29-ամյա երիատսարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է

29-ամյա երիատսարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է

Ծայրահեղ ծանր վիճակում երեկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ-ն է։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայտնաբերել են ենթադրյալ կասկածյալին, ով 25-ամյա տղա է։ Առավել մանրամասն` սկզբանղբյուրում:

Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը

Սերբիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ դատախազությունը (JTOK) Բելգրադի, Նովի Սադի և Նիշի բարձրագույն դատարաններից պահանջել է շտապ տրամադրել երկրի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմից ներում ստացած 49 անձանց քրեական գործերի ամբողջական նյութերը։ Փաստաթղթերն անհրաժեշտ են ստուգելու համար, թե արդյոք այդ գործերում կան հանցագործությունների հատկանիշներ, որոնց քննությունը մտնում է դատախազության իրավասության մեջ, հաղորդում է սերբական N1 լրատվամիջոցը։

Վուչիչը ներման որոշումները ստորագրել է սեպտեմբերի 27-ին՝ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու օրը։ Ներում ստացած բոլոր 49 անձանց անունները Սերբիայի արդարադատության նախարարությունը հրապարակել է նոյեմբերի 3-ին։ Նրանց թվում են ՆԳՆ նախկին պետական քարտուղար Դիանա Խրկալևիչը, ինչպես նաև բռնի հարձակումների և այլ քրեական հանցագործությունների գործերով անցնող անձինք։

Դեռևս հոկտեմբերի 29-ին դատախազությունն արդարադատության նախարարությունից պահանջել էր ներման հետ կապված տեղեկություններ և փաստաթղթեր, այդ թվում՝ բուն որոշումները և տեղեկություններ այն մասին, թե ինչպես են նախաձեռնվել համապատասխան ընթացակարգերը։ Սակայն գերատեսչությունը չի տրամադրել պահանջված նյութերը։ Այդ կապակցությամբ դատախազությունը կրկնակի պահանջ է ուղարկել՝ պատասխանի վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 9-ը։

Չսպասելով նախարարության պատասխանին՝ JTOK-ն ուղղակիորեն դիմել է ներման որոշումները ստացած դատարաններին։ Դատախազությունը մտադիր է ուսումնասիրել քրեական վարույթների նյութերը և պարզել՝ արդյոք հիմքեր կան կասկածելու, որ կատարվել են իր իրավասության ներքո գտնվող հանցագործություններ։

49 անձի ներում շնորհելու Վուչիչի որոշումը հանրային քննարկում է առաջացրել Սերբիայում։ Հրապարակված ցուցակում հայտնվել են ինչպես պաշտոնեական հանցագործությունների գործերով անցնող անձինք, այնպես էլ ուսանողական բողոքի ցույցերի մասնակիցների վրա հարձակումների մեջ մեղադրված մարդիկ։

Հարցեր են առաջացել նաև որոշումների ընդունման ընթացակարգի առնչությամբ. դատախազությունն առանձին տեղեկություններ է պահանջել այն մասին, թե արդյոք ներման որոշ միջնորդություններ ներկայացվել են իշխանությունների սեփական նախաձեռնությամբ՝ առանց դատապարտյալների կամ մեղադրյալների խնդրանքների։

Ստուգումն առայժմ վերաբերում է ներման հանգամանքներին և քրեական գործերի բովանդակությանը։ Նյութերը պահանջելու փաստն ինքնին չի նշանակում, որ դատախազությունն արդեն հանցագործություն է բացահայտել կամ նախկին նախագահի որոշումները ճանաչել է անօրինական։

Ի՞նչ հետևանքներ է ունենալու ԵԱՏՄ-ից դուրս գալը․ մանրամասնել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը

ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու․ գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«ՔՊ-ական իշխանությունների հակառուսական խոսույթի սաստկացումը և Ազգային ժողովում 2027-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարարի պնդումները, թե մենք ԵԱՏՄ-ից նենց չի որ ավելի շատ բան ենք ստանում քան տալիս ենք, մի բան է նշանակում՝ ԵԱՏՄ-ից փաստացի ապահարզանը շատ իրատեսական է։

Բանը հասել է նույնիսկ նրան, որ Ցեղասպանության հուշակոթողի կառուցումը, Սովետական Հայաստանում Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը կապակցում են Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։ Այսինքն, Ցեղասպանությունը «Սովետը» «հիշեցրեց», որ հայերը թշնամանան թուրքերի հետ։

Հիշեցնեմ, որ ըստ Փաշինյանի, եթե հայերն օտարի ձեռքերում խաղալիք չդառնային, Ցեղասպանություն չէր լինի, հայերն էին մեղավոր։ Չեմ զարմանա, որ վաղն ավելացնեն նաև Սարդարապատի հերոսամարտը հավերժացնող հուշահամալիրը և հայտարարեն, որ Սարդարապատի ճակատամարտի նպատակը Հայաստանը բոլշևիկների ուղեծրում պահելն էր։ Եթե դիմացինդ, ում դու ընկեր էիր համարում պարզվում, որ թշնամիդ է, ապա այդ ընկեր/թշնամուց որքան հեռու այնքան լավ։ Էլ ո՞վ կհանդգնի քեզ մեղադրել ապահարզանի մեջ։

ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու։ Ի՞նչ կլինի երկարաժամկետ կտրվածքով՝ հայտնի չէ։ Բայց կարևոր է այսօր հայտարարել, որ այն առավելությունները, որ Հայաստանի տնտեսությունը ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ՝ այդքան էլ առավելություններ չեն։ Էսօր էգուց հայկական ծիրանը էժան գնով կվաճառեն ոչ թե Մոսկվայում, այլ թանկ գնով՝ Փարիզում։ Սա կոչվում է կորստի ցավի մեղմում։ Բա մեզ ԵԱՏՄ-ն պե՞տք էր։ Դժգույն ու դժբախտ միություն էր։ Նույն տրամաբանությունն է։ Իսկ եթե գազի գինը թանկի, պարզ է, թե դա ում դավադրությունն է»,- նշել է նա։

 

Ո՞վ է քեզ լիազորել հրաժարվել Հայոց ցեղասպանությունից


Սկզբում ասաց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը չէ։ Հետո, տեսնելով, որ առանձնապես արձագանք չկա, ձայ…

Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է Թեհրանի նկատմամբ ճնշման ամերիկյան քաղաքականության ձախողման մասին և կործանում կանխատեսել Իսլամական Հանրապետությանը հակադրվող պետությունների համար, փոխանցում է Mehr-ը։

Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և նրա դաշնակիցների քաղաքական ու ընտրական անհաջողությունները վկայում են Իրանի կամքը կոտրելու՝ Վաշինգտոնի անկարողության մասին։

«Դրանք մատնանշում են ավելի խորքային իրողություն․ Միացյալ Նահանգներին չի հաջողվել կոտրել Իրանի կամքը», — հայտարարել է բրիգադի գեներալ Շեքարչին։

Նրա համոզմամբ, ագրեսիայի, թիրախային սպանությունների և առավելագույն ճնշման ամերիկյան ռազմավարությունները, ինչպես նաև Թեհրանի դեմ ռազմական միջոցները չեն կարողացել հաղթահարել Իրանի զսպման ներուժն ու նրա ղեկավարության, ժողովրդի և զինված ուժերի վճռականությունը։

Շեքարչին ընդգծել է, որ ցանկացած տերություն, որը հակադրվում է Իսլամական Հանրապետությանը, նրա տոկունությանն ու վճռականությանը, դատապարտված է պարտության և համաշխարհային հանրության աչքում ազդեցության կորստի։

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը, միջազգային ասպարեզում, հատկապես Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի անհաջողությունները, ռազմական հեղինակության թուլացումն ու սպառնալիքների ձախողումը խարխլել են ամերիկյան վարչակազմի դիրքերը։

«Թրամփը և նրա անխոհեմ, կոշտ ու ահաբեկչական հայացքներ ունեցող դաշնակիցները մտադիր էին ոչնչացնել հպարտ, հնագույն ազգին, սակայն իրավիճակը հակառակ ուղղությամբ փոխվեց։ Այժմ նրանք իրենք են դարձել ռազմավարական հյուծման, ներքին խոր ճգնաժամերի և Իրանի զինված ուժերի ու Դիմադրության ճակատի հասցրած պարտությունների զոհերը», — հայտարարել է գեներալը։

Շեքարչիի կարծիքով, տեղի ունեցողը վկայում է այն մասին, որ ուժերի համաշխարհային հավասարակշռությունը միշտ չէ, որ ձևավորվում է համաշխարհային գերիշխանության ձգտող պետությունների օգտին։

Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը

Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը

Tesla-ի գլխավոր տնօրեն Էլոն Մասկը հայտարարել է, որ արտադրողը «կդադարեցնի» Cybertruck էլեկտրական բեռնատարի արտադրությունն իր Թեքսասի գործարանում մոտավորապես հաջորդ տարվա կեսերին։

Մասկը, ով Cybertruck-ը համարում է բեռնատարների հատվածի ապագան, ուրբաթ առավոտյան X-ում գրառման մեջ գրել է, որ հսկայական գործարանում արտադրության ավարտը տեղ կազատի Cybercab ռոբոտաքսիի համար։

Բեռնատարն արտադրվում է բացառապես ընկերության Թեքսասի գործարանում՝ Tesla Model Y-ի և երկտեղանի Cybercab-ի հետ միասին, որոնք Մասկը համարում է ավտոարտադրողի համար կարևոր արտադրանք ապագայում։

«Մասկը չի ասել, թե արդյոք ընկերությունը կարտադրի Cybertruck-ը այլ գործարանում, սակայն ավելի ուշ պատասխանել է X-ի օգտատիրոջը, որը թարմացումը անվանել է «դարաշրջանի ավարտ» և ասել, որ Cybertruck-ը «Tesla-ի կողմից երբևէ արտադրված լավագույն մեքենա է»:

«Ճիշտ է, բայց Cybertruck-ի ավտոպարկը երկար ժամանակ կմնա շուկայում»,- նշել է Մասկը։

CNBC-ն հաղորդում է, որ Tesla-ն սկսել է Cybertruck-ը մատակարարել հաճախորդներին 2023 թվականի վերջին։

Չնայած Tesla-ի 2019 թվականին դրա ներկայացման և 2023 թվականին թողարկման ժամանակ ունեցած հավակնություններին, Financial Times-ը հաղորդում է, որ Cybertruck-ը «դարձել է Մասկի` ամենամեծ արտադրական ձախողումներից մեկը» և բախվել է մի քանի հետկանչի և անվտանգության խնդիրների։

Միևնույն ժամանակ, Մասկը հայտարարել է, որ Tesla-ն նախատեսում է տարեկան արտադրել 250,000-ից 500,000 Cybertruck։

Cox Automotive-ը գնահատում է, որ Tesla-ն հունվարից սեպտեմբեր վաճառել է 11,586 Cybertruck։ «Սա նախորդ տարվա համեմատ 28% նվազում է, ինչը կազմում է…» ԱՄՆ էլեկտրական մեքենաների շուկայի 1.6%-ը։ Վերլուծաբանները կանխատեսում էին, որ այս տարի կվաճառվի 22,000 Cybertruck», – նշվում է հրատարակության մեջ։

Tesla-ն ամբողջությամբ չի հրաժարվում բեռնատարների շուկայից։ Ընկերությունն ապրիլին սկսել է իր` երկար սպասված էլեկտրական Semi Truck-ի զանգվածային արտադրությունը, քանի որ ձգտում է արագացնել դիզելային բեռնատարներից անցումը էլեկտրաքարներին Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով վառելիքի գների աճի ֆոնին», – նշում է FT-ն։

Ալիևն օկուպացված Շուշիում կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության մասին․ Նորից մեղադրել է


Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այսօր այցելել են օկուպացված Արցախի Շուշի, բանակցություններ վարել, 44-օրյա պատերազմի ավարտին նվիրված միջոցառումների մասնակցե…

Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը

Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ կմասնակցեն Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններին, որոնք նախատեսված են նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում։ Այս մասին նոյեմբերի 8-ին RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Ըստ նրա, եվրոպական կողմը լայնորեն ներկայացված կլինի հանդիպմանը, որին պետք է մասնակցեն Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները։ Թե ով է ներկայացնելու Փարիզը, դեռ որոշված չէ։

«Եվրոպացիները պատշաճ կերպով ներկայացված կլինեն, և Ֆրանսիան կլինի Աբու Դաբիում՝ մասնակցելու այս քննարկումներին։ Առայժմ չեմ կարող ասել, թե կոնկրետ ով կներկայացնի Ֆրանսիան, բայց նա հաստատ այնտեղ կլինի», — հայտարարել է Բարոն։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ եվրոպական երկրները վերջին շաբաթներին ամերիկացի միջնորդին հստակ հասկացրել են՝ Եվրոպայի ապագային առնչվող ցանկացած բանակցություն պետք է հաշվի առնի եվրոպացիների դիրքորոշումը։

«Ֆրանսիան կհնչեցնի Եվրոպայի ձայնը, որին տեղի ունեցողն անմիջականորեն առնչվում է», — հավելել է նախարարը։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների նախորդ նման հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի կեսերին Ժնևում, սակայն նկատելի առաջընթաց չի ապահովել հակամարտության կարգավորման հարցում, որը ծագել է 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։

Մոսկվան, մասնավորապես, պահանջում է ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերումը Դոնեցկի մարզի արևելյան հատվածից։ Կիևը մերժում է այդ պահանջը՝ մտավախություն ունենալով, որ նման քայլը երկիրը խոցելի կդարձնի ռուսաստանյան նոր հարձակումների նկատմամբ։

Բանակցությունները դադարեցվել են փետրվարին Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո։ Աբու Դաբիի հանդիպումը պետք է դառնա դիվանագիտական գործընթացը վերսկսելու փորձ։