Արևմուտքը փորձում է պարտադրել իր տեսլականը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին․ Լավրով

Արևմուտքը փորձում է հաստատել իր սեփական կանոնները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ․հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։

«Կենտրոնական Ասիայում հետաքրքիր աշխարհաքաղաքական պայքար է ծավալվում Արևմուտքի կողմից այստեղ սեփական կանոնները հաստատելու փորձերի պատճառով», – ընդգծել է նախարարը։

Լավրովը հավելել է, որ արևմտյան երկրները փորձում են առաջատար դեր խաղալ տարածաշրջանի երկրների կենսակերպի կազմակերպման հարցում։ Նրանք նաև փորձում են պարտադրել իրենց տեսլականն այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման գործում: Նույնը տեղի է ունենում նաև Հարավային Կովկասի երկրներում։

Նախկինում Foreign Policy ամսագիրը գրել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչները մտահոգված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և Մերձավոր Արևելքի պատերազմի վրա կենտրոնանալու հանքամանքից: Նրանց կարծիքով՝ հակամարտությունը կարող է խաթարել ԱՄՆ ներկայիս վարչակազմի բոլոր նվաճումները Հարավային Կովկասում։

 

 

ԱՄՆ-ն վերականգնել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները


Politico-ն հաղորդում է, որ ԱՄՆ-ն վերականգնել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները։ Հրապարակման համաձայն՝ մարտ ամսին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավոր…

ԱՄՆ-ը Կուբային մեղադրել է Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին օգնելու մեջ․ Axios

Պետդեպարտամենտի՝ Կոնգրեսին ներկայացրած տվյալների համաձայն՝ ռուսական բանակի կազմում մոտ 5000 կուբացի է կռվում․․․

Երկու հույներ են ձերբակալվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի ներսում բյուզանդական արծվով դրոշ բարձրացնելու համար

Դեպքը տեղի է ունեցել Ավագ հինգշաբթի (ապրիլի 9-ին)․․․

Սկսել ենք ՌԴ-ի եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց. Սամվել Կարապետյան

Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին

Սկսել ենք ՌԴ-ի եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց. Սամվել Կարապետյան

Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին

Փաշինյանի ուսուցիչն եմ եղել, 2 բառ սկի հայերեն չէր կարողանում խոսել, նաեւ ծախված լրագրող էր


Փաշինյանի ուսուցիչն եմ եղել, 2 բառ սկի հայերեն չէր կարողանում խոսել, նաեւ ծախված լրագրող էր

ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք չի արձանագրել. Վահագն Հովակիմյան

Երբ կունենանք թեկնածուներ, այդ թեկնածուների գործունեությունն էլ կկարողանանք գնահատել…

VK-ն առաջարկում է ստեղծել պետական վերահսկվող միասնական նորությունների հարթակ

Ռուսական VK ընկերությունը առաջարկել է օրենսդրական փոփոխություններ, որոնց շրջանակում սոցիալական ցանցերն ու մարքեթփլեյսները կարող են պարտավորվել տարածել նորություններ՝ ընտրված կառավարության կողմից։

Այս մասին հայտնում է Коммерсант թերթը՝ հղում անելով VK-ի ներկայացմանը։

Ընկերությունն առաջարկում է ստեղծել «Ազգային տեղեկատվական հարթակ»՝ հիմնված Дзен նորությունների ագրեգատորի վրա։

Նախաձեռնության համաձայն՝ այդ հարթակը պարտադիր կերպով պետք է ինտեգրվի այն կայքերում և հավելվածներում, որոնք ունեն օրական ավելի քան 5 միլիոն ակտիվ օգտատեր։

Սա վերաբերում է՝

  • մարքեթփլեյսներին,
  • սոցիալական ցանցերին,
  • վիդեոհոսթինգներին,
  • և այլ խոշոր առցանց հարթակներին։

Նախագծի համաձայն՝

  • նորությունների աղբյուրները կընտրի կառավարությունը,
  • նույն կառույցը կնշանակի հարթակի օպերատորին՝ 5 տարի ժամկետով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան օրինագիծը կարող է ներկայացվել Պետդումա արդեն այս տարվա մայիսին։

VK-ում նշում են, որ նման քայլի անհրաժեշտությունը պայմանավորված է՝

  • օգտատերերի անցմամբ մեսենջերներ և «առանց նորությունների» հարթակներ,
  • ինչպես նաև 2022 թվականից ի վեր ԶԼՄ-ների լսարանի 30–70% նվազումով։

Փորձագետների կարծիքով՝ նախաձեռնությունը կարող է էականորեն փոխել տեղեկատվության տարածման մեխանիզմները երկրում՝ ուժեղացնելով պետական վերահսկողությունը մեդիա դաշտի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, այն կարող է առաջացնել քննարկումներ խոսքի ազատության և տեղեկատվական բազմազանության սահմանափակման շուրջ։