
Ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական եկեղեցու Արգավանդի Սբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ․ Գրիգոր քահանա Հովհաննիսյանին արգելել են այցելել «Նուբարաշ…
Գեղարքունիքից Սյունիք գնացած մարզպետն ու նրա ունեցվածքը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պաշտոնի է նշանակվել 2022 թվականի մարտի 3-ին։ Մինչ այդ նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ պետական համակարգում և հանրային կառույցներում․ դեռևս 2002 թվականին աշխատել է Կալավանի համայնքապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար, ապա 2017–2018 թվականներին՝ Ճամբարակի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի օգնական և խորհրդական։
2013–2019 թվականներին Ղուկասյանը եղել է «Թայմ Լենդ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, իսկ 2019–2022 թվականներին զբաղեցրել է վարչապետի խորհրդականի պաշտոնը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պաշտոնյայի հայտարարագրերը՝ պարզելով, որ վերջին տարիներին նրա գույքային և ֆինանսական վիճակը ենթարկվել է էական փոփոխությունների։
2021 թվական
2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ երբ Ղուկասյանը զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը, նա չի հայտարարագրել անշարժ կամ շարժական գույք։
Բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 721,956 դրամ, կանխիկ դրամը՝ 100,000 դրամ։
Նույն տարում նա ստացել է շուրջ 28 միլիոն դրամ վարկ, իսկ տարեկան եկամուտը կազմել է ավելի քան 38 միլիոն դրամ։
2022 թվական
2022 թվականին՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու տարում, նա կրկին չի հայտարարագրել անշարժ կամ շարժական գույք։
Բանկային հաշիվների մնացորդը աճել է՝ հասնելով 1,661,651 դրամի, իսկ կանխիկ դրամը կազմել է 2,300,000 դրամ։
Տարեկան եկամուտը կազմել է 18,130,750 դրամ։
2023 թվական
2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ պաշտոնյայի ֆինանսական միջոցները պահպանվել են համեմատաբար կայուն։
• Բանկային հաշիվներ՝ 2,858,145 դրամ
• Կանխիկ դրամ՝ 1,200,000 դրամ
• Տարեկան եկամուտ՝ 18,347,748 դրամ
Նույն տարում նա շարունակել է հիպոթեքային վարկի մարումը՝ վճարելով շուրջ 3,200,000 դրամ։
2024 թվական
Ամենաէական փոփոխությունները արձանագրվել են 2024 թվականի հայտարարագրում։
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ նույն տարում Ռոբերտ Ղուկասյանը ձեռք է բերել երկու հողամաս Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ երկուսն էլ նույն օրը՝ 2023 թվականի ապրիլի 7-ին։
Բացի այդ, նա հայտարարագրել է «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ից ստացված և վերադարձված փոխառություն՝ շուրջ 35.9 միլիոն դրամի չափով։
Նրա ֆինանսական վիճակը նույն տարում հետևյալն է՝
• Բանկային հաշիվներ՝ 2,342,387 դրամ
• Կանխիկ դրամ՝ 1,100,000 դրամ
• Տարեկան եկամուտ՝ 18,181,044 դրամ
Եկամտի հիմնական մասը ձևավորվել է աշխատանքի վարձատրությունից։
Միևնույն ժամանակ, նրա վարկային պարտավորությունները պահպանվել են՝ տարեվերջին կազմելով շուրջ 28,237,242 դրամ՝ կապված հիպոթեքային վարկի հետ։
Եզրակացություն
Հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև 2023 թվականը Սյունիքի մարզպետը չի ունեցել անշարժ գույք, սակայն 2024 թվականի հայտարարագրում արդեն հանդես է գալիս որպես հողամասերի սեփականատեր։ Ինչպես, ինչ եղանակով՝ թերևս պաշտոնյաների կողմից պարզելու հարց է։
Միաժամանակ նրա ֆինանսական հոսքերը և հայտարարագրված գործարքները նույն ժամանակահատվածում զգալի ակտիվություն են ցուցաբերել։»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Իրանի գերագույն առաջնորդը լուրջ վնասվածքներ ունի․ մանրամասներ
Տեղումները շարունակվում են․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ Իրանում իշխանություններին սատարող հանրահավաքներ են սկսվել
Կալասն անարդար է անվանել Մերձավոր Արևելքում Եվրոպայի գործողությունների հասցեին հնչող քննադատությունը
Կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը
Վենսն Իսլամաբադում է․ այնտեղ են նաև իրանցիները

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել Է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ, որտեղ պետք է բանակցություններ կայանան իրանական պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է…
Լավագույն հարթակը՝ բիզնես-RESTART-ի համար․ մեկնարկեց Leasing EXPO 2026-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սպասվում է փոփոխական ամպամածություն, կեսօրից՝ անձրև
Երեքշաբթի՝ ապրիլի 14-ին Երևանում առավոտյան ժամերին սպասվում է փոփոխական ամպամած եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի +2…+7 աստիճան։
Կեսօրից սկսած սպասվում են կարճատև անձրևներ, ջերմաստիճանը կհասնի +8…+10 աստիճանի։
Երեկոյան ժամերին ևս կպահպանվեն կարճատև անձրևները, օդի ջերմաստիճանը կլինի +4…+10 աստիճան։
Քամին կլինի թեթևից չափավոր՝ հարավային, արևմտյան և հյուսիս-արևելյան ուղղության՝ 1-7 մ/վ արագությամբ, առանձին ժամերին հնարավոր է ուժգնացում մինչև 9-10 մ/վ։
Մթնոլորտային ճնշումը կկազմի 677-680 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը՝ 30-85%։
Արևածագը՝ 06:26, մայրամուտը՝ 19:40։ Լուսնի փուլը՝ նվազող։