
«Հրապարակի» զրուցակիցը «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանն է։ – Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը Ազգային ժողովի ամբիոնից հայտա…
«ՀՀ քաղաքացին պետք է ընտրի ինքնախաբեությունը կամ փոփոխությունների հույսը»․ Արտակ Զաքարյան
Երիտասարդների մեծ մասը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի առաջարկած բանաձևը․ Զաքարյան
Խորհրդարանական հերթական ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ․ գրում է , ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Մի կողմում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են՝ իրենց իշխանության տարիներին «վաստակած» պարտություններով, կորուստներով, ներքին պառակտումներով, ձախողված ծրագրերով և այդ ամենի՝ «Խաղաղության» փաթեթավորման փորձերով։
Մյուս կողմում՝ ազգային օրակարգի վրա հենված ընդդիմադիր ուժերն են՝ համալրված նոր սերնդով, ապագայի ծրագրերով, արժանապատիվ, ուժեղ և անվտանգ Հայաստանի տեսլականով, հայկական պետականության վերելքի ու միջազգային դիրքերի վերականգնման հեռանկարով, ինչպես նաև ստեղծված կործանարար ընթացքի դեմ անհաշտ պայքարով:
Այլ ընտրություն՝ պրակտիկորեն չկա։
ՀՀ քաղաքացին կամ պետք է ընտրի ինքնախաբեությունը, և հաջորդ հնգամյակում ականատես լինի, թե ինչպես են իր երբեմնի զարգացող պետությունը դարձնում թույլ, պատերազմի վախի տակ գոյատևող, մաշվող ու հայաթափվող երկիր։
Կամ պետք է ընտրի փոփոխությունների հույսը, և հաջորդ հնգամյակում ականատես լինի իրավիճակի փոփոխության, անվտանգային երաշխիքների, ուժի և արժանապատվության վրա հենված կայուն խաղաղության, համազգային միասնության ու պետության արտաքին դիրքերի ամրացմանը։
Վերջերս մի քանի սոցհարցումների տվյալներ էին ուսումնասիրում, և ինձ անկեղծորեն ուրախացրեց հետևյալ փաստը։ Դա երևում է նաև մարդկային սովորական շփումներում։
Մեր երկրի երիտասարդության մեծամասնությունը չի ընդունում այն բանաձևը, որն առաջարկում է Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն։ Պետությանը հասցված տարածքային ու անվտանգային ցավալի կորուստների կողքին՝ նրանց չի բավարարում հեռավոր գյուղի ասֆալտը, գույնզգույն վերանորոգումներն ու այս կամ այն ոլորտի կոսմետիկ «նորարարությունները»։ Նրանք չեն ցանկանում մոռանալ իրենց ազգային արժանապատվությունն ու ոգեղեն զարթոնքը, և չեն ցանկանում խաբվել կառավարության մակերեսային ու ցուցափեղկային քաղաքականությամբ»,- նշում է Զաքարյանը։
Իրանի օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար փակ կմնա մինչև մայիսի 15-ը
Սամվել Կարապետյանը կրկին պարտվեց Civic.am-ին
Սամվել Կարապետյանը հերթական
անգամ պարտվեց Civic.am-ին։ Երեկ՝ ապրիլի 17-ին, դատարանն ամբողջությամբ մերժեց Սամվել
Կարապետյանի կողմից Civic.am-ի դեմ ներկայացված արդեն 2-րդ հայցադիմումը։
Սամվել Կարապետյանը պահանջ էր
ներկայացրել հերքել «Սամվել Կարապետյանն ակտիվորեն կկաշառի մարդկանց, ՀՅԴ-ն ու կից
ուժերը կարող է ահաբեկչության փորձ անեն» վերտառությամբ հոդվածում տեղ գտած արտահայտության
կապակցությամբ, ինչպես նաև վճարել 6 մլն դրամի փոխհատուցում։
Հիշեցնենք, որ նախորդ հայցով
ևս ռուսաստանցի օլիգարխը գումարային մեծ պահանջ էր ներկայացրել մեր լրատվականի դեմ։
Այդ դեպքով նա պահանջում էր հերքում՝ 9 մլն դրամի գումարային փոխհատուցմամբ։
Նկատենք, որ աննախադեպ չափի այս
պահանջները ուղղվում էին ոչ միայն մեր լրատվականի դեմ, այլև պաշտոնյաների։ Այսպիսով
փորձ է արվում մարդկանց լռեցնելու, որպեսզի, խուսափելու համար հնարավոր քաշքշուկներից
ու դրամական պահանջներից, մարդիկ ձեռնպահ մնային իրենց կարծիքն արտահայտելուց ու գնահատողական
դատողություններ անելուց։
Ինչևէ, եթե հայցվոր կողմը որոշումը
չբողոքարկի Վերաքննիչ դատարան, ապա այն մեկ ամսից կմտնի օրինական ուժի մեջ։
Վոլոդյա Հակոբյան
Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին
Դիլիջանի թունելը ժամանակավորպես փակվել է․ ներսում վթար է եղել․ shamshyan. com
Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Վարդան Հ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Գոռ Դ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով վարորդներից Գոռ Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է»,- նշում է լրատվամիջոցը;
Հանրապետականի հաշվին քաղաքական դիվիդենտ են հավաքում. զահլեքս տանում են, անհամարժեք պատասխան ենք տալիս. Հայկ Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՀ-ն և Հայաստանը համաձայնության են եկել «Պահուստային ծրագրի» առաջին ստուգման արդյունքների վերաբերյալ
ԱՄՀ-ն և Հայաստանը համաձայնության են եկել «Պահուստային ծրագրի» առաջին ստուգման արդյունքների վերաբերյալ
