Լիբանանում Իսրայելի հարձակումներից նոր զոհեր կան

ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հրադադարի ֆոնին Իսրայելը շարունակում է ռազմական գործողություններում Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ երկրի մի քանի շրջաններում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հաղորդվում է, որ վերջին օրվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել Սուրի շրջանում, 9 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել Սայդայի շրջանում։ Բինթ Ջբեյլ շրջանում թիրախավորվել է Լիբանանի Կարմիր խաչի շտապօգնության խումբը, որի հետևանքով զոհվել է 1 շտապօգնության աշխատակից, ևս 1-ը՝ վիրավորվել։ Ալ-Բազուրիե բնակավայրի վրա իսրայելական հարձակումների հետևանքով գրանցվել է 1 զոհ, 9 վիրավոր։

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Լիբանանի տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածները շարունակվում են։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ ապրիլի 13-ին իր ուժերի թիրախում են հայտնվել լիբանանա-իսրայելական սահմանի մոտակայքում, ինչպես նաև Իսրայելի տարածքում գտնվող իսրայելական բանակի մի քանի հավաքատեղիներ։

Լիբանանի աողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2055-ի, իսկ վիրավորներինը՝ 6588-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները պայմանավորվել են ապրիլի 14-ին հանդիպել Վաշինգտոնում՝ հրադադարի շուրջ բանակցություններ վարելու համար։

24 ժամ ջուր չի լինելու Տավուշի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող վթարավերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 13-ին ժամը 10:30-ից մինչ ապրիլի 14-ը ժամը 10:30-ը կդադարեցվի Տավուշի մարզի՝ Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Երևանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ առաջացած արհեստական լճակից փրկարարները դուրս են բերել 10-ից ավելի մեքենաներ 

Այսօր՝ ապրիլի 13-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի, որոշ վարչական շրջաններում էլ տեղացած ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ ու անհարմարություններ էին ստեղծվել մի քանի վարչական շրջաններում։

Սելավատարերի չգործելու պատճառով հերթական անգամ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տանող ճանապարհահատվածում, ստեղծվել էր հսկայական լճակ, ինչի պատճառով մեծ թվով վարորդներ իրենց ավտոմեքենաներով հայտնվել էին դրա մեջ ու չէին կարողանում տեղաշարժվել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներին օգնության էին հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները տեղում մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Տարածքում դիտահորերը և ջրահեռացման խողովակները չէին աշխատում, ինչի պատճառով էլ որոշ հատվածներում էլ ջրի բարձրությունն անցնում էր 1 մետրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Իրանի Կարմիր մահիկն իրականացրել է ավելի քան 1,700 փրկարարական գործողություն

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից ի վեր իրականացրել է ավելի քան 1,7 հազար փրկարարական գործողություն՝ ուղղված փլատակների մաքրմանը։

Այս մասին ասված է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

«Իրանի Կարմիր մահիկն իրականացրել է 1,711 փրկարարական և փլատակների մաքրման գործողություն տուժած տարածքներում: Միայն Թեհրանում Կարմիր մահիկի թիմերը փլատակների տակից ողջ են հանել 960 մարդու»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ուրմիա լիճը կենդանացել է վերջին անձրևներից հետո

Ասիայի ամենամեծ աղի լիճը` Ուրմիան, որը գտնվում է Իրանում, կենդանացել է վերջին անձրևներից հետո և դարձել է հանգստի վայր տեղացիների և զբոսաշրջիկների համար, հաղորդում է IRNA-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ լիճը ամբողջությամբ չորացել է։

Բնապահպանները և իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները Ուրմիայի անհետացումն անվանում են Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից առաջացրած աղետ։

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը հայտնի են

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է մեր ընտրանիների կազմերը, որոնք կմասնակցեն Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը։

Մրցաշարը կանցկացվի մայիսի 2-8-ը։ Հայաստանը կներկայացնեն հետևյալ մարզիկները.

Տղամարդկանց հավաքական.

65 կգ Արտուշ Գրիգորյան
71 կգ Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան
79 կգ Նարեկ Մկրտչյան
94 կգ Վալերիկ Մովսիսյան
110 կգ Գրիգոր Ղազարյան
+110 կգ Գագիկ Մկրտչյան
Երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանը, երկրորդ մարզիչ Վահրամ Գևորգյան

Կանանց հավաքական.

69 կգ Մերի Միսակյան
77 կգ Աննա Ամրոյան
86 կգ Էմմա Պողոսյան
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան, երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 19-ից 26-ը, Վրաստանի Բաթումի քաղաքում կկայանա ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա ուժեղագույն կազմով:

Armsport

Նա սարսափելի է արտաքին քաղաքականությունում. Թրամփը՝ Հռոմի պապի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել Հռոմի պապ Լևոն XIV-ին:

«Լևոն Պապը թույլ է հանցագործության հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականությունում»,- գրել է Թրամփը Truth Social-ում իր գրառման մեջ։

Թրամփը Հռոմի պապին քննադատել է նաև «միջուկային զենքերի հարցում թույլ լինելու» համար՝ այն բանից հետո, երբ Պապը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի՝ Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու սպառնալիքը «ամբողջովին անընդունելի» է։

Անցյալ ամիս Լևոն XIV-ը հայտարարել էր, որ Աստված մերժում է այն առաջնորդների աղոթքները, որոնք սկսում են պատերազմներ և որոնց «ձեռքերը արյունով են լցված», իսկ Իրանի հակամարտությունը անվանել էր «սարսափելի»։

Նախկինում նա կասկածի տակ էր դրել Թրամփի վարչակազմի մոտեցումը ներգաղթի հարցում։

Նա սարսափելի է արտաքին քաղաքականությունում. Թրամփը՝ Հռոմի պապի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել Հռոմի պապ Լևոն XIV-ին:

«Լևոն Պապը թույլ է հանցագործության հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականությունում»,- գրել է Թրամփը Truth Social-ում իր գրառման մեջ։

Թրամփը Հռոմի պապին քննադատել է նաև «միջուկային զենքերի հարցում թույլ լինելու» համար՝ այն բանից հետո, երբ Պապը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի՝ Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու սպառնալիքը «ամբողջովին անընդունելի» է։

Անցյալ ամիս Լևոն XIV-ը հայտարարել էր, որ Աստված մերժում է այն առաջնորդների աղոթքները, որոնք սկսում են պատերազմներ և որոնց «ձեռքերը արյունով են լցված», իսկ Իրանի հակամարտությունը անվանել էր «սարսափելի»։

Նախկինում նա կասկածի տակ էր դրել Թրամփի վարչակազմի մոտեցումը ներգաղթի հարցում։

Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը. Պետեր Մադյար

Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մադյարը հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։

Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը, հայտարարել է Պետեր Մադյարը՝ հավելելով, որ առանց կիրակի օրը ընտրատեղամասեր եկած և քվեարկածների սա հնարավոր չէր լինի:

«Տիսա»-ի առաջնորդի խոսքով՝ ժողովրդավարական Հունգարիայի պատմության մեջ երբեք այսքան շատ քվեարկողներ չեն եղել:

Հունգարիայի կենտրոնական ընտրական մարմնի փոխանցմամբ՝ Օրբանի «Ֆիդես»-ը ստացել է ընտրողների ձայների 37.8 տոկոսը, մինչդեռ Մադյարի «Տիսա»-ն՝ 53.6 տոկոսը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության ձևավորման համար։