
Նախկինների օրոք այս կամ այն անձին քաղաքական հիմքով ծեծում էին շքամուտքերում կամ կամարների ներքո՝ մարդկանց աչքից հեռու: «Ժողովրդավարության բաստիոնում» նման թի…
Հանցագործության ինստիտուցիոնալիզացումը

Նախկինների օրոք այս կամ այն անձին քաղաքական հիմքով ծեծում էին շքամուտքերում կամ կամարների ներքո՝ մարդկանց աչքից հեռու: «Ժողովրդավարության բաստիոնում» նման թի…
Սամվել Կարապետյանը վաղը հանդես կգա հանրային ուղերձով. Նարեկ Կարապետյան
Ընտանիքը շտապում էր պապիկի 60-ամյակին. նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարութ…
Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը ենթակա է վերացման. փաստաբան
Ասում է՝ պատմական օր է լինելու, Սամվել Կարապետյանը կխոսի․ բա այստեղ ո՞նց չասես՝ ցը՜մփ․ Վարդանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի սպասվող կենդանի ելույթին։
«Ասում է՝ պատմական օր է լինելու, Սամվել Կարապետյանը կխոսի։
Բա այստեղ ո՞նց չասես՝ ցը՜մփ։
Հուսանք, որ նրա ուղերձը տեսագրություն չի, այլ կենդանի խոսք: Դե, որ իսկապես պատմական լինի»:
Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում ապրիլի 11-12-ը կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որին 22 երկրի ավելի քան 550 մարզիկ կմասնակցի:
Սամբոյի աշխարհի գավաթին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հանդես կգան ամբողջական կազմերով՝ թե՛ մարզական, թե՛ մարտական սամբոյում:
Տղամարդկանց մարզական սամբո
58 կգ՝ Կարեն Սարգսյան և Դավիթ Հովսեփյան
64 կգ՝ Գևորգ Մանուկյան և Արմեն Աղումյան
71 կգ՝ Մեսրոպ Նիկոյան և Կառլեն Մահինյան
79 կգ՝ Ալեքսան Ստեփանյան և Էրիկ Ղազարյան
88 կգ՝ Արման Եսայան
98 կգ՝ Շահեն Օհանյան և Արսեն Հայրապետյան
+ 98 կգ՝ Դավիթ Հարությունյան և Գրիգոր Բեկնազարյան
Կանանց մարզական սամբո
50 կգ՝ Աննա Այվազյան
54 կգ՝ Ժաննա Վարդանյան և Ռուզաննա Բալասանյան
59 կգ՝ Անի Մարտիրոսյան
65 կգ՝ Մելինե Մամիկոնյան և Ելենա Հայկազունի
72 կգ՝ Սեդա Արամյան և Սյուզաննա Մանուկյան
+ 80 կգ՝ Աննա Մկրտչյան
Տղամարդկանց մարտական սամբո
58 կգ՝ Նարեկ Գոգինյան և Զավեն Արզումանյան
64 կգ՝ Մայիս Ներսեսյան և Տիգրան Գրիգորյան
71 կգ՝ Ռադիկ Ղուկասյան և Վիգեն Մարտիրոսյան
79 կգ՝ Գևորգ Ազատյան և Սերյոժա Գրիգորյան
88 կգ՝ Թաթուլ Ավագյան և Լեոնիդ Մելիքյան
98 կգ՝ Սամվել Ղարիբյան
+98 կգ՝ Մխիթար Թեմուրյան և Նորիկ Խուրշուդյան
Կանանց մարտական սամբո
50 կգ՝ Արփինե Ամիրյան և Իռենա Պետրոսյան
54 կգ՝ Արփինե Մնացականյան և Մարիամ Ստեփանյան
59 կգ՝ Սրբուհի Հովակիմյան
80 կգ՝ Եկատերինա Ժիգալովա
+ 80 կգ՝ Ագափի Հարությունյան
Մրցումները կանցկացվեն Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրում: Ապրիլի 11-ին՝ ժամը 17:30-ին, նախատեսված է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:
Մրցաշարն անցկացվում է երրորդ անգամ: Երևանում են տեղի ունեցել նաև 2024 և 2025 թվականների գավաթի խաղարկությունները։
Իրանը խոստանում է հրաժարվել միջուկային զենքից, սակայն հրապարակավ պնդում է հակառակը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի դիրքորոշման մեջ առկա հակասությունների մասին՝ մատնանշելով Թեհրանի փակ և հրապարակային հայտարարությունների միջև եղած անհամապատասխանությունը։ Այս մասին նա ասել է The New York Post թերթին տված հարցազրույցում։
Ըստ Թրամփի՝ անձնական շփումներում իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում հրաժարվել միջուկային զենքից, սակայն հրապարակավ շարունակում է պնդել ուրան հարստացնելու իր իրավունքը։
«Նրանք ուղիղ երեսիդ ասում են, որ ազատվում են ողջ միջուկային զենքից, ամեն ինչ ոչնչացված է։ Իսկ հետո գնում են մամուլի մոտ ու ասում. «Ոչ, մենք ուզում ենք ուրան հարստացնել»։ Այնպես որ, մենք դա կպարզենք», — նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են ռազմական գործողություններ Իրանի դեմ և ավիահարվածներ հասցրել մի շարք քաղաքների։ Նույն օրը հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնել Իսրայելի տարածքին և հարձակվել Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու շաբաթով հրադադար հաստատելու մասին։ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին Պակիստանում։
25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները
ՀՀ կառավարությունը Հրազդանում կառուցվող Firebird AI ընկերությունից ձեռք կբերի 25 միլիոն դոլարի ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ 5 տարի ժամկետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։
Հաշվողական ռեսուրսները կտրամադրվեն «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի» (AIVI) միջոցով, որը գործարկվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, հանդիսանում է նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։ Ռազմավարական այս ծրագրի շրջանակում AIVI-ն կծառայի որպես գործառնական հարթակ՝ հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և հաշվողական ռեսուրսների բաշխման համար, ինչպես նաև կծառայի որպես վիրտուալ հարթակ ԱԲ նորարարների հաղորդակցման և համագործակցության համար»,- գրել է նախարարը:
Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ 4 վիրավոր կա
Ապրիլի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Խաչիկ Հ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Արամ Բ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արամ Բ․-ն և «Nissan Rogue»-ի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» և «Հրազդան» բժշկական կենտրոններ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։