
Այն, ինչ տեղի է ունենում Գոհար Ղումաշյանի հետ, դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից: Քաղաքական ուժի անդամին բերման են ենթարկել և այս պ…
Հրապարակվել է «սերուցքայինների» հայտացուցակը | Top-News.am
Վաղը՝ ապրիլի 15-ին, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» «Ալիանս Արենա» մարզադաշտում կհյուրընկալվի Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային»:
Մադրիդցիների գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հրապարակել է «սերուցքայինների» հայտացուցակը տվյալ հանդիպման համար։
«Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 15-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է մյունխենյան գրանդի՝ 2-1 հաշվով տարած հաղթանակով:
Սամվել Կարապետյանի տնային կալանքը պետք է վերացվի մինչև ապրիլի 21-ի կուսակցական համագումարը․ փաստաբան
Հայտարարվել է նախաորակավորման մրցույթ Արտաշատում սոցիալական բնակելի շենքի վերակառուցման համար
Հայտարարվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող ոչ առևտրային սոցիալական բնակելի շենքի վերակառուցման աշխատանքների համար նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր՝ ընկերությունների ընտրության նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Աշխատանքներն իրականացվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ և «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS) կողմից՝ Հայաստանում ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում․ այն նպատակ ունի նպաստել տեղահանված անձանց, փախստականների, ինչպես նաև տեղաբնակների համար կայուն և մատչելի բնակարաններում բնակվելու հնարավորության ապահովմանը։
Իտալիան դադարեցրել Է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի գործողությունը
Դիվանագիտությունն է խնդիրների լուծման լավագույն ուղին. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Եվրոպային ավելի ակտիվ դերակատարում ստանձնել՝ Միացյալ Նահանգներին համաձայնության մղելու հարցում։
Փեզեշքիանը շեշտել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները միջազգային կանոնների շրջանակում, սակայն գործընթացին խոչընդոտում են ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների «չափազանցված պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունը»։
Իրանի առաջնորդի համոզմամբ՝ սպառնալիքների, ճնշումների և ռազմական գործողությունների վրա հիմնված մոտեցումներն անարդյունավետ են և միայն ավելի են բարդացնում առկա խնդիրները։ Նա վերահաստատել է, որ դիվանագիտությունը մնում է նախընտրելի ուղին, և Իրանը պատրաստ է երկխոսության՝ սեփական ազգային շահերի պաշտպանության պայմանով։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը մշտապես ձգտել է ապահովել անվտանգ նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Նա միևնույն ժամանակ զգուշացրել է, որ այդ ջրային ուղու նկատմամբ ցանկացած սպառնալիք կարող է աղետալի հետևանքներ ունենալ համաշխարհային առևտրի համար։
Իրանն ու ԱՄՆ-ը՝ պատերազմի ու խաղաղության միջև
Կբացվի՞ իրանական օդային տարածքը

Իրանական ավիացիոն իշխանությունների հաղորդման համաձայն, Իսլամական Հանրապետության օդային տարածքը կբացվի այսօր՝ ապրիլի 14-ին, Երեւանի ժամանակով՝ 12։30-ին։ Սա, ը…
Գերմանիայում հայրը երկու տարի որդուն պահել է միկրոավտոբուսի մեջ. Metro
Կրծքով կերակրվող երեխայի մորը ժամեր շարունակ հարցաքննում են, շատ ամոթալի է․ Մամիկոն Ասլանյան