Դատարանը 3 ամսով երկարաձգեց Արամ Քոչարյանի և Խաչիկ Գալստյանի տնային կալանքը․ Արսեն Բաբայան

Դատարանը 3 ամսով երկարաձգեց Արամ Քոչարյանի և Խաչիկ Գալստյանի տնային կալանքը տեղեկացրեց նրանց փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ  «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել էր Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում։

 

Նախարարը ներկայացրել է Հայաստանի բնակիչների համար զբոսաշրջային նոր ուղղությունները

Ոլորտի մասնագետներն առավելագույնն են անում Հայաստանում ավիացիայի որակը բարձրացնելու ուղղությամբ․․․

«Վարորդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ես էլ ինքնատիրապետումս կորցրել եմ». զոհվածի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ)

«Վարորդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ես էլ ինքնատիրապետումս կորցրել եմ». զոհվածի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մորը՝ Անահիտ Պապատյանին ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են Էրեբունու բաժին՝ համացանցում տարածված տեսանյութի համար, որտեղ Անահիտ Պապատյանը շի՛ է նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ:

Տիկին Անահիտը արդեն դուրս է եկել ոստիկանության բաժնից:

«2025 թվականին էր դեպքը տեղի ունեցել, բոյկոտի ակցիա էի իրականացնում: Երբ որ տրոլեյբուսից իջանք, կոնկրետ ինձ ու իջնողներին վարորդը սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց, ինքնատիրապետումս կորցրեցի, զայրացա, ձեռքիս շիշը նետեցի: Միտումնավոր չեմ նետել վարորդի կամ ավտոբուսի կողմը: Վարորդի նման վերաբերմունքը՝ սեռական հայհոյանքը իր ուղիղ անմիջական պարտականությունների մեջ չի մտնում: Եթե տրանսպորտի գումարը չէի վճարել, դրա համար ընդամենը հսկիչը կարող էր ինձ տուգանել»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Անահիտ Պապատյանը: Նա հայտնել է, որ ոստիկանությաան բաժնում ընդամենը պարզաբանում է գրել, թե դեպքը ոնց է եղել:

Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ

«Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է»․ Նիկոլ Փաշինյան

«Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է: Նախորդ ընտրություններին «Պատիվ ունեմ»-ով էր մասնակցում, այս ընտրություններին մասնակցում է «Ուժեղ Հայաստան»-ով»,- աայս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ, հրապարակային արտահայտել է իր աջակցությունը, երկրորդը՝ բոլորը, ամբողջ կազմը՝ ձեզ հայտնի, Աշոտյանով և մյուսներով, մասնակցում էին հանրահավաքներին: Այսօրվա ընտրական գործընթացում ուզում են ռևանշի հասնեն և վերականգնեն 2006 թվի կոալիցիան՝ Դաշնակցություն, ԲՀԿ, Հանրապետական: Ուրիշ պատմություն չկա սրա տակ»,- հավելեց վարչապետը։

«Լրագրողների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է»․ Լիբանանի վարչապետ

«Լրագրողների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է»․ Լիբանանի վարչապետ

Լիբանանի հարավում Իսրայելի հարվածները, որոնց հետևանքով զոհվել է լրագրող Ամալ Խալիլը ռազմական հանցագործություն է, գրել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը X սոցիալական ցանցի իր էջում:

«Լրագրողների վրա հարձակումները, փրկարարական խմբերին նրանց հասնելուն խոչընդոտելը և այդ ծառայությունների ժամանումից հետո նրանց գտնվելու վայրերի վրա կրկին հարձակվելը ռազմական հանցագործություններ են», – ասվում է Լիբանանի վարչապետի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ երկրի հարավում լրագրողների նկատմամբ հարվածները՝ նրանց մասնագիտական պարտականությունները կատարելիս, այլևս առանձին դեպքեր չեն, այլ դարձել են կայուն պրակտիկա, որը Լիբանանը դատապարտում և մերժում է։

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ «Իսրայելի կողմից լրագրողների նկատմամբ դիտավորյալ և համակարգված հարձակումները» նպատակ ունեն «թաքցնել ճշմարտությունը՝ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ իրականացված ագրեսիվ գործողությունների մասին»։

Նման գործողությունները «մարդկության դեմ հանցագործություններ են, որոնք պատժելի են միջազգային օրենքներով և կոնվենցիաներով», – ասել է նախագահը, հավելելով, որ Խալիլի սպանությունը պետք է ծառայի որպես «առիթ միջազգային հանրության համար՝ միջամտելու և նման գործողությունները դադարեցնելու համար»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է Al Akhbar-ի լիբանանցի լրագրող Ամալ Խալիլը, ևս մեկ լրագրող ծանր վիրավորվել է։

Թրամփի դեսպանորդը խնդրել է ՖԻՖԱ-ին Աշխարհի առաջնությունում Իրանին փոխարինել Իտալիայով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Պաոլո Զամպոլին խնդրել է ՖԻՖԱ-ին առաջիկա Աշխարհի առաջնությունում Իրանին փոխարինել Իտալիայով․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Financial Times-ին։ 

Իրավիճակին ծանոթ աղբյուրների հաղորդմամբ՝ սա Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև սրված հարաբերությունները վերականգնելու փորձ է․ երկու երկրների առաջնորդների միջև լարվածություն առաջացավ Իրանի դեմ պատերազմի առնչությամբ Հռոմի պապ Լևոն XIV-ի դեմ ԱՄՆ նախագահի քննադատությունների ֆոնին։

«Հաստատում եմ, որ Թրամփին և ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին առաջարկել եմ, որ Աշխարհի առաջնությունում Իտալիան փոխարինի Իրանին։ Ես իտալացի եմ, և ինձ համար երազանք կլիներ տեսնել «Կապույտ թիմին» (Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական) ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարում»,- ասել է Զամպոլին՝ հավելելով, որ Իտալիայի՝ Աշխարհի առաջնության քառակի չեմպիոն լինելն արդարացնում է մրցաշարում նրա ընդգրկվելը։

Սպիտակ տունը, ՖԻՖԱ-ն, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան չեն արձագանքել Reuters-ի` մեկնաբանելու խնդրանքներին։

Իտալիան երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի Աշխարհի առաջնությանը․ մարտին որակավորման փլեյ-օֆֆի եզրափակչում Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում Իտալիան 4-1 հաշվով պարտություն կրեց։

Իրանը, սակայն, չորրորդ անգամ անընդմեջ որակավորվել է Աշխարհի գավաթի խաղարկության համար․ պատերազմի սկսվելուց հետո, Իսլամական Հանրապետության ազգային հավաքականը ՖԻՖԱ-ին խնդրել էր թիմի երեք խաղերն ԱՄՆ-ից տեղափոխել Մեքսիկա։