Իսրայելի արտգործնախարարը դատապարտել է Լիբանանում Հիսուսի արձանի ոչնչացման հետ կապված միջադեպը

Սաարը նաև պահանջել է խստագույնս պատասխանատվության ենթարկել մեղավորներին և պետության անունից ներողություն է խնդրել քրիստոնյաներից․․․

Ալեն Սիմոնյանը դատի է տվել Միքայել Մարգարյանին՝ պահանջելով ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝  պահանջելով ակտիվիստ Միքայել…

Ալեն Սիմոնյանը դատի է տվել Միքայել Մարգարյանին՝ պահանջելով ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝  պահանջելով ակտիվիստ Միքայել…

Ալեն Սիմոնյանը դատի է տվել Միքայել Մարգարյանին՝ պահանջելով ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝  պահանջելով ակտիվիստ Միքայել…

Պարսից ծոցի ճգնաժամը «չի շրջանցի» Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները․ Լավրով

Մերձավոր Արևելքում ճգնաժամը չի շրջանցի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տարածաշրջանը. ինչպես հայտնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ուշադրություն է հրավիրել Աֆղանստանի շուրջ անկայունությանը, որտեղ «դժվար պայքար է ընթանում ինչպես ահաբեկչության, այնպես էլ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ», և այս ամենը պահանջում է լրացուցիչ ուշադրություն։

«Սակայն Պարսից ծոցի ճգնաժամը, որն առաջացել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված ագրեսիայի, Լիբանանում զուգահեռաբար սրվող պատերազմի, Սիրիայի դեմ այդ պետությունը մասնատելու ևս մի փորձի ուղղված ռազմական գործողությունների և, իհարկե, լիակատար լճացման հետևանքով, որը սրում է պաղեստինցի ժողովրդի ողբերգությունը թե՛ Գազայում, թե՛ Արևմտյան ափին, նվազեցնում է պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորությունները։ Իսկ Իսրայելը պաշտոնական հայտարարություններ է անում, թե երբեք նման պետություն չի լինի, այլ կլինի Իսրայել պետություն՝ ընդլայնված սահմաններով։ Սա մեր տարածաշրջանի կողքով չի անցնի», – նշել է Լավրովը։

Նա հավելել է, որ Պարսից ծոցի ճգնաժամը հետևանքներ կունենա նաև Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար։ Այս տարածաշրջանները փոխկապակցված են։

Քամիները գալիս են մի քանի տարին մեկ, պետք է ճամփել այդ քամիներն ու կառուցել. Նարեկ Կարապետյան (վիդեո)

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը պատմում էր, թե առաջին անգամ…

Քամիները գալիս են մի քանի տարին մեկ, պետք է ճամփել այդ քամիներն ու կառուցել. Նարեկ Կարապետյան (վիդեո)

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը պատմում էր, թե առաջին անգամ…

ՀԱՊԿ-ը կայուն խաղաղություն է ակնկալում Հարավային Կովկասում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի հուսալի և կայուն խաղաղության Հարավային Կովկասում: Այս մասին կազմակերպության Խորհրդարանական…

Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն


Գառնիկ Չոլակյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն՝ Բաթումիում ընթացող մրցաշարում։ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում ցույց է տվել 274 կ…

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար


Քաղաքականություն


Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:

«Դրանք նշանակալի առաջընթաց են արձամագրում տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ճանապարհին։ Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակներում մենք տեսնում ենք երկու կողմերի շարունակական կառուցողական ներգրավվածությունը։ Լատվիան կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը նպաստի և աջակցի այս գործընթացին։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը զգալի ներդրում կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության, ինչպես նաև բարգավաճման ապահովման գործում: Միաժամանակ այն նոր հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում ՝ փոխկապակցվածության ոլորտում»,- հայտարարել է արտգործնախարարը։