Ադրբեջանը այսօր Հայաստան կուղարկի 22 վագոն դիզելային վառելիք

Ադրբեջանն այսօր Հայաստան կուղարկի դիզվառելիքով լի ևս 22 երկաթուղային վագոն։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ բացի այդ, Ռո…
Թեհրանը փոխհատուցում է պահանջել հինգ արաբական պետություններից՝ մեղադրելով նրանց Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ ռազմական գործողություններում համագործակցության մեջ․ հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
«Բահրեյնը, Հորդանանը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան պարտավոր են լիովին փոխհատուցել Իրանին իրենց անօրինական գործողությունների հետևանքով պատճառված նյութական և բարոյական վնասները»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
Իրավանիի խոսքով՝ Թեհրանը կարծում է, որ վերոնշյալ պետությունները, խախտելով Իսլամական Հանրապետության նկատմամբ իրենց միջազգային պարտավորությունները, դարձել են Իսրայելի և Միացյալ Նահանգների մեղսակիցները Իրանի հետ ռազմական բախման մեջ։