«Ամիսներ առաջ քպ-ն ընտրական գործընթացի օրինականության հերն անիծեց, հիմա ինչո՞ւ պետք է այլ արդյունք լինի»․ Ռուբեն Մելիքյան

«Ամիսներ առաջ քպ-ն ընտրական գործընթացի օրինականության հերն անիծեց, հիմա ինչո՞ւ պետք է այլ արդյունք լինի»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ինչ-որ ելակետային տվյալներով ինչ-որ բան է տեղի ունենում, և ստացվում է x արդյունքը, ապա նույն ելակետային տվյալներով ինչպե՞ս կարող է y արդյունք ստացվել։
     Ընդամենը 5-6 ամիս առաջ էր – բոլորիս աչքի առաջ՝ քպ-ն ընտրական գործընթացի մրցակցայնության ու օրինականության հերն անիծեց, 60 հազար քաղաքացու քվեն օրը ցերեկով յուրացրեց։ Հիմա երբ ելակետային տվյալները նույնն են (ԿԸՀ կազմ, ուժայիններ և այլն), ինչու՞ պետք է այլ արդյունք լինի։ Ինչո՞ւ պետք է հիմա մրցակցային և օրինական գործընթաց ապահովվի՝ մանավանդ, երբ ալիևը հստակ պահանջում է մեր հաշվին տված խոստումների արագ կատարում»։

«Որևէ պարագայում «Հայաստան» խմբակցությունը կարո՞ղ է վերանայել իր դիրքորոշումը»․ հարց՝ Աննա Գրիգորյանին (տեսանյութ)

«Որևէ պարագայում «Հայաստան» խմբակցությունը կարո՞ղ է վերանայել իր դիրքորոշումը»․ հարց՝ Աննա Գրիգորյանին

«Նիկոլ Փաշինյանն այսօր նորից պնդեց իր առաջարկը։ Որևէ պարագայում «Հայաստան» խմբակցությունը կարո՞ղ է վերանայել իր դիրքորոշումը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։
     «Մենք Ալիևի Սահմանադրությանը կողմ չենք քվեարկելու»,- ի պատասխան ասաց ընդդիմադիր գործիչը և շարունակեց․ «Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն, իր պատկերացմամբ, գեղեցիկ խաղ է առաջարկել, որ իբր ինքը հեռանում է՝ փորձելով ինչ-որ ձև մոտիվացնել ընդդիմադիր ընտրազանգվածին, որ այդ հարցերը բարձրացնեն, թե ինչու չգնանք հանրաքվեի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա։
     Նա ասում է, որ դրա համար իր քաղաքական ողջ կապիտալը դնում է սեղանի վրա․ իր քաղաքական կապիտալի առանցքը սուտն է։ Եթե մի մարդ քրոնիկ ստախոս լինի, դուք այդ մարդու առաջարկին ո՞նց կվերաբերվեք»։

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան շահագրգռված են Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությամբ. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Դուբլինում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ ընդգծելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը ողջ տարածաշրջանի համար։

Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ երկու երկրների միջև կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի կայունության ու բարգավաճման առանցքային նախապայմաններից մեկն է։

Զախարովան շեշտել է, որ դրանում շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։

Անդրադառնալով բանակցային ձևաչափին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան հարգանքով է վերաբերվում Երևանի և Բաքվի՝ ուղիղ երկխոսություն վարելու ներկայիս նախընտրությանը, միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում կրկին աջակցել կողմերին օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ։

Մեկնարկում է «ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության (PIN) համագործակցությամբ «ՃԱՄՊՐՈՒԿ»…

Խրոնիկ ստախոսին չենք հավատում, թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեք կարողանում գերիների հարց լուծել, ուրեմն դիվանագիտական մեկուսացման մեջ է ՀՀ-ն, կամ բավարար քաղաքական կամք չունեք. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ10:56

Լրիվ տեղին է, որ Նիկոլը սկսի ընդդիմության նախապայմանները կատարել


Քանի որ «խաղաղության» հասնելու համար Նիկոլը Ադրբեջանի բոլոր նախապայմանները սիրահոժար կատարում է, ու հիմա էլ ընդդիմության ձայներ է մուրում, լրիվ տեղին է, որ ս…

2025–ի նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․8%-ով

2026 թ․ երրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 3 տրլն 379 մլրդ 757 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տրլն 71 մլրդ 652.6…

Շիմպանզեները սիրում են հնդկական կինո և երաժշտական ֆիլմեր

ԱՄՆ-ում պետական լաբորատոր հետազոտություններում նախկինում ներգրավված 33 շիմպանզեներին կտեղափոխեն Լուիզիանա նահանգի հատուկ արգելավայր։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է The…

ՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՄԱՆ-ի՝ X-ում հրապարակված հաղորդագրությունում։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։

«Այս դժվարին պահին մենք համերաշխ ենք եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ»,- ասված է ցավակցական ուղերձում։

Ամիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին Հայաստան

Ամիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգ» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել միջազգային բրենդների մուտքը հայկական շուկա, ստեղծել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ ու նպաստել Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը։

«Մեր առաջին քննարկումներից հասկացանք, որ պետք չէ սահմանափակվել մեկ գործարքով, երբ կարող ենք մեր համագործակցությունը ծառայեցնել ավելի մեծ նպատակի՝ տնտեսության զարգացմանը։ «Փարվանյան քոնսալթինգը» կարող է Հայաստան բերել միջազգային բրենդներ, իսկ մենք՝ որպես բանկ, դիտարկել դրանց ֆինանսավորման հնարավորությունները։ Սա կարևոր է ոչ միայն նոր բիզնեսների ստեղծման, այլև զբոսաշրջության զարգացման և միջազգային գործարար փորձի ու մշակույթի ներմուծման տեսանկյունից։ Մենք արդեն ունենք հաջողված առաջին փորձը և նպատակ ունենք շարունակաբար զարգացնել այս ուղղությունը»,- նշել է Ամիօ բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արսեն Մելքոնյանը։

Համագործակցության շրջանակում կողմերը նախատեսում են իրենց հաճախորդներին առաջարկել բիզնեսի կարիքներին համապատասխան բանկային և խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև կազմակերպել մասնագիտական դասընթացներ ու գործարար հանդիպումներ։

«Մենք երկար ժամանակ կարևորել ենք բանկային և խորհրդատվական ոլորտների համագործակցության հնարավորությունները։ Համոզված ենք, որ շուրջ 13 տարվա մեր մասնագիտական փորձը և Ամիօ բանկի ֆինանսական հնարավորությունները կարող են լրացնել միմյանց՝ նպաստելով բիզնեսի զարգացմանը։ Արդեն ունենք առաջին համատեղ նախաձեռնությունը․ առաջիկայում Հայաստանում կբացվի բելգիական Leonidas շոկոլադի առաջին բուտիկը։ Բրենդի մուտքը հայկական շուկա կազմակերպել է «Փարվանյան քոնսալթինգը», իսկ նախագծի ֆինանսավորումն իրականացրել է Ամիօ բանկը։ Վստահ եմ, որ սա մեր բազմաթիվ համատեղ նախագծերի սկիզբն է»,- ընդգծել է «Փարվանյան քոնսալթինգի» հիմնադիր Մհեր Փարվանյանը։

✉️ [email protected] | ☎️ 010 59 20 20 | 🌐 amiobank.am

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։


Երեք օր, բազմաթիվ նոր տան պատմություններ․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում