Մեր ամենամեծ ուժը հենց մարդիկ են․ Գագիկ Ծառուկյան

Մարզային հանդիպումներում հայրենակիցների հետ շփումը միշտ հիշեցնում է՝ մեր ամենամեծ ուժը հենց մարդիկ են։ Գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Նոր Գյուղում, Կոտայքում, Կապուտանում տեսնում եմ նույն ջերմությունը, նույն անկեղծությունն ու հավատը։ Մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրներից, միևնույն ժամանակ հայտնում վստահություն, որ իրավիճակը հնարավոր է փոխել։

«Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին՝ ստեղծելով աշխատատեղեր ու զարգացման նոր հեռանկարներ։ Բնակիչներն իրենք են փաստում, որ արդեն իսկ տեսանելի է դրական շարժ՝ հողերի նկատմամբ աճող հետաքրքրությունից մինչև տնտեսական ակտիվության աշխուժացում։ Մենք ունենք կարող ու տաղանդավոր երիտասարդություն, և մեր պարտքն է ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք իրենց ապագան տեսնեն հենց այստեղ։

Սա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու։ Միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան»։

Նոր անձնագրում պատկերված է հայոց այբուբենը, Արագածը. իսկ Խոր Վիրապը՝ հակառակ կողմից, որ Արարատը չերևա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։ ՆԳ նախարարի խոսքով, այն կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները և կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում՝ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։

Նշվել է, որ նոր համակարգի ներդրման շրջանակում ստեղծվում են ժամանակակից ենթակառուցվածքներ։ Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն շերտեր։

Միաժամանակ ընդգծվել է, որ փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Վարչապետն ընդգծել է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված և որոշակի միտք ու տրամաբանություն կա դրա մեջ դրված. «Մասնավորապես՝ «Ա» տառը՝ նկատի ունենալով ազատություն, անկախություն, «Ե» տառը՝ երջանկություն, «Է» տառը՝ նկատի ունենալով, որ գրաբարում «Է»-ն Աստված է նշանակում, Աստծուն ընդգծելով, «Ժ» տառը՝ ժողովրդին ընդգծելով, «Ի» տառը՝ ինքնիշխանությունն ընդգծելով, «Խ» տառը՝ խաղաղությունը, «Կ» տառը՝ կյանք, «Հ»-ն՝ Հայաստան, «Մ»-ն մարդ, «Ջ»-ն՝ ջուրն ենք ցանկացել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ, «Ո» տառը, քանի որ նախնական տարբերակում «Օ» տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, «Պ» տառը՝ նկատի ենք ունեցել պետությունը, «Ս» տառը՝ նկատի ենք ունեցել սերը, «Ք» տառը՝ Քրիստոսին, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն: Իհարկե բոլոր տառերով էլ կարելի էր այս ընդգծումներն անել, բայց ընդհանուր առմամբ մտածել ենք, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև մեր ռազմավարությունները, ընկալումները, ձգտումները և մեր պատկերացումներն էականորեն կընդգծեն, նաև դիզայնի որոշակի էլեմենտ ավելացնեն»:

Շարունակելով ներկայացնել փաստաթղթի տարբեր էջերում զետեղված պատկերները՝ նշվել է, որ այն սկսվում է հայի ծագումնաբանությամբ՝ Հայկ Նահապետի պատկերով և Գեղամա լեռներում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներով, որոնք բավական հին պատմություն ունեն:

Ներկայացված է նաև պատմության հաջորդ կարևոր հանգրվանը՝ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, որը հայի ինքնության և պատմության շատ կարևոր մասն է:

Ընդգծվել է, որ Էրեբունի ամրոցի պատկերը վերականգնված է գիտնականների կողմից: Հաջորդիվ՝ ներկայացված են Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանաքարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են: Սահմանաքարի տեղադրման ձևը և դիրքը նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, տվյալ ժամանակաշրջանի կենցաղավարությունը և գյուղատնտեսությունը պատկերող վիզուալիզացիա են: Ընդգծվել է, որ սահմանաքարի ընտրությունը պատահական չէ, այն պետական և իրավական շատ կարևոր գործիք է հանդիսացել նույնիսկ այն ժամանակահատվածում, որովհետև ցույց է տվել պետության գոյությունը, պետական կառավարման էությունը և նաև հողային բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում:

Հաջորդ էջում ներկայացված է Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, որը խորհրդանշում է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու փաստը 301 թվականին: Ընդգծվել է հենց քրիստոնեության ընդունման տարեթիվը՝ որպես մեր ինքնության և պատմության առանցքային հատվածներից։

Արարողակարգային ավագության տրամաբանությամբ ներկայացված են ժամանակակից պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Կառավարության շենքը, Ազգային Ժողովի շենքը, Սահմանադրական դատարանի շենքը:

Պատկերվել են նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը՝ որպես ժամանակակից քաղաքաշինության նահապետ:

Անդրադարձ կա նաև մարզերին. այբբենական կարգով ներկայացված են Արագածի մարզը՝ Արագած լեռն ի չորս գագաթներով, Արարատի մարզը՝ Խոր Վիրապով, որպես քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը, Արմավիրի մարզը՝ լավաշի թխման գործընթացով, Արմավիրի մարզի այգիներով ու պտուղներով, Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճով և 10-րդ դարի Բերդկունք ամրոցով, Կոտայքի մարզը՝ Գառնու հեթանոսական տաճարով, Լոռու մարզը՝ Լոռի բերդ ամրոցով, Շիրակի մարզը՝ Գյումրիի պատմական կենտրոնի փողոցով և հայտնի Ֆայտոնի տեսարանով, Սյունիքի մարզը՝ Բաղաբերդ ամրոցով, Տավուշի մարզը՝ Սրանոցի կամրջով, Վայոց Ձորի մարզը՝ Ջերմուկի ջրվեժով և Ջերմուկի հայտնի խորհրդանիշ եղնիկով: Վարչապետն ընդգծել է, որ այս բոլոր պատմամշակութային հուշարձանների միջոցով փորձ է արվել ապահովել Հայաստանի դիմանկարի բազմազանությունն ու բազմաշերտությունը:

Հատկանշական է, որ Խոր Վիրապի պատկերը ներկայացված է այն կողմից, որից Արարատը չի երևում:

Շեշտվել է, որ կենսաչափական անձնագրի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ, առանց մարդկային շփման անցման համակարգեր, ինչն էապես կհեշտացնի և կարագացնի քաղաքացիների տեղաշարժը։

Ամփոփելով անձնագրի ներկայացումը՝ երկրի ղեկավարը նշել է, որ այս քայլով Հայաստանը կատարում է կարևոր քայլ՝ ժամանակակից, անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխան անձնագրային համակարգ ունենալու ուղղությամբ։

ԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի այնպիսի համաձայնագիր, որը շահավետ չի լինի Վաշինգտոնի և ողջ աշխարհի համար։ Այս մասին The New York Times թերթին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Օլիվիա Ուելսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ը բանակցություններ չի վարի լրատվամիջոցների միջոցով. մենք հստակ նշել ենք մեր կարմիր գծերը, և նախագահ Թրամփը կկնքի միայն այնպիսի գործարք, որը շահավետ կլինի ամերիկացիների և ողջ աշխարհի համար»,- ասված է NYT-ին ուղղված նրա հայտարարության մեջ։

Ինչպես նշում է հրատարակությունը, ամերիկյան իշխանությունները եկել են այն եզրակացության, որ իրանցի բանակցողները լիազորված չեն զիջումների գնալ միջուկային ծրագրի հարցում ո՛չ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի, ո՛չ էլ ԻՀՊԿ ղեկավարության կողմից։ Նրանք նշում են, որ առանց ռազմական գործողությունների շարունակման քիչ հիմքեր կան ենթադրելու, որ Թեհրանի բանակցային դիրքորոշումը կփոխվի։ Սակայն նույնիսկ ռմբակոծությունների շարունակումը, ըստ պաշտոնյաների, չի երաշխավորում, որ իրանական կողմի որոշումների կայացման գործընթացը կփոխվի, գրում է NYT-ը։

Ամերիկյան լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ Թրամփը դժվար թե ընդունի բանակցությունները վերսկսելու Իրանի առաջարկը, քանի որ այդ պլանում բացակայում են Թեհրանի միջուկային ծրագրի հարցի կարգավորման դրույթները։

Հրապարակվել են 2026 թվականի ԱԺ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի, ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում՝ քվեարկության օրվանից 40 օր առաջ, հրապարակված են․ ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները։

Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում արդեն հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։

Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։

Հարթակում, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի են նաև ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ համայնքների և տեղամասերի։

Ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով elections.mia.gov.am կայքի «ԱԺ ընտրություններ» բաժին կամ ներբեռնել ցուցակները՝ անցնելով «Ըստ տեղամասերի» բաժինը։

Խմելու ջրում հայտնաբերվել են շեղումներ. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքերի մասին

Ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ:

«Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։

Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են:

Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։

Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում։

Շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ քեզանով հարստացրել է մեր կյանքը. Բագրատ Սրբազանի շնորհավորանքը

Շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ քեզանով հարստացրել է մեր կյանքը. Բագրատ Սրբազանի շնորհավորանքը

Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանի՝ թիմակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցի կատարած այցը, որն ուղեկցվեց միջադեպով և մինչ օրս վարչական հսկողության տակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՊՊԾ-ում ծառայողական քննություն է սկսվել։

Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել էր Ս. Աննա եկեղեցի՝ Ծաղկազարդի պատարագի ժամանակ, անվտանգության աշխատակիցները փորձել են սահմանափակել հավատացյալների տեղաշարժը՝ պահանջելով հետ քաշվել։ Սա դժգոհություն էր առաջացրել մի խումբ երիտասարդների շրջանում, ինչի արդյունքում առաջացել էր հրմշտոց անվտանգության ծառայողների և քաղաքացիների միջև։

Դեպքից հետո եկեղեցու բակում ձերբակալվել էին երեք երիտասարդներ՝ 18-ամյա եղբայրներ Դավիթ Մինասյան և Միքայել Մինասյան, ինչպես նաև Գևորգ Գևորգյանը։ Վերջինս հայտարարել է, որ իրեն բերման են ենթարկել վարչապետի «աչքերի մեջ նայելու» համար։

Հետագայում հրապարակվեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում երիտասարդին հենց եկեղեցու տարածքում։ Տեսանյութը կասկածի տակ է դնում այն վարկածը, թե երիտասարդը հարձակման մտադրություն է ունեցել։

Այս էմոցիոնալ ու իրավական գործընթացներից հետո հասարակական քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև անվտանգության աշխատակիցներից մեկը՝ Արտյուշ անունով ծառայողը, որի գործողությունները քննության առարկա են դարձել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների՝ ՊՊԾ համակարգում նշանակվել է ծառայողական քննություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով։ Նույն օպերատիվ աղբյուրների փոխանցմամբ՝ քննության ընթացքում որոշում է կայացվել, որ տվյալ աշխատակիցը ժամանակավորապես ներկա չի գտնվի հանրային միջոցառումներին՝ հաշվի առնելով միջադեպի շուրջ ձևավորված հանրային արձագանքը։ Նա բացասական արձագանք է առաջացնում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Սյունիքում «Peugeot»-ն գլորվել է ձորը. 1 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է

Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Ռասուլ Ի․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 341 կմ-ում՝ «Մեղրու սար» տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռասուլ Ի․-ն և ուղևորներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 27-ամյա Մարիամ Հ․-ն, 5-ամյա Ռոաբինես Ի․-ն տեղափոխվել են «Մեղրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1-ամյա Իզադին Զ․-ն շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աբգար Պետրոսյանն ու Հրաչյա Մնացականյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում. հրդեհ է բռնկվել Opel-ում. այն վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150 կմ հատվածում՝ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան ճանապարհին, հրդեհ է բռնկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում