
Բոլորիս շնորհավորում եմ․ Փաշինյանը միավորեց ողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան
Մենք Ալիեւին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ Կարապետյան
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ. Նարեկ Կարապետյանը նոր մանրամասներ է հայտնում

Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ. Նարեկ Կարապետյանը նոր մանրամասներ է հայտնում
Հուսանք՝ պետության միջոցներով վոյաժների մեկնած իշխանականները դասեր քաղած կվերադառնան

Այս օրերին Հվ. Կորեայի մայրաքաղաք Սեուլում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Սարգիս Խանդանյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը…
Իրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջ
Իրաքը բանակցում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հետ արտահանման սահմանաչափերն ավելացնելու շուրջ և մտադիր է ավելացնել նավթի արդյունահանումը։ Այս մասին Իրաքի INA տեղեկատվական գործակալության հարցազրույցում հայտնել է երկրի նավթի նախարար Բասեմ Մոհամեդ Խուդայրը։
Նախարարի խոսքով՝ Իրաքի արտադրական հզորությունները գերազանցում են արտահանման հնարավորությունները, սակայն երկիրը շարունակում է պահպանել ՕՊԵԿ-ի սահմանած սահմանափակումները։
«ՕՊԵԿ-ի հետ երկխոսություն է ընթանում արտահանման առավելագույն շեմն ավելացնելու շուրջ՝ հաշվի առնելով Իրաքի առանձնահատուկ հանգամանքներն ու այն դժվարությունների բնույթը, որոնց երկիրը բախվել է վերջին հինգ տասնամյակների ընթացքում», — նշել է Խուդայրը։
Նա ընդգծել է, որ արդյունահանման ավելացումը Իրաքին հնարավորություն կտար լրացուցիչ եկամուտներ ստանալ ենթակառուցվածքի զարգացման և պետական ծրագրերի իրականացման համար։
Նախարարը նաև հաստատել է, որ Իրաքը պահպանում է երկրի համար սահմանված արդյունահանման օրական 4,431 մլն բարել սահմանաչափը։
Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում 35-ամյա Տիգրան Կ․-ն իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Սյուզաննա Ղ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։
«Կարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Լեհաստանի վարչապետը Կրակովի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչություն է որակել
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կրակովի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, ահաբեկչություն է որակել։
«Ոստիկանությունն ուսումնասիրում է ահաբեկչության նախապատմությունն ու հանգամանքները»,- գրել է Տուսկը X սոցիալական ցանցում։
Հրաձգությունը տեղի է ունեցել Կրակովի Գլխավոր հրապարակում. կա առնվազն 5 զոհ և 12 վիրավոր:
Առաջին անգամ կստեղծեն «հրշեջ ԱԹՍ»

Թուրքիայում առաջին անգամ կստեղծեն հրշեջ անօդաչու թռչող սարք, որը նախատեսված է անտառային հրդեհների հանգցնելու համար։ Այս մասին հայտնում է Hürriyet պարբերականը…
Բելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետո
Բելգրադում ուսանողներն ու տեղի բնակիչները սկսել են ներկով ծածկել հակաուսանողական գրություններն ու գրաֆիտիները, որոնք շենքերի վրա հայտնվել էին լարված նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Կամավորական ակցիաներն անցկացվում են Սերբիայի մայրաքաղաքի տարբեր թաղամասերում և երկրի այլ քաղաքներում՝ հոկտեմբերի 25-ի ընտրություններում ուսանողական շարժման հաղթանակից հետո, հաղորդել է Associated Press-ը։
Նախաձեռնությանը միացել են Բելգրադի մի քանի դպրոցների աշակերտներ։ Ուրբաթ տասնյակ ավագ դասարանցիներ ներկագլաններ ու վրձիններ են վերցրել և բաժանվել իրենց դպրոցների հարակից թաղամասերի միջև։ Նրանք նախապես համաձայնեցրել էին աշխատանքի տեղամասերը՝ տարբեր վայրերում միաժամանակ աշխատելու համար։
«Մենք ցանկանում էինք ավելի լավը դարձնել ոչ միայն մեր երկիրը, այլև այն քաղաքը, որտեղ ապրում ենք», — պատմել է Բելգրադի դպրոցներից մեկի աշակերտական խորհուրդը ղեկավարող 18-ամյա Լեա Ռադիչը։ Նրա խոսքով՝ մարդիկ ցանկանում էին գործել անմիջապես, այլ ոչ թե փոփոխությունները հետաձգել օրերով կամ ամիսներով։
Ընտրություններից հետո առաջին կամավորական նախաձեռնություններից մեկը կենտրոնական զբոսայգու մաքրումն էր, որն ավելի քան մեկ տարի զբաղեցնում էին նախկին իշխանության կողմնակիցները։ Այնուհետև ակտիվիստները ներկով ծածկել են ստորգետնյա անցումի հակաուսանողական գրությունները։ Նման ակցիաներին սկսել են միանալ նաև այլ քաղաքների ու ավանների բնակիչները։
«Մեր նպատակն է ներկով ծածկել ատելության խոսքը», — հայտարարել է 17-ամյա դպրոցական Կոստա Յովանովիչը։ Նա նշել է, որ վիրավորական կարգախոսներն ու գրություններն ամեն օր տեսնում են դպրոց գնացող երեխաները։
Ուսանողական շարժման հաղթանակը կառավարության ներսում ենթադրյալ կոռուպցիայի դեմ երկամյա բողոքի ցույցերի արդյունքն էր։ Զանգվածային ելույթների առիթ էր դարձել 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանի ծածկի փլուզումը, որի հետևանքով 16 մարդ էր զոհվել։
Նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը և նրա կողմնակիցները ցուցարարներին մեղադրում էին դավաճանության և օտարերկրյա ուժերի օգտին աշխատելու մեջ։ Ցույցերի ընթացքում ոստիկաններն ու իշխանության կողմնակիցները տասնյակ ակտիվիստների են ձերբակալել և ծեծի ենթարկել։
Բելգրադի բնակիչները խանդավառությամբ են ընդունել կամավորների նախաձեռնությունը։ «Ես անսահման ոգևորված եմ։ Սա այնքան հրաշալի է, որ ուզում եմ լաց լինել», — իր տպավորություններն է կիսել Լետա Լալևիչ ներկայացած կինը։
