Մեքենաները լողում են Իսակովի պողոտայում. ինչ իրավիճակ է հորդ անձրևից հետո

Երեկ տեղացած հորդ անձրևից հետ Երևանը բառացիորեն վերածվել էր Վենետիկի:

Մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցներում գետեր էին հոսում, փողոցներով անցնել գրեթե անհնար էր, մեքենաները լողում էին ջրի մեջ, տասնյակ մեքենաներ էլ դուրս են բերվել ջրից միայն փրկարարների օգնությամբ:

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է հորդ անձրևից հետո իրավիճակը Իսակովի պողոտայում, որտեղ մեքենաները լողալով են անցնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

3 օրում բացահայտվել է հանցագործության 294 դեպք. 32 ավտովթարից զոհվել է 7, վիրավորվել՝ 67 մարդ

Ապրիլի 10-13-ը բացահայտվել է 294 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես՝

77 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
35 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
30 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
12 դեպք՝ հոգեկան ներգործության,
10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
9-ական դեպք՝ խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման,
8 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
5 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կողոպուտի, թմրանյութի իրացման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինքիրավչության, անձի տիրապետությունից դուրս գտնվող գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու։

Բացահայտվել են սպանության փորձի, մարդու առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու, հողամասի ինքնակամ զավթումը չկասեցնելու, սուտ մատնության, դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու, սնանկության ընթացքում ապօրինի գործունեության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, թմրամիջոցների մաքսանենգության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
4 դեպք՝ շորթման,
2 դեպք՝ խարդախության,
1-ական դեպք՝ կաշառք տալու, ստանալու միջնորդության, ավազակության, խուլիգանության։
Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Հայտնաբերվել է 4 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 7 մարդ զոհվել է․ 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ԿԸՀ-ն սկսում է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի հայտերի ընդունումը

ՀՀ ԿԸՀ-ն այսօրվանից սկսած՝ ընդունում է հունիսի 7-ին նշանակված ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների՝ կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունման գործընթացը։

Քաղաքական ուժերը պետք է մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն, հանձնաժողով ներկայացնեն օերնքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նաև պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները:

Հա, փիսիկ եմ, Նարեկի ասածից ես չեմ վիրավորվում, դուք էլ մի նեղվեք. Ծովինարը՝ ծով պոզիտիվով

Ամուսինս ինձ փիսիկ է ասում, ես չեմ վիրավորվում, իմ փոխարեն մի նեղվեք. դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն այսպես է պատասխանում ամուսնու հասցեին ուղղված քննադատություններին։

Նարեկ Հայկազյանը Թիվ-թվաբանության եթերում ասել էր, որ կանայք փիսիկներ են։

Ծովինարը բիզնես ունի, բայց Նարեկից շատ գումար չի աշխատում, քանի որ ամուսինը թույլ չի տա։

Էլ ի՞նչ է արգելում, արդյոք Ծովինարը հաշտ է այդ սահմանափակումների հետ, որոնք են նրանց կոնֆլիկտների պատճառները և ով է զիջողը՝ հարցեր, որոնք հումորով և զվարճալի պատմություններով համեմված քննարկվել են Թիվ-թվաբանության ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում

Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Չգիտեմ, թե ինչպիսին կլինի Հունգարիան Օրբանից հետո։ Ամենաջերմ վերաբերմունքն ունեմ հունգար ժողովրդի հանդեպ։

Բայց նաեւ Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը։

Օրբանը մարդասպանավաճառ էր։

Ուստի կարող ենք ասել, որ պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց։
Մնաց բուն մարդասպանը…»:

Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Չգիտեմ, թե ինչպիսին կլինի Հունգարիան Օրբանից հետո։ Ամենաջերմ վերաբերմունքն ունեմ հունգար ժողովրդի հանդեպ։

Բայց նաեւ Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը։

Օրբանը մարդասպանավաճառ էր։

Ուստի կարող ենք ասել, որ պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց։
Մնաց բուն մարդասպանը…»:

Ողբերգական դեպք՝ Երևանում. Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վաղարշյան-Քոչար փողոցների խաչմերուկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Նշված վայրում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Էդուարդ Հ.-ի մարմինը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ողբերգական դեպք՝ Երևանում. Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վաղարշյան-Քոչար փողոցների խաչմերուկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Նշված վայրում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Էդուարդ Հ.-ի մարմինը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Անակնկալ Եվա Ղարիբյանից. ինչու է բլոգերը միս ուտում

Հայտնի բլոգեր Եվա Ղարիբյանը, ով տարիներ շարունակ հանրությանը հայտնի է որպես համոզված բուսակեր, ապշեցրել է իր հետևորդներին։

Նա սոցցանցերում հրապարակել է մի հոլովակ, որտեղ միս է ուտում, ինչը մեծ իրարանցում և քննարկումների ալիք է բարձրացրել։ Եվան բազմիցս պատմել է, որ բուսակերությանն անցել է գիտակցված և շատ հեշտությամբ։

Այդ հարցում մեծ դեր է խաղացել նրա՝ Հոլանդիայում բնակվող ընկերուհին, ով պատմում էր «Շրջակա միջավայր» առարկայի դասերից ստացած գիտելիքների մասին։

Ուսումնասիրելով կենդանական աշխարհն ու բնապահպանական խնդիրները՝ Եվան հասկացել էր, որ կիսում է բուսակերների տեսակետները, և տարիներ շարունակ հավատարիմ էր մնացել այդ ապրելակերպին։

Բլոգերի հրապարակած տեսանյութը անակնկալի է բերել ոչ միայն հետևորդներին, այլև հայտնի գործընկերներին. Արուսիկ Տիգրանյանը մեկնաբանություններում գրել է, որ պարզապես չի հավատում տեսածին։

Բլոգեր Ագնեսը փորձել է գտնել տրամաբանական բացատրություն՝ հարցնելով. «Միսը սոյայից է՞»։

Արդյո՞ք սա սկզբունքների փոփոխություն է, թե՞ հերթական սոցիալական փորձարկումը, դեռևս պարզ չէ։ Եվա Ղարիբյանը խոստացել է շուտով մեկնաբանել աղմկահարույց հոլովակը և պարզաբանել իրավիճակը։

Լիբանանում Իսրայելի հարձակումներից նոր զոհեր կան

ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հրադադարի ֆոնին Իսրայելը շարունակում է ռազմական գործողություններում Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ երկրի մի քանի շրջաններում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հաղորդվում է, որ վերջին օրվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել Սուրի շրջանում, 9 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել Սայդայի շրջանում։ Բինթ Ջբեյլ շրջանում թիրախավորվել է Լիբանանի Կարմիր խաչի շտապօգնության խումբը, որի հետևանքով զոհվել է 1 շտապօգնության աշխատակից, ևս 1-ը՝ վիրավորվել։ Ալ-Բազուրիե բնակավայրի վրա իսրայելական հարձակումների հետևանքով գրանցվել է 1 զոհ, 9 վիրավոր։

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Լիբանանի տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածները շարունակվում են։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ ապրիլի 13-ին իր ուժերի թիրախում են հայտնվել լիբանանա-իսրայելական սահմանի մոտակայքում, ինչպես նաև Իսրայելի տարածքում գտնվող իսրայելական բանակի մի քանի հավաքատեղիներ։

Լիբանանի աողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2055-ի, իսկ վիրավորներինը՝ 6588-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները պայմանավորվել են ապրիլի 14-ին հանդիպել Վաշինգտոնում՝ հրադադարի շուրջ բանակցություններ վարելու համար։