
Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շա…
Հայաստանի իշխանությունները որոշել են կարգավորել օտարերկրյա և տեղական ներդրողների գործունեությունը
ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկը կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները (stablecoins) որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Անդրսահմանային ֆինանսական ծառայություններն այսօր զգալի չափով մնում են մասնատված և վերջնական հաճախորդներին չեն ապահովում արագ ու որակյալ սպասարկում: Սթեյբլքոիններն առաջարկում են այդ բացը լրացնելու համոզիչ միջոց և գտնվում են եզակի դիրքում, քանի որ ներկայացնում են այն բնական հատման կետը, որտեղ ավանդական ֆինանսական և կրիպտոաշխարհները կարող են միավորվել՝ հաճախորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու համար», — ասաց նա Doing Digital 2026 ֆորումի ժամանակ, որն անցկացվում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո:
Նրա խոսքով՝ կրիպտոկարգավորման մասին վերջերս ընդունված օրենքը ցույց է տալիս Կենտրոնական բանկի հանձնառությունը՝ հասնելու սպառողների պաշտպանության և նորարարությունների զարգացման միջև «ոսկե հավասարակշռության»:
«Կարգավորման կենտրոնում ոլորտի ֆինանսական, ոչ թե տեխնոլոգիական կողմն է, ինչն ապահովում է նոր տեխնոլոգիաների ինտեգրումն անվտանգ, արդյունավետ և թափանցիկ եղանակով», — ընդգծեց նա:
«Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին: Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ: Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվներով առևտրի, ծառայությունների մատուցման և շուկայի վերահսկողության կանոնները: Կարգավորման նախատեսված մեխանիզմները թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին, ինչը պետք է պաշտպանի կրիպտոակտիվներ գնողների իրավունքները և բարձրացնի վստահությունը շուկայի նկատմամբ:
«ԱՌԿԱ» գործակալությունը ֆորումի մեդիա գործընկերն է:
ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը անդրադարձել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին
Իսրայելի ընդդիմության առաջնորդն «աղետալի» է համարում Նեթանյահուի քայլերը

Իսրայելին տարիներ են պետք վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցրած քաղաքական ու ռազմավարական վնասները վերացնելու համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի ը…
Ձերբակալվել է Արման Սահակյանը | ՄԱՄՈՒԼ.ամ
Ռուսական կողմը դիմել է դատարան՝ «Պրոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղյալ համարելու պահանջով
Բերման են ենթարկվել ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Արման Սահակյանը և մի շարք այլ նախկին պաշտոնյաներ
Իրանը երկու շաբաթով կբացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար
Վերաքննիչ դատարանը մերժել է Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի մասով դատխազության բողոքը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը և ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի 3,5 տարվա ազատազրկման որոշումը թողել է անփոփոխ: Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի նախագահ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարանից պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, սակայն դատարանը մերժել է դատախազությանը և առաջին ատյանի դատարանի որոշումը թողել անփոփոխ։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո, երբ քա ղաքացիներն ինքնաբուխ հավաքվել են, մուտք գործել ԱԺ շենք։ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնությունը տեղի է ունեցել հենց այդ օրը՝ փողոցում։ Նշված դրվագով մի քանի քրեական գործ է ուղարկվել դատարան, մյուս դրվագներով դեռևս քննությունը շարունակվում է։
Ըստ այս դրվագի՝ Արա Միհրանի Բադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետոթյան վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվելուց հետո՝ համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության շենքի մոտ ամբոխ է հավաքվել և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել է նշված վայր և միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին։
Նկատենք, 6 տարի է անցել Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքից, սակայն մինչ օրս բուն կատարողները հայտնաբերված չեն։
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմ Ասատրյանը ազատազրկման դատապարտվեց 5,6 տարի ժամկետով։ Նրա փաստաբանը պնդում է՝ ոչ մի ապացույց չկա, որ իր պաշտպանյալը հարվածել է Միրզոյանին, տեսանյութերում էլ նա չի երևում։
Հիմնվել են բացառապես Արարատ Միրզոյանի ցուցմունքների վրա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
