«Եթե իսկապես խաղաղության կողմնակից եք, ինչո՞ւ եք դեմ երաշխավորված խաղաղության հայեցակարգին»․ Արման Աբովյան

«Եթե իսկապես խաղաղության կողմնակից եք, ինչո՞ւ եք դեմ երաշխավորված խաղաղության հայեցակարգին»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լոգիկան և հիշողությունը փոխկապակցված երևույթներ են, և այս որակների բացակայությունը մարդու մոտ հանգեցնում է բավական տարօրինակ փոխակերպումների։
     Օրինակ՝ նույն Նիկոլ Փաշինյանը հանկարծ սկսեց խոսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի «երկրորդ համարի» մասին (այսինքն՝ Անդրանիկ Թևանյանի) և պնդել, թե հենց այդ փաստն է իբր ցույց տալիս, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատերազմի կուսակցություն է։
     Թարմացնենք Փաշինյանի և նրա կողմնակիցների հիշողությունը։ Ուշադիր նայեք ձեր կուսակցության և ձեր ընտրական ցուցակի առաջին դեմքերին և բարձրաձայն ասեք՝ ով որ կուսակցությունից է եկել և որտեղից է հայտնվել այսպես կոչված «կարկառուն հեղափոխականների» շարքերում, և միայն դրանից հետո խոսեք այլ կուսակցությունների «երկրորդ համարների» մասին։
     Եվ վերջում՝ մի փոքր էլ «թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը։
     Կուսակցության ղեկավարը, որի կառավարման ընթացքում Հայաստանը պարտություն կրեց պատերազմում, կորցրեց Արցախը, դարձավ հազարավոր լուսավոր տղաների զոհվելու պատճառ, և իր վարած քաղաքականությամբ անում է ամեն ինչ, որպեսզի նույն Ադրբեջանը ցանկացած պահի անարգել հարվածի Հայաստանին, հիմա խոսում է այն մասին, թե իբր ինքն է բերել խաղաղություն, իսկ մյուսները (մասնավորապես «Բարգավաճ Հայաստանը») բերում են պատերազմ։
     Սա կատակ չէ, սա արտահայտվում էր սրանց կողմից դեմքի լուրջ արտահայտությամբ։
     Բայց մի րոպե…եթե դուք իսկապես խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք կտրականապես դեմ «Առաջարկ Հայաստանին» հարթակի շրջանակում առաջարկվող երաշխավորված խաղաղության հայեցակարգին։
     Խնդրում եմ պատասխանեք, մի՛ ամաչեք»։

Անթալիայում Կոստանյանը «ոտքի վրա» զրուցել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր…

Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ…

Թարմացնենք Փաշինյանի և նրա կողմնակիցների հիշողությունը


Լոգիկան և հիշողությունը փոխկապակցված երևույթներ են, և այս որակների բացակայությունը մարդու մոտ հանգեցնում է բավական տարօրինակ փոխակերպումների։ Օրինակ՝ նույն Ն…

Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան

Օրինակ՝ նույն Նիկոլ Փաշինյանը հանկարծ սկսեց խոսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի «երկրորդ համարի» մասին…

«Հյուավեյ» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները․ հանդիպում ՀԾԿՀ-ում

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը…

«Հյուավեյ» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները․ հանդիպում ՀԾԿՀ-ում

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը…

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2 ամսում աճել է շուրջ 3,5 անգամ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․ /ԱՌԿԱ/․   ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2026 թվականի հունվար-փետրվարին կազմել է 303 մլն դոլար՝ 2025 թվականի հունվար-փետրվարի 87,5 մլն դոլարի  դիմաց։

Այս մասին տեղեկանում  ենք ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվությունից:

Այսպիսով, տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 3,5 անգամ։

Ընդ որում, միայն փետրվարին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 133,9 մլն դոլար՝ նախորդ տարվա փետրվարի 68,8 մլն դոլարի դիմաց։

ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների ներհոսքը այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 953,5 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-փետրվարի 845,3 մլն դոլարի դիմաց։

Դեպի Հայաստան փոխանցումների գծով առաջատարների թվում են Ռուսաստանը՝ 288,7 մլն դոլար և ԱՄՆ-ը՝ 117,7 մլն դոլար։ Ընդ որում, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջատար են եղել նաև 2025 թվականի հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով (համապատասխանաբար՝ 568,5 մլն դոլար և 92,4 մլն դոլար):

Միևնույն ժամանակ, ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտերկիր իրականացված փոխանցումների արտահոսքը 2026 թվականի առաջին երկու ամիսներին կազմել է 650,5 մլն դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 757,8 մլն դոլարի դիմաց։

Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումներով հաշվետու ամիսներին առաջատար են եղել ԱՄՆ-ը (144,8 մլն դոլար) և ԱՄԷ-ն (108 մլն դոլար)։ 2026 թվականի հունվար-փետրվարին առաջատարներն էին Շվեյցարիան (167,2 մլն դոլար) և ԱՄԷ-ն (116,8 մլն դոլար)։

«Տրանսպորտային բարեփոխումներն ամբողջությամբ տապալածները փորձում են թեմայից շեղել»․ Գրիգոր Իսկանդարյան

«Տրանսպորտային բարեփոխումներն ամբողջությամբ տապալածները փորձում են թեմայից շեղել»․ Գրիգոր Իսկանդարյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքային իշխանությունը տապալածները․
     Տիգրան Ավինյանն այսօր գլուխ էր գովում, թե տրանսպորտի ուղեվարձի հավաքագրումներն աճել են։ Բայց օրեր առաջ, խիստ նյարդայնանալով թերհավաքագրումներից, իրեն պատառոտում էր գործակարգավարական նիստի ժամանակ՝ վարորդներին լարելով ուղևորներին դեմ ու նրանց միջև վիճաբանություններ սադրելով։
     Բացի սա, տրանսպորտային բարեփոխումներն ամբողջությամբ տապալածները փորձում են թեմայից շեղող հայտարարություններ անել և անհեթեթ մտքեր արտահայտել։ Բայց դե մենք դրանց ուշադրություն չենք դարձնում․ մեզ առավել հետաքրքրում են քաղաքացիների կարծիքները քաղաքային տրանսպորտի վերաբերյալ։ Իսկ այդ կարծիքները խիստ բացասական են։
     Այ տապալվածնե՛ր, նախ սրա մասին մտածեք՝ ձեր չեղած վարկանիշի շրջանակներում, հետո նոր խոսեք։ Թեև ձեր դեպքում լռելը, ամոթից գետինը մտնելը և միայն ինքներդ ձեր վրա մուննաթ գալը լավագույն որոշումը կլիներ»։