Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա զոհ

Մինչ Հայաստանի իշխանությունները սպառնում են դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ հանուն եվրաինտեգրման, ռուսական գազից անցում կատարել տեղական աթարին, Եվրոպայում հաղթում են բա…
Հայ դպրոցականները 9 մեդալ են նվաճել միջազգային 17-րդ օլիմպիադայումԱՊՐ 22, 2026 13:57
Հայ դպրոցականները 9 մեդալ են նվաճել միջազգային 17-րդ օլիմպիադայումԱՊՐ 22, 2026 14:01
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրիի պատվավոր քաղաքացի գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի համար այս տարին հոբելյանական է: Արվեստագետը կնշի ծննդյան ութսուն ամյակը: Ստեղծագործական հարուստ կենսագրություն ունեցող նկարչուհին Գյումրիի կոլորիտային կերպարներից է։ Նրա ստեղծած հարյուրավոր կտավներն ու ռելիեֆային աշխատանքները նկարագրում են արհեստների քաղաքի 19-րդ դարի կենցաղն ու ավանդույթները:
Գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանի նախնիները Ղարսի նահանգից են։ Նրա ծնողները 1918 թվականին են գաղթել Ղարաքիլիսա ու Ալեքսանդրապոլ: Մանկությունն անցկացրել են Ամերկոմի որբանոցներում։ Սուսաննա Մկրտչյանը հուզմունքով է հիշում իր ծնողներին․
«Ամեն ինչ մայրս գիտեր՝ և՛ տնարարություն, և՛ ձեռքի աշխատանք, և, լինելով արտիստիկ մարդ, շատ սիրում էր պոեզիա, կարդում էր մեզ համար Թումանյան, սկզբից մինչև վերջ գիտեր, որովհետև Թումանյանը շատ առիթներ էր ունեցել մանկատուն գնալու,մայրս շատ լավ հիշում էր Թումանյանին»
Նկարչուհին հիշում է, որ գրեթե ամեն երեկո իրենց տանը Լենինական գաղթած հայրենակիցները ազգային երգեր էին երգում: Հենց այդ միջավայրում է մեծացել ապագա արվեստագետը։ Եվ այդ ամենն այսօր էլ նկատելի է նրա ստեղծած կտավներում:
«Սենյակում հավաքվում էին բոլոր ղարսեցիները: Մեր թաղը ղարսեցիների թաղ էր ,ասում էին ղարսեցիների ծվարը: Հավաքվում էին բոլոր ղարսեցիները և սկսվում էր մեր ժամանակակից հասկացողությամբ գրական –երաժշտական երեկոները: Հայրս ուներ տետր, որի մեջ ձեռագիր գրված էին բոլոր ասքերը, Լեյլի– Մեժլում, Սիամանթո–Խաչեզարե: Եվ մեկը կարդում էր, որովհետև էն ժամանակ բոլոր տարիքով մարդիկ չէ որ կարդում էին, մեկը կարդում էր, մնացածները էտ պարտիաները երգում էին: Մայրս էլ էր երգում,փոքրիկ ձայն ուներ,բայց շատ սիրուն ձայն ուներ և էդ մթնոլորտի մեջ մենք ձևավորվում էինք՝ որպես մարդ, որպես անհատ»:
Ընտանիքում յոթ երեխա է մեծացել:Դժվար տարիներ են եղել, հայրն աշխատել է, իսկ մայրը զբաղվել տան կենցաղով ու երեխաների դաստիարակությամբ:10-12 տարեկանում Սուսաննա Մկրտչյանը ընդունվել է Լենինականի նկարչական դպրոց:
«Մենք երեխաներով,առանց կոշիկի, բոբիկ, դե ամառը բոլորս բոբիկ էինք, եկանք նկարչական դպրոցը գտանք , Շանթ Սարգսյանն էր տնօրենը։ Ասեցի ,որ ես ուզում եմ նկարչական դպրոց գամ: Ասեց՝ բա քո ծնողները, ասի՝ դե պապաս շատ է աշխատում, մամաս էլ զբաղված է, մենք էկել ենք: Ասեց՝ էսինչ տեղեկանքները, թղթերը ․․․ գնացինք բերեցինք, ու էդպես ես ընդունվեցի նկարչական դպրոց և բախտ ունեցա ուսանելու մեր հանճարեղ նկարիչներից Հակոբ Անանիկյանի և Սերգեյ Միրզոյանի մոտ»:
Յուրօրինակ ստեղծագործական ոճ ունի Սուսաննա Մկրտչյանը: 1988 թվականի երկրաշարժից հետո, երբ ավերված քաղաքում կտավ ու ներկ գտնել հնարավոր չէր, արվեստագետը որոշում է գեղանկարներ ստեղծել թղթից:
«Դա գալիս է մանկությունից, ես մանկության ժամանակ շատ սիրում էի թղթերով աշխատել և սիրում էի սոսինձ անել և դա ինձ օգնեց: Էտ թղթերը կպցնում էի իրար, շերտ էի ստանում ու դրա վրա նկարում էի: Հետո ես նկատեցի, որ թղթերը կպցնում եմ ռելիեֆ է ստացվում, ձևեր: Կամաց-կամաց դա ես զարգացրեցի ու դարձավ , արդեն 20-25 տարի է ես էս տեխնիկան օգտագործում եմ, և այդպես սկսվեց իմ թղթի մակուլատուրա օգտագործելը։ Մի խոսքով դարձավ դա իմ անձնական տեխնիկան, հեղինակային իրավունք ունեմ դրա համար»։
Իր ռելիեֆային կտավներում գեղանկարչուհին պատկերում է Ալեքպոլի բնակիչներին, նրանց ընտանիքներն ու կենցաղը:Մանրամասն վերարտադրում է մարդկանց հագուկապը, զարդերն ու քաղաքի կոլորիտը: Նրա ստեղծագործություններից շատերը ցուցադրվում են Գյումրիի՝ իր իսկ հիմնած Գեղագիտական կենտրոնի ճեմասրահներում:
«Ամբողջ կյանքում այս կենտրոնը դարձել է իմ տունը: Որ ասեմ՝ երկրորդ տունը, ինչ որ տեղ նաև առաջին տունը, որովհետև ամբողջ օրը, առավոտից մինչև երեկո ես այստեղ եմ և բոլոր հոգսերը կենտրոնի շարում եմ իմ կրծքին, բոլոր հոգսերը աշխատում եմ ինքս հոգալ: Մեր աշխատանքը խենթերի աշխատանք է, որովհետև առանձնապես չենք վարձատրվում և երբեմն չենք էլ գնահատվում, բայց այն հանգամանքը, որ դու սերունդ ես կրթում, կրթում ես ոչ միայն խոսքով, կրթում ես քո գործով, քո վարքագծով»:
Գյումրիի պատվավոր քաղաքացի է Սուսաննա Մկրտչյանը: Նրա կերպարը մշտապես առանձնանում է ազգային ու ժամանակակից նորաձևության համադրումներով:
«Գյումրին քաղաք է,որին չսիրել հնարավոր չէ, բայց որին, երբ սիրեցիր, նրանից պոկվել հնարավոր չէ: Հազարավոր առիթներ են եղել գնալու: Ես, եթե գնում եմ արտասահման, եթե մի շաբաթ եմ մնում,անընդհատ երեխայի նման օրերը հաշվում եմ, թե քանի օր պիտի քնենք-զարթնենք, որ հասնեմ տուն: Ինձ համար Գյումրին անփոխարինելի մի վայր ասեմ՝ չէ, վայրը քիչ է ինձ համար: Դա ինձ համար եկեղեցու նման մի բան է,որտեղ միայն պիտի խոնարհվենք, միայն պիտի աղոթենք»։
Այս տարի ութսուն տարեկան կդառնա Սուսաննա Մկրտչյանը: Ասում է՝ կյանքի մայրամուտին կցանկանար մեծ արվեստանոց ունենալ ու իր ստեղծագործական ժառանգության՝ հարյուրավոր կտավների հետ նվիրեր սիրելի քաղաքին:
armradio


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աստանայում անցկացվող ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում:
ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն արդեն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքներին, այն դեպքում, երբ համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումներին մեր ներդրումը կազմում է ընդամենը մոտ 0.02%։ «Վերջին տասնամյակների ընթացքում երկրում միջին ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան 1 աստիճան Ցելսիուսով և կանխատեսվում է, որ մինչև դարի կեսը կշարունակի աճել։ Կլիմայի փոփոխությունը հանգեցրել է առավել ծայրահեղ եղանակային երևույթների, ինչպիսիք են ջրհեղեղներն ու ջերմային ալիքները, որոնք առաջացնում են զգալի տնտեսական կորուստներ և սպառնում կենսապահովմանը։
Տեղումների նվազումը և սառցադաշտերի նահանջը նպաստում են ջրային ռեսուրսների սակավությանը։ Քաղցրահամ ջրի հասանելիությունը գնալով ավելի մեծ ճնշման տակ է հայտնվում, հատկապես գյուղական համայնքներում։ Ջրի սակավությունը սպառնում է խոցելի լեռնային էկոհամակարգերին, ազդում գյուղատնտեսության վրա և ընդհանուր առմամբ՝ մեր բնակչության բարեկեցության վրա:
Այս համատեքստում մենք ողջունում ենք Ղազախստանի նախաձեռնությունը՝ միջազգային գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնելու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով համագործակցությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Հայաստանը ակտիվորեն կմասնակցի այդ խորհրդակցություններին։
Հայաստանը ցուցաբերում է պատասխանատվության բարձր զգացում և հանձնառություն՝ նպաստելու գլոբալ կլիմայական գործողություններին։ Մենք սահմանել ենք հավակնոտ նպատակներ՝ մինչև 2035 թվականը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու 44%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ՝ ներքին ջանքերի շնորհիվ, և մինչև 52%-ով՝ միջազգային աջակցության դեպքում։
Հայաստանը ստանձնում է այս պարտավորությունները՝ լիովին գիտակցելով իր ազգային հնարավորությունները և միջազգային համագործակցության կարևորությունը կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության առաջխաղացման գործում՝ առաջնորդվելով հավասարության և ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունների սկզբունքով։
Ջերմաստիճանի բարձրացումը կենսաբազմազանության կորստի հիմնական գործոններից է՝ ազդելով աշխարհի եզակի էկոհամակարգերի և էնդեմիկ տեսակների վրա՝ ունենալով խոր ազդեցություն մարդու առողջության, պարենային անվտանգության և տնտեսության վրա։ Հետևաբար չափազանց կարևոր է ընդլայնել գլոբալ ջանքերը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ուղղությամբ», – ասել է ՀՀ նախագահը։
2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստը`COP17-ը։
«Սա արտացոլում է մեր փոքր երկրի ուժեղ հանձնառությունը՝ նպաստելու բնության պահպանության գլոբալ ջանքերին։ Հայաստանը անհամբերությամբ սպասում է այս տարվա հոկտեմբերին Երևանում ձեզ բոլորիդ ընդունելուն COP17-ի շրջանակում՝ գնահատելու մեր առաջընթացը և բացահայտելու ուղիներ՝ արագացնելու շրջակա միջավայրի վերականգնման և պաշտպանության ջանքերը ներկա և ապագա սերունդների համար։
Միջազգային համագործակցությունը, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումը, փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը շարունակում են մնալ առանցքային՝ փոխկապակցված էկոլոգիական խնդիրներին դիմակայելու, կլիմայական կայունությունն ուժեղացնելու, կայուն գյուղատնտեսությանը և պարենային անվտանգությանը աջակցելու, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը խթանելու համար։
Հայաստանը պատրաստ է համագործակցել իր տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ, կիսվել մեր փորձով և սովորել մյուսներից։ Միասին մենք կարող ենք պաշտպանել մեր Երկիր մոլորակը և ապահովել մեր հասարակությունների երկարաժամկետ կայունությունն ու բարեկեցությունը», – ասել է Վահագն Խաչատուրյանը:
Ապրիլ 22, 2026 at 17:54