Վանդալիզմի հետևանքով խեղվել է հանրապետական նշանակության հուշարձանի ամբողջականությունը. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Ու այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում: Ու կասեն, որ ստում էիք, ասելով, թե իբր հուշահամալիրի Հավերժության տաճարի արտաքին երեսպատման բնօրինակ սալաքարերի մեկ երրորդը վերածվել է խճազանգվածի:

Նախագծով արձանագրված ապամոնտաժման ու վերատեղադրման փոխարեն հուշահամալիրի այս մասում կտեսնենք երեք տարբեր երանգներով արտաքին երեսպատում: Ու կլծվեն վարձու գրչակները, ֆեյքերն ու սուտի ակադեմիականները՝ այս տեսարանը հիմնավորելու ու արդարացնելու համար:

Այս տեսարանը ստացվել է քրեական պատասխանատվության ենթակա գործողության արդյունքում: Փաստերն ու ապացույցներն անհամեմատ շատ են ու անհերքելի:

Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը:

Հայաստանում կա՞ արդյոք դատավոր կամ դատախազ, որ պատիվ ու արժանապատվություն կունենա ու ընթացք կտա այդ քրեական գործին…

ՀՀ-ում արդեն պրոբացիայի տակ գտնվողներն են գողություն անում

2025 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան 49 շենքում կատարված բնակարանային գողությունը նախադեպը չունեցող դեպք է։

Համաձայն «Դատալեքսի» տվյալների, գողություն կատարած հանցագործը բազմաթիվ գողություններ է կատարել Լեռնային Ղարաբաղում և ՀՀ-ում, սակայն այսօր պատասխանատվության ենթարկվելու փոխարեն ոչ միայն ազատության մեջ է, այլև ոտքին ամրացված էլեկտրոնային «բրասլետով» ցանկացած պահի բնակարաններ է թալանում։ Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ-պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ․ պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է Վիլնյուսի փողոցի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ։

Փետրվարի 9-ին նշված տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որից հետո ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Վերջինի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Դեպքին անդրադարձել է նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ներկայացնելով լրացուցիչ մանրամասներ։ Ըստ հրապարակման՝ գողության զոհ են դարձել նշված հասցեում բնակվող արցախցի երիտասարդ ամուսիններ, որոնց բնակարանից հափշտակվել էր շուրջ 7 միլիոն դրամի ոսկյա զարդեր և դրամական միջոցներ։

Դեպքից անցել է շուրջ 4 ամիս։ Այդ ընթացքում թե ինչ «գործընթացներ» են տեղի ունեցել իրավապահ համակարգի և հանցագործների միջև, կարելի է ենթադրել այն փաստից, որ գողը կրկին ազատության մեջ է։

Որքան էլ տարօրինակ է, դեկտեմբերից մինչ օրս իրավապահները չեն կարողանում կամ չեն ցանկանում գողոնը գտնել և վերադարձնել տիրոջը։

Ավելին՝ գործի շրջանակում առկա են բազմաթիվ փաստեր, ըստ ամենայնի, պատշաճ չեն ուսումնասիրվել։

Տեսախցիկների առկայության պայմաններում, ինչպես հայտնում է Oragir.News-ի աղբյուրը, հստակ ֆիքսված է, թե քանի մարդ է մասնակցել գողությանը, ինչպես է բացվել մուտքի դուռը, ինչպես են հանցագործները մուտք գործել բնակարան և րոպեների ընթացքում իրականացրել գողությունը։

Չնայած դրան՝ կարևոր վկաներից մեկը մինչ օրս չի հարցաքննվել, ինչը լուրջ կասկածներ է առաջացնում նախաքննության լիարժեքության վերաբերյալ։

Հարցերը շատ են․ ինչո՞ւ տեսագրությունները չեն ուսումնասիրվել ամբողջ ծավալով, ինչո՞ւ մուտքի անվտանգության համակարգի (դոմոֆոն) տվյալները չեն ներառվել գործի նյութերում, ինչո՞ւ հարևանների վկայությունները անտեսվել են, ինչո՞ւ հեռախոսային տվյալներն ու հնարավոր գաղտնալսման փաստերը չեն վերլուծվել ամբողջությամբ։

Կամ եթե ըստ վկայությունների և տեսագրության տվյալների, մի քանիսն են եղել, նշվում է երեք մարդու անուն, ինչու են մյուս երկուսն ազատության մեջ, կամ Հրաչյա Մարգարյանն ինչու է 2 ամիս անց ազատ արձակվել և այժմ էլ ազատ շրջում ու կարող է էլի բնակարաններ թալանել։ Գործում առկա է նաև ուշագրավ հանգամանք․ կա հեռախոսահամար, որի միջոցով, ըստ աղբյուրի, իրականացվել է տվյալ ընտանիքի նկատմամբ գաղտնալսում։

«Ընտանիքի նկատմամբ իրականացվել է գաղտնալսում, և դրա վերաբերյալ կան որոշ փաստեր։ Չի պարզվում՝ ով է դա կազմակերպել, սակայն գործի նյութերում առկա հեռախոսահամարը, ամենայն հավանականությամբ, օգտագործվել է այդ նպատակով։ Ընդ որում, այդ գործողությունները տեղի են ունեցել ինչպես դեպքից առաջ, այնպես էլ հենց այդ օրը և դրանից հետո»,- նշում է մեր աղբյուրը՝ հավելելով, որ սա արդեն գործին տալիս է հնարավոր կազմակերպված հանցագործության բնույթ։

Ըստ նույն աղբյուրի՝ կատարվածը մեկ կամ երկու անձի գործ չէ․ տեսանյութերի և այլ տվյալների համադրումը ցույց է տալիս, որ գործել է խումբ։ Ավելին՝ տեսախցիկներում արձանագրվել է նաև կեղծ համարանիշներով ավտոմեքենա, որի վերաբերյալ ոստիկանությունը մինչ օրս հստակ պարզաբանում չի տվել։ Առկա են նաև էական հակասություններ։ Գործի նյութերում նշվում է, որ կասկածյալը հանցանքի պահին հեռախոս չի ունեցել կամ օգտագործել է կնոջ հեռախոսը։

Սակայն հեռախոսային տվյալները ցույց են տալիս, որ տվյալ համարն այդ պահին ընդհանրապես չի գտնվել Մալաթիայի բջջային ծածկույթի տիրույթում, այլ ֆիքսվել է Նորքի 8-րդ զանգվածում։ Միևնույն ժամանակ, պրոբացիայի տվյալներով հաստատվում է, որ նույն անձը գտնվել է հենց դեպքի վայրում։ Ստացվում է պարադոքսալ իրավիճակ․ մարդը միաժամանակ «կա» և «չկա» դեպքի վայրում։ Ավելին՝ տվյալ շենքում նրան որևէ մեկը չի ճանաչում, և նա որևէ կապ չի ունեցել այդ հասցեի հետ։ Ուստի առաջանում է պարզ հարց՝ ի՞նչ նպատակով էր նա այնտեղ։

Չորս ամիս անց քննությունը որևէ շոշափելի արդյունք չի տվել։ Տուժածներին չեն տրամադրվել ամբողջական տեսագրությունները․ փոխանցվել են միայն աղոտ, սև-սպիտակ լուսանկարներ, որոնք գործնականում ոչինչ չեն ապացուցում։ Կասկածյալը շուրջ երկու ամիս գտնվել է կալանքի տակ, սակայն հետագայում ազատ է արձակվել այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը մերժել է կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը։ Այսօր նա ազատության մեջ է։ Իսկ տուժածները՝ անպատասխան հարցերի առաջ։

Եվ ամենակարևոր հարցը շարունակում է կախված մնալ օդում․ եթե պրոբացիայի վերահսկողության տակ գտնվող անձը կարող է շարունակել ենթադրյալ հանցագործություններ կատարել, ապա որքանո՞վ է արդյունավետ գործող համակարգը։

Բնականաբար, Oragir.News-ը վերը նշված հարցերի շուրջ փորձեց պարզաբանում ստանալ այս գործը քննող քննիչ Արմինե Ավետիսյանից։ Լսելով մեր հարցը սույն գործի վերաբերյալ՝ քննիչը կարճ կապեց․ «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել․ խնդրում եմ կապվել Քննչական կոմիտեի լրատվության բաժնի հետ, իրենք ավելի մանրամասն տեղեկությունները կտրամադրեն։ Ես իրավունք չունեմ Ձեր հարցերին պատասխանել»։

Քննչական կոմիտեից Oragir.News-ին հայտնեցին, որ հիշյալ գործի վարույթով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Դատախազություն, և քանի որ իրենց տիրույթում չէ, մեկնաբանել չեն կարող։

Oragir.News-ը գրավոր հարցում կուղարկի նաև ՀՀ դատախազությանը՝ ակնկալելով իր հարցերի հստակ պատասխանները։

Հասմիկ Մովսիսյան

Ցավոք՝ Բաքվում դեռ կան գերիներ, և այդ մարդիկ օր առաջ պետք է ազատ արձակվեն. Արարատ Միրզոյան

«Հաստատված խաղաղությունն ակնհայտորեն ինստիտուցոնալացման կարիք ունի: Խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում ենք, բայց հասկանում ենք, որ այն դեռ նոր է, խնամքի ու հոգատարության կարիք ունի»:

Այս մասին Հայաստանի ու Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Կան բազմաթիվ հարցեր, որ լուծվել են, բայց ցավոք սրտի և հասկանալիորեն՝ բոլոր հարցերը չեն, որ լուծված են:

Ցավոք Բաքվում դեռ կան գերիներ և մեր դիրքորոշումը մեկն է՝ օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն ու նրանց ազատ արձակումը կգա ամրապնդելու հաստատված խաղաղությունը:

Շարունակում ենք մեր երկխոսությունը այս թեմայով: Դա մեր օրակարգի ամենագլխավոր հարցերից մեկն է:

Կարմիր խաչի գործունեության ավարտը Ադրբեջանում ավելի է բարդացրել իրավիճակը այս առումով, համաձայնվում ենք, որ խնդիրը կա և շարունակում ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ», – ասաց Արարատ Միրզոյանը:

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ

Այսօր՝ ապրիլի 10-ին, տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Թաց հողն անգամներ ծանր է, բանվորները հոգնում են, բայց նրանց ղեկավարը դա չի պատկերացնում. նա միայն խաղադրույքներ է ղեկավարել. ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Իջնում եմ Սարալանջով… Գիշերվանից անձրև է, ամենուրեք ցեխ և նախապես տասնյակ ծառեր կտրած մասում 20-25 բանվոր հող են փռում… Այս մարդկանց ղեկավարը, միայն խաղադրույքներ է կառավարել 2004-2017թթ.՝ Betplanet, Eurofootball, Teletoria, ուստի չի պատկերացնում ինչ ամխատանք է պահանջել, որ կատարեն»։

Թվարկեմ խնդիրները.

թաց հողը անգամներ ծանրացել է,
սայլակի անիվները թաց հողով պատվում են և բարդացնում տեղաշարժելը,
ցեխը կպնում է բանվորների կոշիկներին, ծանրացնելով քայլքը,
հողը փռելը դժվար է, ցեխ դառնալու արդյունքում,
աշխատանքին ծախսված ժամանակը անգամներ ավելացել է,
աշխատանքի ՕԳԳ ցածր է,
բանվորները հոգնում են, դժվարացած գործից նյարդանալու հետևանքով,
կանաչապատման աշխատանքի մենեջմենթի 0 մակարդակ:

Ազարտը լավ տեղ չի տանում, երբ ՄԱՐԴՆՈՒՆ գործիք ես ընկալում…

Բանվորը հարգանքի է արժանի, ոչ թե դրա մասին հեքիաթների։

«ՀայաՔվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ

Միևնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել:

«Ընկերս ինձ մերժեց». Երևանում 15-ամյա աղջիկը BMW-ով բախվել է հաստաբուն ծառին՝ փորձելով վերջ տալ կյանքին

Այսօր՝ ապրիլի 10-ին, արտառոց ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց դեպի Աճառյան փողոց տանող հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարերին, անցել դրանց վրայով, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով հաստաբուն ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «BMW» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ ավտոմեքենայի մի քանի հատվածներ հայտնվել են տարբեր տեղերում, վարել է աղջիկ, ով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Ասրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Դեպք վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր նաև օգնության էին հասել վարորդին, ասում էին, որ վարորդն անչափահաս է և երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց, նա հայտնել է, որ վթարն ինքը միտումնավոր է արել, քանի որ իր ընկերը մերժել է իրեն և ինքը դրա համար մտածված ինքնավթար է կատարել՝ փորձելով վերջ տալ կյանքին։

Կայացել է Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են ՀՀ ԱԳՆ-ում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի առանձնազրույցը: