Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններին


Քաղաքականություն


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններին, որոնք տեղի կունենան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:

«Նախագահ Փեզեշքիանը  շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին Շահբազ Շարիֆին և բարձր է գնահատել Պակիստանի ղեկավարության ջանքերը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ժամանակավոր հրադադարի հասնելու համար, ինչպես նաև իր բարեմաղթանքներն է փոխանցել Պակիստանի ժողովրդին։ Նա հաստատել է, որ Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին», – ասվում է Պակիստանի վարչապետի գրասենյակի՝ X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հայտարարությունում։

Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսլամաբադում կայանալիք բանակցությունները լինելու են ուղիղ: Բանակցությունների հիմքում լինելու է Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բնութագրել է որպես «աշխատանքային հիմք»:



Նավերի ակտիվության առաջին նշաններն են ի հայտ եկել Հորմուզի նեղուցում․ MarineTraffic

Այսօր երկու նավեր են հատել նեղուցը, այդ թվում՝ հունական սեփականության տակ գտնվող NJ Earth բեռնատարը և Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Daytona Beach նավը․․․

«Էն ժամանակ ես էլ եմ արել՝ ցուլիկը գցում էինք գետնին, հողի վրա մորթում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Էն ժամանակ ես էլ եմ արել՝ ցուլիկը գցում էինք գետնին, հողի վրա մորթում». Նիկոլ Փաշինյան

«Սննդի անվտանգության խնդիր կա, ստանդարտներ կան: 60 տարի առաջվա ձևերն էլ չեն աշխատում: Որևէ մեկը որ ուզում ա իրա երեխու համար միս առնի, ուզում ա համոզված լինի՝ նորմալ պայմաններում մորթվել ա, նորմալ պայմաններում պահվել ա»,- Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրում արձագանքելով բնակիչներից մեկի՝ «անասուն եմ պահում, բայց միսը չեմ կարողանում ծախել, գալիս, ասում են՝ իրավունք չունես» մտահոգությանը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Էն ժամանակ, հա, ես էլ եմ արել՝ ցուլիկը գցում էինք գետնին, հողի վրա մորթում, բայց հիմա մարդը էլ տենց միս չի ուզում առնի, ուզում ա առնի միս, որն իրա երեխեն ուտելու ա ու խնդիր չի լինելու» – հավելել է Փաշինյանը:

Վարչապետը դեմ չէ միայն «Քաղաքացիական պայմանագրի» և դրա հետ կապված կուսակցությունների գրանցմանը․ ընդդիմադիր

Խոսելով «Ես դեմ եմ բոլորին» շարժման հետ իրենց ուժերի միավորման մասին՝ նա, մասնավորապես, նշել է. «Պետք է տեղի ունենա սերնդափոխության առողջ գործընթաց»․․․

Իրանի ժողովրդին առյուծներ են առաջնորդում… իսկ մե՞զ․․․


Դոնալդ Թրամփը սպառնում էր, որ այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք չի կարող վերածնվել։ Նկատի ուներ Իրանը։ Իրանի քաղաքացիները կեն…

Լիբանանի Սիդոն քաղաքին հասցված իսրայելական հարվածի հետևանքով 8 մարդ Է զոհվել

Կատարական հեռուստաալիքի տվյալներով՝ թիրախում եղել է սրճարան, իսկ հարվածը հասցվել է հրադադարի մասին հայտարարությունից ժամեր առաջ․․․

ՀՀ իշխանությունները որոշել են վերանայել ոսկու և թանկարժեք քարերի հետ կապված գործարքների հարկման կանոնները

Օրենսդրական նախաձեռնության շրջանակում նախատեսվում է սահմանել հատուկ նորմեր։ Մասնավորապես, գործող օրենսդրությամբ ոսկու և թանկարժեք քարերի վաճառքն ազատված է ԱԱՀ-ից․․․

Հայէկոնոմբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը 20 մլն ԱՄՆ դոլարի համաձայնագիր են կնքել

Այս ռեսուրսն ավելին է, քան պարզապես ֆինանսական գործիք. այն ռազմավարական ներդրում է Հայաստանի տնտեսական ապագայում…

Ձերբակալվել է նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանը։

Ձերբակալվել է նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանը։