Մերձավոր Արևելքից շտապ Հայաստան վերադարձած քաղաքացիների ծախսերը մասնակի կփոխհատուցվեն. Ով որքան կստանա

Որոշման համաձայն՝ փոխհատուցումը կկազմի մինչև 250 հազար դրամ և կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել վերադարձի տոմսերը ձեռք բերել…

Հայաստանի կառավարությանը հանձնարարվում է վերանայել հայերի պատմությունն՝ իր ավելի հզոր հարևաններին հարմարվելու համար. Լեմկինի իստիտուտ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման և մարդկային անվտանգության ինստիտուտը խստորեն դատապարտում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը, որը տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի 2026 թվականի փետրվարի 10-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցից հետո: Նա խոսել է Հայոց ցեղասպանության մասին և Վենսին նվիրել Արցախի մասին գիրք: Ավելի ուշ նրան ստիպել է հրաժարական տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա հարկադիր հրաժարականը ցույց է տալիս վարչապետ Փաշինյանի քաղաքականության ավտորիտար ոճը, ինչպես նաև հայերի դեմ իրականացված ցեղասպանություններին վերաբերող պատմական արձանագրությունների քաղաքականացումը:

Քանի որ «կարգավորման» գործընթացը միակողմանի է, Հայաստանի կառավարությանը հանձնարարվում է վերանայել հայերի պատմությունն՝ իր ավելի հզոր հարևաններին հարմարվելու համար, ինչպես վարչապետի վերջին քայլն է հստակեցնում։

Այն փաստը, որ վարչապետը հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը համարում է անհարմար թեմա՝ հաշվի առնելով նրա արտաքին քաղաքականությունը, չի փոխում տարածաշրջանի պատմությունը կամ դրա մասին գրված գիտական ​​աշխատությունները։ Վարչապետը և Հարավային Կովկասում «կարգավորման գործընթացին» ներգրավված բազմաթիվ համաշխարհային տերությունները կարող են ցանկանալ, որ Հայոց ցեղասպանությունը և դրա տևական բռնությունը, ինչպես վկայում է Ադրբեջանի կողմից 2020-2023 թվականներին Արցախում իրականացված ցեղասպանությունը, պարզապես անհետանան, բայց պատմությունը կամ ցեղասպանությունը այդպես չեն գործում։

«Ազատություն մեր ընկերոջը», «Մարդը՝ բացարձակ արժեք»


Ինչպես ավելի վաղ գրել ենք․ հասարակական գործիչներ Անաիս Սարդարյանն ու Աննա Հովհաննիսյանը բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության առաջ՝ ի աջակցությու…

Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն

Ամպային լուծումներն այդ միջավայրի կարևոր բաղադրիչներից են, որոնք  հնարավորություն են տալիս ընկերություններին ունենալ հուսալի տեխնոլոգիական հիմք և ենթակառուցվածքներ՝ առավել արդյունավետ աշխատանքի համար…

Նախնական ցուցակը, ըստ ընտրական տեղամասերի, ներբեռնելու հնարավորությամբ, տեղադրվելու է մինչ ապրիլի 28-ը

Նախնական ցուցակը, ըստ ընտրական տեղամասերի, ներբեռնելու հնարավորությամբ, տեղադրվելու է մինչ ապրիլի 28-ը

ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով  

Ապրիլի 10-12-ը տեղի կունենա Leasing EXPO 2026 ցուցահանդեսը, որն անցկացվում է արդեն չորրորդ տարին։ Էքսպոյին ԱրարատԲանկը հանդես կգա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ուղղված հատուկ առաջարկով։

Վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ։

Վերականգնվող էներգիայի էլեկտրակայանների կառուցման, վերակառուցման կամ ընդլայնման, ինչպես նաև էներգաարդյունավետ ներդրումների նախագծերի իրականացման նպատակով տրամադրվող լիզինգի վերաբերյալ հաճախորդները մասնագիտական խորհրդատվություն կստանան ԱրարատԲանկի տաղավարում։ Առաջարկը գրավիչ է․

  • վերականգնվող էներգիայի լիզինգ սկսած 0,9%-ից,
  • մինչև 10 տարի մարման ժամկետ,
  • կանխավճար՝ սկած 10%-ից,
  • փաստացի՝ սկսած 0․91%-ից։

Լիզինգի փորձագետները հանգամանալից կներկայացնեն նոր պրոդուկտի առավելություններն ու կպատասխանեն լիզինգի գործընթացներին վերաբերող հարցերին։

ԱրարատԲանկը շարունակում է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում ներկայացնել լիզինգի գրավիչ պայմաններ՝ մինչև 35% հետվճարի (cash back) հնարավորությամբ՝ EU4Business-SMECI ծրագրով։

“ԵՄ-ն բիզնեսի համար” (EU4BUSINESS) նախաձեռնություն-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագիրն ուղղված է արտահանման խթանմանը, որն իր մեջ ներառում է արտադրության, ծառայությունների մատուցման և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսներին։ Այս ծրագրից կարող են օգտվել նաև այն բիզնեսները, որոնք չեն համապատասխանում վերոնշյալ ոլորտներին, սակայն նախատեսում եմ հիմնել արտադրություն, կամ մատուցել ծառայություններ։ Օրինակ՝ սննդամթերքի վաճառք իրականացնող տնտեսվարողը կարող է դիմել արտադրություն հիմնելու կամ ծառայություն մատուցելու համար ներդրումներ կատարելու նպատակով։

 EU4BUSINESS ծրագիրը ուղղված է ԵՄ չափորոշիչների ներդրման խթանմանը՝ շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի, առողջության և անվտանգության, ինչպես նաև արտադրության որակի և անվտանգության ոլորտում, և նախատեսված է ՓՄՁ-ների կարողությունների բարձրացման համար` ԵՄ շուկա մուտք գործելու և մրցակցելու նպատակով:

Այս ծրագրի շրջանակներում լիզինգի առարկա կարող են հանդիսանալ հետևյալ հիմնական միջոցները՝

  • տրանսպորտային միջոցներ,
  • արտադրական սարքավորումներ և հոսքագծեր
  • արևային կայաններ,
  • գյուղատնտեսական տեխնիկա,
  • ժամանակակից ջերմոցային սարքավորումներ, ոռոգման համակարգեր և այլն,

Լիզինգի նշյալ առարկաները պետք է լինեն առաջնային շուկայից ձեռքբերվող, եվրոպական արտադրության կամ եվրամիության ստանդարտներին համապատասխանող և այլ երկրում արտադրված, օրինակ՝ Չինաստանում։

Սարքավորումները պետք է ունենան CE սերտիֆիկատ։ Բացի դա, այս ծրագրի շրջանակներում կարող են վարկավորվել Էներգախնայող շինարարական աշխատանքները (բացառությամբ բազմաբնակարան շենքերի), այսպես կոչված կանաչ շենքերի կառուցման նպատակով։

Ցուցահանդեսը տեղի կունենա Մերիդիան էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1), ժամը՝ 12։00-20։00-ը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան հետաձգվել է Իրանի դեմ պատերազմի պատճառով․ Foreign Policy

Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը կարող է վտանգել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված միակ հաջողված խաղաղության համաձայնագիրը․․․

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը…