Օրբանը հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին. Հունգարիայում հաղթել է ընդդիմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բլոգեր Արթուր Չախոյանը հերթական անգամ քննադատել է Երևանի քաղաքային կառավարման մոտեցումները՝ նշելով, որ քաղաքում գործընթացները հաճախ իրականացվում են անկանոն և…

Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մագյարին և հունգար ժողովրդին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկ…
Մենք հարգում ենք հունգարացի ժողովրդի ընտրությունը․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք ակնկալում ենք շարունակել մեր շատ պրագմատիկ շփումները հունգարական նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ՝ մասնավորապես երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության մասին», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը նշել է, որ պետք է հետևել հունգարական նոր ղեկավարության գործողություններին։
Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ուժի առաջնորդ Պետեր Մաջյարը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անխուսափելի է աշխարհագրության և էներգետիկ կախվածության պատճառով։
«Անհրաժեշտության դեպքում մենք կբանակցենք, բայց ընկերներ չենք դառնա», – հայտարարել է Հունգարիայի ապագա վարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ: «Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավ…
Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Reuters-ին ասել է Հռոմի պապ Լևոն 14-րդը։
«Ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը»,-նշել է Հռոմի պապը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե իր շնորհիվ է Լևոն 14-րդը դարձել Հռոմի պապ։
«Մեզ դուր չի գալիս այն Պապը, որն ասում է, որ միջուկային զենք ունենալը նորմալ է։ Մենք չենք ուզում այնպիսի Պապ, որն ասում է, որ հանցագործությունը նորմալ է։ Ես Հռոմի պապ Լևոն 14-րդի մեծ երկրպագու չեմ»,- ասել է Թրամփը։
Նշենք, որ Լևոն 14-րդը Թրամփի սուր քննադատներից է, որը դեմ է արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։