Բանկիրներին կանչել են շտապ խորհրդակցության


ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը եւ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը ամերիկյան խոշորագույն բանկերի ղեկավարներին հրավիրել են շտապ խորհր…

Իսլամաբադի բանակցությունները ձախողվել են. Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության չեն եկել

Իրանը և Միացյալ Նահանգները չեն կարողացել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում։

ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը Իսլամաբադից հեռացել է 21 ժամ տևած լարված քննարկումներից հետո՝ հայտարարելով, որ թեև երկխոսությունն էական էր, սակայն խաղաղության համաձայնագիր այդպես էլ չի ստորագրվել։

Վենսի խոսքով՝ սա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան ԱՄՆ-ի, քանի որ Թեհրանը հրաժարվել է ընդունել ամերիկյան կողմի պայմանները։

Բանակցությունների տապալման հիմնական պատճառը եղել է միջուկային զենքի խնդիրը. Վենսը շեշտել է, որ նախագահ Թրամփի վարչակազմի գլխավոր նպատակն է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել, սակայն Իսլամաբադում իրանական կողմը որևէ հստակ պարտավորություն այդ ուղղությամբ չի ստանձնել։

Այս ձախողումը նշանակում է, որ պատերազմական գործողությունները շարունակվելու են, քանի դեռ կողմերը չեն գտել փոխզիջման եզրեր ռազմավարական նշանակություն ունեցող այս հարցում։

ԱՄՆ եւ Իրանի բանակցությունները փակուղում են՝ Հորմուզի նեղուցի բացման թեմայի շուրջ. FT

Իրանը պնդում է, որ ինքը վերահսկի նեղուցը եւ նավերից վճար գանձի նեղուցով անցման համար…

Սամվել Կարապետյանի ապօրինի վարույթի առաջին նիստը կլինի ապրիլի 15-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սամվել Կարապետյանի ապօրինի վարույթի առաջին նիստը կլինի ապրիլի 15-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանում հայտնել են, որ ԱՄՆ-ը բանակցությունների ընթացքում չափազանց մեծ պահանջներ է ներկայացնում

Իրանական պատվիրակության կարծիքով՝ ամերիկյան պատվիրակությունը չափազանց մեծ պահանջներ է ներկայացնում…