Հայկական պատվիրակությունը Վանում մասնակցում է միջազգային ցուցահանդեսի․ Ermenihaber

Թուրքիայի Վան քաղաքում մեկնարկել է «Արևելյան Անատոլիայի զբոսաշրջության և ճանապարհորդությունների» 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է 4 երկրի 92 ընկերություն։ Ցուցահանդեսին մասնակցել են Իրաքից, Հայաստանից, Կիպրոսից և Իրանից. գրում է Ermenihaber-ը։

Ցուցահանդեսին Հայաստանն առանձին տաղավարով ներկայացված է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությանը կից գործող զբոսաշրջային գործակալությունների պատվիրակության կողմից։ Քառօրյա ծրագրի շրջանակում հայ մասնագետներին ներկայացվել է Վանի պատմամշակութային ու բնական ժառանգությունը, խոհանոցը, հյուրանոցային և զբոսաշրջային հնարավորությունները։ Անցկացվել են գործարար հանդիպումներ՝ զբոսաշրջային հոսքերի ավելացման, համագործակցության ընդլայնման և նոր շուկաների ձևավորման շուրջ։

Վանում անցկացվող միջոցառմանը մասնակցում են տարբեր քաղաքների և երկրների ընկերություններն ու ներկայացնում իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Հայկական պատվիրակությանը հատուկ ընդունելություն է կազմակերպել Վանի առևտրի և արդյունաբերության պալատը (Van TSO)։ Պալատի վարչության անդամ Թուրան Ավջըն ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ առանձին ողջույնի խոսք է հղել Հայաստանի պատվիրակությանը՝ ընդգծելով Հայաստանի հետ կապերի և համագործակցության կարևորությունը։

Ավջըն նշել է, որ Վանի առևտրի և արդյունաբերության պալատը 2017-ից ի վեր բազմաթիվ այցեր է կազմակերպել Հայաստան և տարբեր ուղղություններով համագործակցություն հաստատել։

«Վանի առևտրի և արդյունաբերության պալատի անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը։ Վերջին անգամ Հայաստան ենք այցելել սեպտեմբերին։ Հայաստանը մեզ համար շատ կարևոր է։ Քրդստանը շատ կարևոր է։ Իրանը ևս շատ կարևոր է»,- նշել է Ավջըն։

Նա նաև նշել է, որ հարևան շրջանների հետ առևտրային և մշակութային կապերը պետք է հիմնված լինեն ոչ միայն տնտեսական ցուցանիշների, այլև փոխըմբռնման, վստահության և երկարաժամկետ բարեկամության վրա։ Ավջըի խոսքով՝ պալատը շարունակական աշխատանքներ է տանում տարածաշրջանի տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Ավջըն նաև ընդգծել է, որ այս տարի 15-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսը Վանի զբոսաշրջային և տնտեսական ներուժը միջազգային հարթակում ներկայացնելու կարևոր հնարավորություն է։

«Lրիվ տեղին է, որ սկսի ընդդիմության նախապայմանները կատարել»․ Հովհաննես Խուդոյան

«Lրիվ տեղին է, որ սկսի ընդդիմության նախապայմանները կատարել»․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ «խաղաղության» հասնելու համար Նիկոլը Ադրբեջանի բոլոր նախապայմանները սիրահոժար կատարում է, ու հիմա էլ ընդդիմության ձայներ է մուրում, լրիվ տեղին է, որ սկսի ընդդիմության նախապայմանները կատարել, օրինակ սկսի քաղբանտարկյալների ազատ արձակումից»:

Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի…

Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական խոհանոցում կան ճաշատեսակներ, որոնք պատրաստվում են բացառապես հյուրերի ախորժակը գրգռելու, բայց երբեք սեղանին չդնելու համար։ Դրանցից ամենահայտնին «Եթե պարտվեմ՝ կհեռանամ» «ֆիրմային» ուտեստն է։ Առաջին հայացքից այն թվում է չափազանց ազնիվ և ասպետական՝ կարծես մենամարտի հրավեր, որտեղ մի կողմը սեղանին է դնում իր ամբողջ քաղաքական կապիտալը և ասում. «Ահա կարճ ճանապարհը, եթե ուզում եք ինձանից ազատվել, համեցեք»։

Սակայն քաղաքական փորձառություն ունեցող դիտորդները վաղուց են սովորել կարդալ ոչ թե մենյուի խոշոր տառերը, այլ խոհարարի ձեռքի շարժումները։ Իրականում սա ոչ թե ազնիվ քաղաքական խաղ է, այլ դասական քաղաքական խայծ՝ խնամքով ամրացված հանրաքվեի կարթին։ Հաշվարկը պարզ է, նույնիսկ մանրամասն հաշվարկված. եթե ընդդիմությունը կուլ տա այդ խայծը և մտնի քարոզարշավի մեջ, ապա ակամա կլեգիտիմացնի մի գործընթաց, որի ողջ օրակարգը, հարցադրումները և խաղի կանոնները, քննադատների համոզմամբ, գծված են Երևանի և Բաքվի իշխանական կաբինետներում։ Այդ պահից սկսած՝ հասարակական դժգոհության ամբողջ էներգիան կուղղվի ոչ թե իրական խնդիրների լուծմանը, այլ օտար օրակարգով ձևավորված քվեաթերթիկի «Այո»-ի ու «Ոչ»-ի շուրջ անվերջ բանավեճերին։

Այստեղ, սակայն, առաջանում է մի փոքրիկ, բայց վճռորոշ խոչընդոտ՝ հիշողությունը։ Քաղաքականության մեջ ամենադժվար բանը նույն հնարքը երկրորդ կամ երրորդ անգամ կիրառելն է այնպիսի լսարանի առաջ, որն արդեն անգիր գիտի սցենարի ավարտը։ Երբ տարիներ շարունակ հնչած խոստումների և իրական քայլերի միջև ձևավորվում է մի ամբողջ կիրճ, որտեղ կարելի է էքսկուրսիաներ կազմակերպել «Խոստացվածը և կատարվածը» խորագրով, ցանկացած նոր «վճռական առաջարկ» ընկալվում է խոր թերահավատությամբ։

Ընդդիմադիր դաշտը նայում է այդ կարթին, տեսնում է փայլուն խայծը, բայց միաժամանակ նկատում է նաև թաքնված թելը։ Բոլորն արդեն գիտեն, որ եթե նույնիսկ «Ոչ»-ը հաղթի, խոստացված հրաժարականի փոխարեն միշտ կգտնվի մի նոր, «ստեղծագործական» բացատրություն. պարզվելու է, որ ժողովուրդը պարզապես դեռ պատրաստ չէր այդքան առաջադեմ փոփոխությունների, որ տեքստը խմբագրման կարիք ունի, իսկ իրականում հենց այս պահին երկիրը լքելը կլինի ծայրահեղ անպատասխանատվություն պետության հանդեպ, ուստի պետք է մնալ և «շտկել սխալները»։

Արդյունքում ստացվում է մի զավեշտալի տեսարան. ձկնորսը կանգնած է ափին, ոգևորված թափահարում է կարթը և հրավիրում` «եկե՛ք, սա ձեր շանսն է», մինչդեռ արդեն փորձառության դառը դաս ունեցող քաղաքական հանրույթը հանգիստ հետևում է այդ ներկայացմանը, շրջվում և լողում այլ ուղղությամբ՝ լավ իմանալով, որ այս ջրերում խոսքն ու գործը վաղուց տարբեր ափերում են ապրում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ


Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր։Իրանից Հայաստան ժամանած՝ շինարարական ապրանքներով բեռնված երկու բեռնատարների կցորդներում հայտնաբերվել է ընդհանուր 247…

Պուտինը եվրոպական ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Ռուսաստան


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան դիվանագիտական ուղիներով եվրոպական ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Ռուսաստանի մայրաքաղաք՝…

Զինծառայողների կյանքը վիճակագրական մանիպուլյացիաների առարկա չէ․ Մարիաննա Ղահրամանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է․ «Բառախաղի մի՜ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն աղբյուր դատախազությանը հղում արված տվյալներ։

Վստահաբար, ՊՆ-ում լավ են հասկանում խոսույթում օգտագործվող տերմինաբանության և բառերի ընտրության էական նշանակությունը և շարունակում են բառային մանիպուլյացիան` օգտագործելով իմ կողմից չկիրառված` «բանակում տեղի ունեցած» կամ «բանակում տեղի չունեցած» ձևակերպումները։

Զինծառայողների կյանքը վիճակագրական մանիպուլյացիաների առարկա չէ»։

«Զապի» ու «Օշականցի Գևորիկի» կալանքը փոխարինվել է տնային կալանքով և գրավով․ պատճառը հիվանդությունն է

«Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը և «Օշականցի Գևորիկ» մականունով հայտնի Գևորգ Մելիքյանը կալանքից ազատ են արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝…

Բացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ իրականացվող աշխատանքներն ուղղված են մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, մաքսային օրենսդրության պահանջների պահպանմանն ու երկրի տնտեսական անվտանգության պաշտպանությանը։

Օպերատիվ տվյալներն իրացնելիս, մաքսանենգության դեպետական եՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ իրականացվող աշխատանքներն ուղղված են մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, մաքսային օրենսդրության պահանջների պահպանմանն ու երկրի տնտեսական անվտանգության պաշտպանությանը։ Օպերատիվ տվյալներն իրացնելիս, մաքսանենգության դեմ պայքարի և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների աշխատակիցները համատեղ, մաքսային հսկողության շրջանակում, զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել շինարարության համար նախատեսված տարբեր ապրանքներով։ Զննության արդյունքում բեռնատարների կցորդներից հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 247 հազար 100 տուփ ծխախոտ: Կատարված նախնական հաշվարկների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների կողմից վերոգրյալ ծխախոտները ՀՀ տարածք անօրինական ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր՝ 96․369․000 ՀՀ դրամ ակցիզային հարկ։ Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։կամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ իրականացվող աշխատանքներն ուղղված են մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, մաքսային օրենսդրության պահանջների պահպանմանն ու երկրի տնտեսական անվտանգության պաշտպանությանը։

Օպերատիվ տվյալներն իրացնելիս, մաքսանենգության դեմ պայքարի և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասաՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ իրականացվող աշխատանքներն ուղղված են մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, մաքսային օրենսդրության պահանջների պահպանմանն ու երկրի տնտեսական անվտանգության պաշտպանությանը։

Օպերատիվ տվյալներն իրացնելիս, մաքսանենգության դեմ պայքարի և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների աշխատակիցները համատեղ, մաքսային հսկողության շրջանակում, զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել շինարարության համար նախատեսված տարբեր ապրանքներով։ Զննության արդյունքում բեռնատարների կցորդներից հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 247 հազար 100 տուփ ծխախոտ:

Կատարված նախնական հաշվարկների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների կողմից վերոգրյալ ծխախոտները ՀՀ տարածք անօրինական ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր՝ 96․369․000 ՀՀ դրամ ակցիզային հարկ։

Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

րկման և հսկողության վարչությունների աշխատակիցները համատեղ, մաքսային հսկողության շրջանակում, զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել շինարարության համար նախատեսված տարբեր ապրանքներով։ Զննության արդյունքում բեռնատարների կցորդներից հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 247 հազար 100 տուփ ծխախոտ:

Կատարված նախնական հաշվարկների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների կողմից վերոգրյալ ծխախոտները ՀՀ տարածք անօրինական ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր՝ 96․369․000 ՀՀ դրամ ակցիզային հարկ։

Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

յքարի և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների աշխատակիցները համատեղ, մաքսային հսկողության շրջանակում, զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել շինարարության համար նախատեսված տարբեր ապրանքներով։ Զննության արդյունքում բեռնատարների կցորդներից հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 247 հազար 100 տուփ ծխախոտ:

Կատարված նախնական հաշվարկների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների կողմից վերոգրյալ ծխախոտները ՀՀ տարածք անօրինական ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր՝ 96․369․000 ՀՀ դրամ ակցիզային հարկ։

Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։