Կարգելվի օտարերկրյա ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը․ նախարար

Ղրղզստանի իշխանությունները նախատեսում են մինչև 2027 թվականի վերջը փոխել երկրի գյուղերի ռուսալեզու անվանումները: Այս մասին հայտարարել է նախագահ Սադիր Ժապարովը…
Լիբանանի ավելի քան 1 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը իսրայելական հարձակումների պատճառով։
Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Լիբանանի վրա իսրայելական հարձակումները հանգեցրել են լայնամասշտաբ մարդկային աղետի, որի հետևանքով ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը»,- հայտարարել է նախագահը։
Նրա խոսքով՝ Լիբանանը շտապ օգնության կարիք ունի, իսկ բնակչության տեղահանման հետևանքները զգալի կլինեն նույնիսկ հրադադարի հաստատումից հետո։