, որից հետո նա հանդես է եկել ելույթով։

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է․

«Հարգելի՛ տիկին Սոմմեր,

Հարգելի՛ պարոն Շթարցախեր,

Հեսսենի Լանդթագի հարգարժա՛ն անդամներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հեսսենի խաղաղության մրցանակը։ Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել «Ալբերտ Օսվալդի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ այս բարձր գնահատանքի համար։

2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց՝ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի և այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու իմ կողմից ընդունված համատեղ հռչակագրի արդյունքում, որն ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։

Կարևոր է, որ խաղաղությունը հաստատվեց ոչ միայն թղթի վրա և լրատվամիջոցներում, այլև գետնի վրա՝ հնարավորություն տալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին զգալ այլ կերպ։

Խաղաղության իրական ուղին սկսվեց 2024 թվականի գարնանը, երբ առաջին անգամ մեր հետխորհրդային պատմության մեջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ սահմանազատման գործընթաց։ Այդ ժամանակվանից ի վեր սահմանային միջադեպերի հետևանքով ոչ մի կողմում զոհեր չեն եղել, ինչն աննախադեպ երևույթ է 90-ականների սկզբից ի վեր։

2024 թվականին Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց ստորագրել և վավերացնել միջպետական նշանակության առաջին փաստաթուղթը՝ երկու երկրների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։

Այս փաստաթուղթը սահմանում է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար սկզբունք է հանդիսանում մեր երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման համար։

Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ երկու խորհրդային հանրապետությունների տարածքներին համապատասխան։

Սա այն սկզբունքն է, որն ամրագրված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրում, որը մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։

Նշված համաձայնագրի նախաստորագրումը և Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի ընդունումը պատմական բեկում դարձան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։

Այս առիթով ցանկանում եմ գնահատանքս հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում անձնական ներգրավվածությունն ու առաջնորդությունը վճռորոշ նշանակություն ունեցան։

Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին։

Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Չնայած հակամարտության հետևանքով առաջացած դժվարություններին, մարդկային կորուստներին և տառապանքներին՝ նրանք ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան՝ կարծես անվերջ թվացող հակամարտության փոխարեն ընտրելով խաղաղության, բարգավաճման և համագործակցության հեռանկարը։

Տիկնայք և պարոնայք,

TRIPP նախագիծը՝ «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ևս մեկ կարևոր արդյունք է։ Ներկայումս ընթանում են դրա իրականացմանն ուղղված ամենօրյա աշխատանքներ։

Այս նախագիծը կբացի Հայաստանի հաղորդակցության ուղիներն Ադրբեջանի համար և հակառակը, թեև փաստացի՝ դեռևս 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին բաց է եղել Հայաստանի համար՝ Վրաստանի տարածքով, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ առևտուրն արդեն իսկ սկսվել է։

TRIPP նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքում երկաթուղու վերականգնում, ինչպես նաև ճանապարհների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման գծերի կառուցում, որոնք կծառայեն ոչ միայն ներքին կամ տարածաշրջանային, այլև միջազգային և տարանցիկ նպատակների՝ բացելով նոր հնարավորություններ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով կապակցվածության համար։

Այս նախագծի իրականացումը նաև կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև խաղաղ փոխանակումներին և շփումներին։

Նման փոխանակումները ոչ պակաս կարևոր են, քան ստորագրված և վավերացված փաստաթղթերը, կամ բարձր մակարդակի հանդիպումներն ու համաձայնագրերը։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն ունեն խաղաղ համակեցության դարավոր փորձ, որը գրեթե մոռացվել է հակամարտության 30+ տարիների ընթացքում։

Եվ մեր խնդիրն իրականում անցյալը վերակենդանացնելը չէ, այլ այդ ավանդույթները միջպետական, բարիդրացիական հարաբերությունների նոր դարաշրջանի վերածելը՝ հարգելով միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը։

Տիկնայք և պարոնայք,

Խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այն, անշուշտ, կատարյալ չէ։ Կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ մարդասիրական, որոնք անհանգստացնում են մեր հասարակություններին։ Անհետ կորած անձինք, կալանավորվածները, ականազերծումը…սրանք այն հարցերն են, որոնց լուծումը կպահանջի հետագա ջանքեր և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից։

Եվ ես հույս ունեմ, որ մենք հաջողությամբ կլուծենք այս բոլոր խնդիրները։

Սիրելի՛ բարեկամներ,

Այս մրցանակը ստանալն այստեղ՝ Հեսսենում, ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ 1988 թվականին, երբ Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից, Հեսսենը նրանց թվում էր, ովքեր օգնության հասան հայ ժողովրդին։ Հեսսենի աջակցությամբ կառուցվեցին տարբեր կառույցներ, այդ թվում՝ մանկապարտեզ և հիվանդանոց։ Այդ ժամանակ Հայաստանն ապրում էր իր ժամանակակից պատմության ամենամռայլ պահերից մեկը։ Եվ այդ ժամանակ Հեսսենի ժողովուրդը մեզ ցուցաբերեց առատաձեռն օգնություն։

Պարոն Շթարցախեր, Դուք ինքներդ այցելեցիք Հայաստան այդ դժվարին տարիներին և ձեր աչքերով տեսաք այդ աղետի հետևանքները։

Այսօր, տասնամյակներ անց, մենք կրկին հանդիպում ենք, բայց բոլորովին այլ հանգամանքներում։ Այն ժամանակ Հեսսենը ձեռք մեկնեց Հայաստանին ողբերգության պահին։ Այսօր Հեսսենը ձեռքը մեկնում է՝ ի նշան խաղաղության համար մեր ջանքերի ճանաչման։

Այս գեղեցիկ Վիսբադեն քաղաքի հետ կա նաև ավելի անձնական կապ։ Շատ տարիներ առաջ, երբ ես գրում էի իմ «Երկրի մյուս կողմը» գիրքը, Վիսբադենն ​իմ երևակայական ճանապարհորդության կանգառներից մեկն էր, դիտարկված այն մարդու աչքերով, ով փորձում էր հասկանալ Հայաստանից այն կողմ գտնվող աշխարհը։

Եվ այսօր ես կանգնած եմ այստեղ՝ Վիսբադենում, ոչ թե որպես հեռավոր վայր պատկերացնող գրող, այլ որպես Հայաստանի վարչապետ, ով ստանում է խաղաղության մրցանակ։ Եվ գուցե սրանում կա ինչ-որ խորհրդանշական բան, հատկապես 2018 թվականի Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ֆոնին, քանի որ մենք խաղաղությունը դիտարկում ենք՝ որպես մեր ժողովրդավարական բարեփոխումները համախմբելու և ինստիտուցիոնալացնելու, ինչպես նաև մեր ժողովրդավարությունը կայուն ու անշրջելի դարձնելու ամենանպաստավոր միջավայրը։

Այս համատեքստում, կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը, Գերմանիային և մյուս անդամ պետություններին՝ մեր ժողովրդավարական դիմակայունությանը երկարատև աջակցություն ցուցաբերելու համար: Մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ այժմ գտնվում են պատմական ամենաբարձր կետում՝ ռազմավարական գործընկերության մեջ, և մենք դեռևս ուսումնասիրում ենք հետագա հնարավորությունները։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը խորապես երախտապարտ է մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր աջակցել են մեր տարածաշրջանում խաղաղությանը: Մենք այս մրցանակը համարում ենք այդ աջակցության արտահայտություններից մեկը։

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ջերմորեն շնորհավորել Հեսսենի դաշնային երկրամասին՝ իր 80-ամյակի առիթով։ Հեսսենի վերակառուցումը պատերազմից հետո կարևոր դաս է մարդկության համար, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է կրկին ոտքի կանգնել, գտնել առաջ շարժվելու ուժը և միասին աշխատել խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու համար։

Շնորհակալություն»։

Իշխանությունն ամեն կերպ խոչընդոտում է ընդդիմադիր ուժերի առաջադրմանը


Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Լոռու մարզի Ֆիոլետովո եւ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում, որտեղ ազգային փո…