ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան»–ի դիմումը. այսպիսով, դաշինքի օգտահաշվի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան»

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում քննարկել է…

Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը

Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը

Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը

Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը

Լեհաստանի ԱԳ նախարարն արգելել է Քանյե Ուեսթի մուտքը երկիր

Լեհաստանի ԱԳ նախարարն արգելել է Քանյե Ուեսթի մուտքը երկիր

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին արգելել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մուտքը երկիր։

«Պարոն Քանյե Ուեսթը չի մտնի Լեհաստան։ Ֆաշիստների տեղը բանտում է»,- հայտնել է Սիկորսկին։

Ապրիլի 17-ին կազմակերպիչները չեղյալ են հայտարարել Ուեսթի համերգը Լեհաստանի Խոժուվ քաղաքի Շլենսկի մարզադաշտում, որը նախատեսված էր հունիսի 19-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում նրա համերգը հետաձգելու, ինչպես նաև Մեծ Բրիտանիա նրա մուտքն արգելելու մասին:

Վերջին տարիներին ռեփերը պարբերաբար սկանդալներ է հրահրել իր հայտարարություններով, մասնավորապես նացիզմի և ստրկության թեմաներով, երբեմն նույնիսկ բացահայտորեն ցուցադրելով նացիստական ​​խորհրդանիշներ։

Անհապաղ դիմել Արդարադատության միջազգային դատարան․ Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ «Արցախ Միությունը» հայտարարություն է տարածել

Ադրբեջանի բռնազավթած Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը Ադրբեջանի հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետն է․ հայտարարություն է տարածել «Արցախ Միություն»-ը։

«Այս նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության բացարձակ լռության և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող փաստացի խրախուսական հայտարարությունների ու անգործության ուղղակի հետևանքն են։

Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը ոչ միայն Արցախի ժողովրդի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է, այլև միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են հատկապես հետևյալ միջազգային փաստաթղթերը.

1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» և դրան կից արձանագրությունները.

2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագիրը՝ «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ».

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան.

Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023թ. Նոյեմբերի 17-ի հրամանները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության թիրախավորումը:

Արցախ Միությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը և ձեռնարկել հետևյալ անհապաղ քայլերը.

Դադարեցնել ագրեսորին խրախուսող հռետորաբանությունը, որը միջազգային հարթակներում ստեղծում է անպատժելիության պատրանք և լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցավոր վարքագիծը.

Անհապաղ դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ գործող միջպետական գանգատի շրջանակներում նոր միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով՝ հիմնվելով Ստեփանակերտի Մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման թարմ ու ապացուցված փաստերի վրա.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ որպես ԱՄԴ հրամանների պարբերական և կոպիտ խախտող պետություն.

Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը դարձնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի անկյունաքարային նախապայման և այն ներառել միջնորդ ԱՄՆ-ի հետ երկխոսության օրակարգում:

Միջազգային կառույցների և դոնոր կազմակերպությունների շարունակական լռությունը հավասարազոր է հանցակցության։ Մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը միջազգային հանցագործություն է, որը սպառնում է համամարդկային քաղաքակրթությանը։ Մենք կոչ ենք անում.

Կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ.

Անհապաղ ապահովել միջազգային անկախ դիտորդական առաքելության մուտքը բռնազավթված տարածքներ՝ մնացած հուշարձանների վիճակը գնահատելու և հետագա հանցագործությունները կանխելու համար:

Հայաստանի Հանրապետությունը, որպես հայկական ժառանգության ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու առաջնային սուբյեկտ և ԱՄԴ դիմումատու կողմ, պարտավոր է գործել վճռական կերպով։ Անգործությունը և լռությունը միայն նոր դռներ են բացում հաջորդող հանցագործությունների համար»,- ասված է հայտարարության մեջ։

 

«Անատոլիական փյունիկ – 2026». թուրք-ադրբեջանական զորավարժությունները և վտանգը Սյունիքի համար

Գրիգորի Սահակյան Ապրիլի 17-ին թուրքական Քոնիա ավիաբազայում ավարտվեցին  «Անատոլիական փյունիկ – 2026» անունը կրող տասնօրյա զորավարժությունները։ Այս…

Բաքվում հիստերիա է Բելգիայի եւ Նիդերլանդների որոշումներից


Ապրիլի 16-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը կարեւոր որոշում ընդունեց՝ սատարելով Հայաստանին եւ Արցախին։ Միաձայն ընդունած բանաձեւն ուղերձ է հղում երեք կարեւ…

«Արդյոք սա կաշառք չէ ընտրությունների նախաշեմին»


Ինչպես հայտնի է, այսօր ՀԾԿՀ նիստում ընդունվել է ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբան…

Փաշինյանը ցանկացած պարագայում 30 տոկոսից ավելին չի հավաքում


Ռուսաստանում բնակվող հայազգի մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը անդրադարձել է Հայաստանում հնարավոր ընտրական զարգացումներին՝ ներկայացնելով, իր խոսքով, մասնագետնե…

Փաշինյանը ցանկացած պարագայում 30 տոկոսից ավելին չի հավաքում


Ռուսաստանում բնակվող հայազգի մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը անդրադարձել է Հայաստանում հնարավոր ընտրական զարգացումներին՝ ներկայացնելով, իր խոսքով, մասնագետնե…