Պարսից ծոցում արգելափակված նավերը դուրս գալու համար ունեն մեկ շաբաթից քիչ ժամանակ. CNN

Մոտ 20 հազար նավաստի և 2 հազար նավ, որոնց թվում կան մոտավորապես 132 միլիոն բարել նավթ տեղափոխող տանկերներ, արգելափակված են Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ նեղուցը ժամանակավորապես բաց է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի գործողության ընթացքում: Սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, իշխանություններն ունեն մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ՝ նավաստիներին և նրանց նավերը բաց թողնելու համար, մինչև հաջորդ շաբաթ լրանա հրադադարի ժամկետը:

Ապրիլի 17-ին Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաքչին հայտարարել էր առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման մասին:

Միևնույն ժամանակ, Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին նեղուցի կրկնակի փակման հնարավորության մասին, եթե ԱՄՆ-ը շարունակի արգելափակել տարածաշրջանի իրանական նավահանգիստները: Միացյալ Նահանգների կողմից ճնշումը կարող է հանգեցնել նրան, որ Իրանը չկարողանա արտահանել օրական մինչև երկու միլիոն բարել նավթ: Սա լուրջ ռիսկեր է ստեղծում տեղական բյուջեի համար, որը դեռևս խիստ կախված է էներգետիկ ռեսուրսների վաճառքից ստացվող եկամուտներից:

Ավելի վաղ Իրանը պահանջել էր 1-ական դոլար կրիպտոարժույթով՝ Հորմուզի նեղուցով անցնող նավթի յուրաքանչյուր բարելի դիմաց:

Կիևում անհայտ անձը կրակոցներ է արձակել ու պատանդներ վերցրել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհայտ անձը փողոցում կրակել է քաղաքացիների ուղղությամբ: 

Այս մասին հայտնում է Страна.ua կայքը: Նախնական տեղեկություններով՝ 1 անձ սպանվել է, կան վիրավորներ:

Նշվում է, որ կրակոցներ արձակած անձը նաև պատանդներ է վերցրել սուպերմարկետում: Շինությունն այժմ շրջափակված է ոստիկանների կողմից:

Կիևում անհայտ անձը կրակոցներ է արձակել ու պատանդներ վերցրել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհայտ անձը փողոցում կրակել է քաղաքացիների ուղղությամբ: 

Այս մասին հայտնում է Страна.ua կայքը: Նախնական տեղեկություններով՝ 1 անձ սպանվել է, կան վիրավորներ:

Նշվում է, որ կրակոցներ արձակած անձը նաև պատանդներ է վերցրել սուպերմարկետում: Շինությունն այժմ շրջափակված է ոստիկանների կողմից:

ՀԷՑ-ը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ․ Ռոմանոս Պետրոսյան

«Այսօր ՀԷՑ-ը ՀՀ պետական բյուջե ուղղեց շուրջ 4,1 միլիարդ ՀՀ դրամ՝ որպես շահութահարկի գծով վճարում. ևս 2,4 մլրդ ՀՀ դրամ կվճարենք մինչև տարեվերջ (ըստ կարգի)։

 

Արդյունքում 2026 թվականի ֆինանսական տարում ՀԷՑ-ի շահութահարկի գծով վճարումները պետական բյուջե կկազմեն շուրջ 6,5 մլրդ ՀՀ դրամ»,- սոցցանցում գրել է ՀԷՑ-ի ղեկավարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը և հավելել՝ 2021-2024 թվականներին ՀԷՑ-ը ռեզիդենտի շահութահարկի գծով որևէ վճարում պետական բյուջե չէր իրականացրել, միայն անցյալ տարի շուրջ 185 մլն ՀՀ դրամ վճարվել էր որպես շահութահարկի գծով կանխավճար։

 

«ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը: