Իրանի հետ պատերազմը կարող է նոր հակամարտություններ հրահրել. ՄԱԿ

Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական սրացումը կարող է հանգեցնել նրան, որ ամբողջ աշխարհում ավելի քան 30 միլիոն մարդ աղքատության գծից ներքև հայտնվի…

«Միայն Փաշինյանի հեռացմամբ է հնարավոր ապահովել ազգի միասնականությունը»․ Րաֆֆի Ասլանյան

«Միայն Փաշինյանի հեռացմամբ է հնարավոր ապահովել ազգի միասնականությունը»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հասարակության մի ստվար ընդդիմադիր հատվածին ՀՀ վարչապետը «շուն ու շանգյալ» է կոչում, հետևաբար չպետք է զարմանա, որ իր կողմնակիցներին «զոմբի» ու «ժեխ» են անվանում, քանի որ, իր աթոռատենչ ձգտումներով, հենց ինքն է հասարակության պառակտման հիմքը դրել…։ Մի բան ակնհայտ է, որ միայն Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ է հնարավոր ապահովել հասարակական համերաշխությունը, ազգի միասնականությունը, նա, իր գենետիկ էությամբ, խառնվածքով, մեր հայրենիքի իմունային համակարգին ուղղված չարիք է, որի առավել ծանր հետևանքները դեռ առջևում են»։

Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի հազվադեպ այցելել Վրաստան

Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստան այցելությունների ամենամեծ թիվը բաժին է ընկել Թուրքիային, ի տարբերություն նախորդ տարիների, երբ Ռուսաստանն առաջատարն էր…

Զելենսկին Լուկաշենկոյին խորհուրդ է տվել չկրկնել Մադուրոյի «սխալները»

Ես հանձնարարել եմ Բելառուսի փաստացի ղեկավարությանը համապատասխան ուղիներով տեղեկացվել՝ իր հողը և անկախությունը պաշտպանելու Ուկրաինայի պատրաստակամության մասին, ասել է նա…

Հարավային Կովկասի կարևորությունը մեծանում է. Վրաստանի վարչապետ

Եթե առողջ տնտեսական կապերն ու շահերը գերակշռեն քաղաքական շահերին, դիվանագիտության դերն աշխարհում շատ ավելի ուժեղ կդառնա…

«Լեգիտիմության անկման գիտակցումն իշխանությանը դրդում է խուլիգանական վարքագծի». Արա Պողոսյան

«Լեգիտիմության անկման գիտակցումն իշխանությանը դրդում է խուլիգանական վարքագծի». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «lՄի բան ֆիքսենք` իշխանության դելեգիտիմիզացիան ստիպում է նրան վերածվել փողոցային խուժանի:
     Լեգիտիմության անկման գիտակցումը նրան դրդում է խուլիգանական վարքագծի, իշխանության իրականացման ավտորիտարիզմի, ինչը բնականաբար հանգեցնում է հասարակության բևեռացման և բաժանարար բարիկադների ընդգծման ու էսկալացման։
     Էսկալացիան բարիկադների միջև մեզ տանելու է դեպի խորը ընկղմում քաղաքացիական ու քաղաքական հակասությունների մեջ…, որի հանգուցալուծումն անգամ ցավոտ է պետության հիմքերի համար։
     Սրան չհասնելու լավագույն ճանապարհը իշխանության փոփոխության էվոլյուցիան չխաթարելն է և թույլ տալը, որպեսզի ընտրությունների միջոցով տեղի ունենա իշխանության փոփոխություն` կատարելով ժողովրդի կամքը:
     Հայաստանի պատմության մեջ ցավոք մենք չունենք ընտրություններով իշխանություն փոխելու նախադեպ, ինչը մարդկանց աչքերում դելեգիտմիացրել է ընտրական ինստիտուտը, իսկ դա պետականության համար աղետալի է, որովհետև ճանապարհ է բացում հեղաշրջումների ու հեղափոխությունների համար»։

«Հարավային Կովկասի նշանակությունը մեծանում է»․ Կոբախիձե

«Հարավային Կովկասի նշանակությունը մեծանում է»․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը, հայտարարել է, որ աշխարհում շարունակվող պատերազմներն ու աշխարհաքաղաքական լարվածությունը բացասաբար են ազդում գլոբալ իրավիճակի վրա:

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա ակնհայտ է, որ այս բոլոր անորոշություններն ու գլոբալ մարտահրավերներն ազդում են նաև մեր տարածաշրջանի վրա։ Սակայն մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հարավային Կովկասի նշանակությունը միայն մեծանում է։ Մենք փորձում ենք առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները։

Տարիներ շարունակ Վրաստանը հուսալի կամուրջ է հանդիսացել Եվրոպայի և Ասիայի միջև։ Մենք ձգտում ենք էլ ավելի ամրապնդել այս գործառույթը: Ներկա պայմաններում, երբ առևտրային երթուղիները բախվում են լրացուցիչ մարտահրավերների, մենք կարող ենք մեր գործընկերներին առաջարկել հատուկ ծառայություններ աշխարհի տարբեր մասերում: Վրաստանը տարանցիկ հանգույց է ապրանքների, ծառայությունների, էներգիայի և թվային տվյալների արդյունավետ տեղափոխման համար»,- նշել է Կոբախիձեն։