Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Լրագրող Նանե Իսրայելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Ալիկ Ալեքսանյանի եղբորը դարձրել են ՌԴ քաղաքացի՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի բանակ չգնա։ Այսպես ասած իրենց ձևով թռել են Հայաստանին ծառայելու պարտականությունից։
Ալիկ Ալեքսանյան, մեծ-մեծ խոսող տղա, ինչո՞ւ հանրությանը չես պատմում, որ տարիներ առաջ քո եղբայր Հովհաննես Ալեքսանյանին տարել եք ՌԴ, նրան դարձրել ՌԴ քաղաքացի և հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից՝ բանակից խուսափելու համար։
Աբովյանի ձեր շենքի բնակիչները բավական հետաքրքիր բաներ են պատմում ձեր մասին։ Ասում են՝ ինչպես է այդ մարդը խոսում հայրենասիրությունից, երբ ինքն ընտրել է այլ երկրի քաղաքացիություն, իսկ եղբորն էլ նույն ճանապարհով է տարել՝ բանակից խուսափելու համար։
Ձեզ նման մարդիկ ինչպե՞ս կարող են նման քայլերի գնալ և միևնույն ժամանակ ներկայանալ որպես թունդ հայրենասերներ ու հոխորտալ։ Ի՞նչ դիմակ եք կրում, քանի՞ երես ունեք։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևին:
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով:
Հանդիպումները կշարունակվեն ապրիլի 9-ին:
Կալուգայի Սամոյի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անցկացված համագումարում հաստատվել է նախընտրական ցանկի առաջին 30 թեկնածուները: Այսպես, ըստ լրատվամիջոցների, առաջին յոթնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Նարեկ Կարապետյան
2. Արամ Վարդևանյան
3. Գոհար Մելոյան
4. Դավիթ Ղազինյան
5. Ռուբեն Մխիթարյան
6. Արեգա Հովսեփյան
7. Մամիկոն Ասլանյան
8․Հայկ Ֆարմանյան
9․Մարիանա Ղահրամանյան
10․ Հայկ Սուքիասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ ավարտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։
«Զարմանալիորեն, որևէ հրապարակային ինֆո չկար, եթեր չկար և որին ԶԼՄ-ները հրավիրված չէին:
Ընդորում, այդ համագումարը տեղի ունեցավ ոչ այն ժամին, որը հրապարակվել էր Azdarar կայքով, իսկ ներսում հայտարարվեց, որ այն «փակ համագումար է»:
Այդուհանդերձ, «Անկախ դիտորդ» դաշինքի ընդլայնված երկարաժամկետ առաքելությանը հաջողացրել է դիտարկել «գաղտնի» համագումարը, քանի որ մեզանից ոչինչ թաքցնել չի լինի, մենք բոլոր ուժերի համագումարներն էլ դիտարկում ենք:
Միայն չեմ հասկանում, թե ո՞րն է «փակ» համագումար անելու իմաստը: Իրոք չեմ հասկանում:
Հ.Գ. Քանի որ հրապարակային ինֆո չկա, ես հրապարակեմ, որ հաստատեցին ցուցակի առաջին 30 թեկնածուներին, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, ապա Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան, Դավիթ Ղազինյան, Ռուբեն Մխիթայան, Արեգա Հովսեփյան, Մամիկոն Ասլանյան։
08.04.2026
Քաղաքականություն
Տաշիր Սամոյին չի հաջողվի գնալ նախկինների բարքերով. տեղին, մի բան էլ ուշացած որոշում
08.04.2026
Քաղաքականություն
Տաշիր Սամոյին չի հաջողվի գնալ նախկինների բարքերով. տեղին, մի բան էլ ուշացած որոշում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգո Աթանեսյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Սերգո Արմենի Աթանեսյանին 2026 թվականի ապրիլի 8-ից ազատել շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։