«Հայաստանը ցուցաբերում է պատասխանատվության բարձր զգացում և հանձնառություն՝ նպաստելու գլոբալ կլիմայական գործողություններին»․ ՀՀ նախագահ

«Հայաստանը ցուցաբերում է պատասխանատվության բարձր զգացում և հանձնառություն՝ նպաստելու գլոբալ կլիմայական գործողություններին»․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աստանայում անցկացվող ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն արդեն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքներին, այն դեպքում, երբ համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումներին մեր ներդրումը կազմում է ընդամենը մոտ 0.02%։ «Վերջին տասնամյակների ընթացքում երկրում միջին ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան 1 աստիճան Ցելսիուսով և կանխատեսվում է, որ մինչև դարի կեսը կշարունակի աճել։ Կլիմայի փոփոխությունը հանգեցրել է առավել ծայրահեղ եղանակային երևույթների, ինչպիսիք են ջրհեղեղներն ու ջերմային ալիքները, որոնք առաջացնում են զգալի տնտեսական կորուստներ և սպառնում կենսապահովմանը։

Տեղումների նվազումը և սառցադաշտերի նահանջը նպաստում են ջրային ռեսուրսների սակավությանը։ Քաղցրահամ ջրի հասանելիությունը գնալով ավելի մեծ ճնշման տակ է հայտնվում, հատկապես գյուղական համայնքներում։ Ջրի սակավությունը սպառնում է խոցելի լեռնային էկոհամակարգերին, ազդում գյուղատնտեսության վրա և ընդհանուր առմամբ՝ մեր բնակչության բարեկեցության վրա:

Այս համատեքստում մենք ողջունում ենք Ղազախստանի նախաձեռնությունը՝ միջազգային գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնելու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով համագործակցությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Հայաստանը ակտիվորեն կմասնակցի այդ խորհրդակցություններին։

Հայաստանը ցուցաբերում է պատասխանատվության բարձր զգացում և հանձնառություն՝ նպաստելու գլոբալ կլիմայական գործողություններին։ Մենք սահմանել ենք հավակնոտ նպատակներ՝ մինչև 2035 թվականը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու 44%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ՝ ներքին ջանքերի շնորհիվ, և մինչև 52%-ով՝ միջազգային աջակցության դեպքում։

Հայաստանը ստանձնում է այս պարտավորությունները՝ լիովին գիտակցելով իր ազգային հնարավորությունները և միջազգային համագործակցության կարևորությունը կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության առաջխաղացման գործում՝ առաջնորդվելով հավասարության և ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունների սկզբունքով։

Ջերմաստիճանի բարձրացումը կենսաբազմազանության կորստի հիմնական գործոններից է՝ ազդելով աշխարհի եզակի էկոհամակարգերի և էնդեմիկ տեսակների վրա՝ ունենալով խոր ազդեցություն մարդու առողջության, պարենային անվտանգության և տնտեսության վրա։ Հետևաբար չափազանց կարևոր է ընդլայնել գլոբալ ջանքերը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ուղղությամբ», – ասել է ՀՀ նախագահը։

2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստը`COP17-ը։

«Սա արտացոլում է մեր փոքր երկրի ուժեղ հանձնառությունը՝ նպաստելու բնության պահպանության գլոբալ ջանքերին։ Հայաստանը անհամբերությամբ սպասում է այս տարվա հոկտեմբերին Երևանում ձեզ բոլորիդ ընդունելուն COP17-ի շրջանակում՝ գնահատելու մեր առաջընթացը և բացահայտելու ուղիներ՝ արագացնելու շրջակա միջավայրի վերականգնման և պաշտպանության ջանքերը ներկա և ապագա սերունդների համար։

Միջազգային համագործակցությունը, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումը, փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը շարունակում են մնալ առանցքային՝ փոխկապակցված էկոլոգիական խնդիրներին դիմակայելու, կլիմայական կայունությունն ուժեղացնելու, կայուն գյուղատնտեսությանը և պարենային անվտանգությանը աջակցելու, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը խթանելու համար։

Հայաստանը պատրաստ է համագործակցել իր տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ, կիսվել մեր փորձով և սովորել մյուսներից։ Միասին մենք կարող ենք պաշտպանել մեր Երկիր մոլորակը և ապահովել մեր հասարակությունների երկարաժամկետ կայունությունն ու բարեկեցությունը», – ասել է Վահագն Խաչատուրյանը:

Ապրիլ 22, 2026 at 17:54

Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից


Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կե…

Մոլդովայում 19 տարվա ազատազրկման են դատապարտել օլիգարխ Վլադ Պլախոտնյուկին՝ մեկ միլիարդ դոլարի հափշտակության համար

Նա մեղավոր է ճանաչվել մոլդովական երեք բանկերից «միլիարդի հափշտակությանը» մասնակցելու համար և դատապարտվել 19 տարվա ազատազրկման․․․

Մոլդովայում 19 տարվա ազատազրկման են դատապարտել օլիգարխ Վլադ Պլախոտնյուկին՝ մեկ միլիարդ դոլարի հափշտակության համար

Նա մեղավոր է ճանաչվել մոլդովական երեք բանկերից «միլիարդի հափշտակությանը» մասնակցելու համար և դատապարտվել 19 տարվա ազատազրկման․․․

Մոլդովայում 19 տարվա ազատազրկման են դատապարտել օլիգարխ Վլադ Պլախոտնյուկին՝ մեկ միլիարդ դոլարի հափշտակության համար

Նա մեղավոր է ճանաչվել մոլդովական երեք բանկերից «միլիարդի հափշտակությանը» մասնակցելու համար և դատապարտվել 19 տարվա ազատազրկման․․․

Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։

Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։

Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:

Արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։

Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին  Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա էին դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սրտխառնոցի, փսխման, փորլուծության և ջերմության բարձրացման գանգատներով։

 

Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է․ «Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։
     Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։
     Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
     Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:
     Արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։
     ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։
     Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար»։

ԱՄՆ քաղաքացիներին կոչ են արել Հայաստանի տարածքով շտապ լքել Իրանը


ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Իրանը Իսլամական Հանրապետության օդային տարածքի մասնակի վերաբացումից հետո։ Պետդեպը հայտարարել է…

Հօգուտ պետության՝ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվեն «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ, շուրջ 13 միլիոն դրամ և շուրջ 5 հազար եվրո․ դատախազություն


Հայաստան


Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի.

  • «Արենի ՀԷԿ» ՓԲ ընկերության (զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ) 39.341 հատ բաժնետոմս,
  • Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 760.274 ԱՄՆ դոլար ավանդի գումար,
  • 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը 760.274 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
  • Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա ավանդից ստացված տոկոսներից՝ 103.833 ԱՄՆ դոլար,
  • 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա գումարից՝ 103.833 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
  • Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 9.774.746 դրամը,
  • 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 9.774.746 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
  • Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 425.803 դրամը,
  • 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա գումարից՝ 425.803 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
  • Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 4.853 եվրոն,
  • 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 4.853 եվրոյի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
  • 2.643.357 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2010-2021 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Այսպիսով, դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի.

  • էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության (համաձայն գործում առկա նյութերի՝ ընկերության ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 686.000.000 դրամ) 39.341 հատ բաժնետոմս,
  • Ընդհանուր՝ 864.107 ԱՄՆ դոլար ավանդ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
  • Ընդհանուր՝ 10.200.549 դրամ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
  • 4.853 եվրո և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
  • 2.643.357 դրամ: