Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է ապրիլի 9-ից սկսած Երուսաղեմի սրբավայրեր այցելելու արգելքի վերացման մասին
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանին:
ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ թիրախում «Հեզբոլլահի» հրթիռային կայաններն են:
Պայթյունները տեղի են ունեցել Իսրայելի վարչապետի՝ Լիբանանի հետ «հնարավորինս շուտ» ուղիղ բանակցություններ սկսելու հրամանի և Դոնալդ Թրամփի՝ Լիբանանի դեմ հարվածները կրճատելու պահանջի ֆոնին։
Նշվում է, որ դրանով փորձում են ապահովել հաջողությունն Իրանի հետ բանակցություններում։

Անգլիացի աշխարհահռչակ երաժիշտ Օզի Օսբորնի այրին՝ Շերոն Օսբորնը վաճառքի է հանել իրենց՝ Լոս-Անջելեսում գտնվող առանձնատունը։ Այն արժի 17 միլիոն դոլար։ Այս մասին…
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին։
Նրա հետ խոսել ենք Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա, նրա մասին հիշողությունների, նրա ողջ լինելու դեպքում Հայաստաանի այսօրվա ճակատագրի, «Հոկտեմբերի 27»-ի մինչ օրս չբացահայտվելու, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, այսօրվա առանցքային ընդդիմադիր ուժերի գործունեության, Նիկոլ Փաշինյանին հեռացնելոու, 2000-ականներին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ մի շարք գործողությունների, դրանց չհաջողելու, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած պայքարի հաջողության պսակվելու, նրա հաջողության ֆենոմենի, 2003-ի նախագահական ընտրություններում Արտաշես Գեղամյանին իշխանության կողմից ընդդիմության շարքերում ներդրված լինելու, Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցության ցուցակով իր պատգամավոր ընտրվելու և մի շարք այլ հարցերի շուրջ։
«Սերժ Սարգսյանի Նիկոլին իշխանության բերելու գինն այն էր, որ «Մարտի 1»-ըի պատմությունը Ռոբերտ Քոչարյանի գլխին ջարդի»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել Նաիրի Հունանյանի հետ։
«Կասկածներ ունեմ, որ Նաիրի Հունանյանը ողջ չէ․ ինձ հնարավորություն չի տրվել տեսնելու նրան։ Նաիրի Հունանյանը ֆանատիկական ատելություն ուներ Վազգեն Սարգսյանի նկատմամբ, իսկ Կարեն Դեմիրճյանի սպանությունը պատվեր էր։ Նա սիրում էր Դեմիրճյանին։ Նաիրի Հունանյանը եկել էր Դեմիրճյանի շտաբ, ասում էր՝ վերջապես կազատվենք Տեր-Պետրոսյանից ու նորմալ ղեկավար կունենանք»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսաանյութում․