«Հրապարակ»․ Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին


Ներսում առյուծ կտրած եւ Ռուսաստանի դեմ կատաղի պայքարի դուրս եկած ՀՀ պաշտոնյաները, պարզվում է՝ Ռուսաստանում կատու են դառնում եւ պատրաստ են մկան ծակը հազար թու…

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի եղբայրը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանը եղբայր է ունեցել։ Այս մասին գրել է նրա մայրը` Աննա Մկրտչյանը։

«Ծնվեց իմ փոքրիկ որդին՝ ԷՄԻԼԸ

Աստված պահապան լինի քեզ քո կյանքի բոլոր քայլերում, ձագուկս։

Սիրտս լցված է անսահման սիրով և միևնույն ժամանակ՝ խոր կարոտով

Պատկերացնում եմ՝ որքան շատ Հայկաս կսիրեր քեզ…

Երազում եմ, որ լինես առողջ, ու հազար տարի կյանք ունենաս խաղաղ երկրում, իմ հրաշք մանկիկ»։

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքն ավարտվեց․ մեկնարկել է երթը

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրավիրած հանրահավաքն ավարտվեց։

Կուսակցության անդամներն ու իրենց աջակիցները այժմ երթ են իրականացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։

Հրապարակում արդեն մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։