Ծովագյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է


Բիզնես


Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները անհատ ձեռնարկատեր Մարինե Սիմոնյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը,

– արտադրամասը սարքավորված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով,

– հատակների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, սալիկները որոշ հատվածներում կոտրված են եղել, ինչը թույլ չի տվել հեշտորեն լվանալ, ախտահանել, ցամաքեցնել,

– պատերի մակերևույթների վերին հատվածները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և ախտահանել,

– առաստաղները չեն կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկներ թափվելու հնարավորությունը,

– սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։



Ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու պրոցեսը անշրջելի է. վարչապետը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործի մասին

Ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու պրոցեսը անշրջելի է. վարչապետը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործի մասին

Ձերբակալվել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներ


Հայաստան



Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ տղամարդ ու կին «Սուզուկի» մակնիշի մեքենայով շրջում և Գյումրիի տարբեր վայրերում տեղադրում են թմրամիջոցով փաթեթներ։

Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները մեքենան հայտնաբերում են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում, և նկատում, որ տղամարդն ու կինն իջնում են մեքենայից, ուսումնասիրում տարածքը, բջջային հեռախոսով նկարում ու կրկին նստում մեքենան։

Ապրիլի 8-ին՝ ժամը 16-ին, համայնքային ոստիկանները ձերբակալում են Կոտայքի մարզի Արագյուղի բնակիչ 26-ամյա տղամարդուն և Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 24-ամյա կնոջն ու մեքենայով հանդերձ տեղափոխում բաժին։

Ավտոմեքենան պահպանվող հատուկ տարածքում կնիքվում է։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական գործողության ընթացքում 26-ամյա տղամարդը հուշահամալիրի հետնամասի տարբեր հատվածներից ներկայացրել է արդեն տեղադրված չորս փաթեթ և հայտնել, որ դրանց մեջ մարիխուանա է, որը ձեռք են բերել տելեգրամյան կայքէջի միջոցով՝ իրացնելու նպատակով։

Դատարանի որոշմամբ «Սուզուկի» մակնիշի մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կարմիր ու դեղին գույնի 21 փաթեթ։ Ըստ 26-ամյա տղամարդու՝ դրանցում նույնպես մարիխուանա է, որոնք պետք է տեղադրեին Գյումրիի տարբեր տարածքներում։

26-ամյա տղամարդն ու 24-ամյա կինը կալանավորվել են։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։



Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-ից 17-ը

Բացահայտվել է 109 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը

Վահան Կոստանյանը և Բրազիլի ԱԳՆ քարտուղարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ


Քաղաքականություն


Ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Բրազիլի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղար Կառլոս Մարսիու Բիկալյու Կոզենդեյի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Բրազիլի միջև քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության առկա դրական դինամիկային, ինչպես նաև քննարկել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության և միջազգային հարթակներում փոխգործակցության առավել խորացման հեռանկարները։ 

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։



| Top-News.am


Հայաստան


Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի ապրիլի 18-19-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։



Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին


Քաղաքականություն


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին: 

Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը:





Եթե որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ. ԿԸՀ նախագահ


Քաղաքականություն


Իմ պաշտոնավարման ընթացքում խստագույնս պահպանելու եմ քաղաքական չեզոքությունը: Ես՝ որպես ԿԸՀ նախագահ, իմ լիազորություններն ու պարտականություններն իրացնելու եմ, որպեսզի մեր համայնքների ավագանիներում ու խորհրդարանում ընտրված պաշտոնյաները ներկայացնեն ՀՀ ժողովրդին ու ժողովրդի կամքը: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե ընտրությունների հետ կապված գործընթացներում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված, դպրոցի տնօրենները ճնշման են ենթարկվում, ԿԸՀ նախագահը հայտարարեց՝ եթե կան նման փաստեր, ապա պետք է ներկայացնել կա՛մ իրավապահներին, կա՛մ ԿԸՀ:

«Խոստանում եմ ես՝ որպես ԿԸՀ նախագահ, անձամբ այդ փաստերը հասցեագրել գլխավոր դատախազին, և հետամուտ լինել, որպեսզի այդ փաստերը պատշաճ քննության արժանանան:

Ուզում եմ հիշեցնել, որ դպրոցի տնօրենները նույնպես քաղաքական չեզոքության մանդատի ներքո են. սա ուղղակի հիշեցում: Բայց եթե կան խնդիրներ, որ որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, ապա խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ»,- ասաց նա:



«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, Արագածոտնի մարզի Ագարակ քաղաքում, Երևան–Գյումրի մայրուղի 9 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

 

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Մոլդովան կլինի երրորդ երկիրը, որը դուրս կգա ԱՊՀ-ից՝ Վրաստանից և Ուկրաինայից հետո


Քաղաքականություն


Մոլդովան պաշտոնապես ԱՊՀ-ից դուրս կգա 2027 թվականի ապրիլի 8-ին, հայտարարել է երկրի փոխվարչապետը։ Քիշնևն այդ մասին տեղեկացրել է Մինսկին, կառավարությունը մարտին հաստատել է ԱՊՀ կանոնադրության չեղարկումը։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ ԱՊՀ-ի արժեքներն ու սկզբունքներն այլևս չեն պահպանվում, և երկիրը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը։

Նախագահ Մայա Սանդուի իշխանության գալուց ի վեր Մոլդովան շարժվում է այդ ուղղությամբ: Ուկրաինային հետևելով՝ Քիշնևը ԵՄ անդամակցության դիմում է ներկայացրել 2022 թվականի մարտին, և երկու երկիրն էլ թեկնածուի կարգավիճակ են ստացել նույն թվականի հունիսին:

Փոխվարչապետ և արտգործնախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ Մոլդովան երկար տարիներ չի եղել ԱՊՀ-ի մաս, չի մասնակցել քաղաքական և այլ միջոցառումներին, քանի որ դրանք չեն ծառայում երկրի շահերին։ Փոխվարչապետը միաժաժամանակ նշել է, որ Քիշինևը կմնա մի շարք տնտեսական համաձայնագրերի մասնակից, ինչպես դա արել է Վրաստանը՝ ԱՊՀ-ից դուրս գալուց հետո։

Մոսկվան հարտարարել է, որ Մոլդովայի դուրս գալը համաձայնագրերից սպասելի էր։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, այնուամենայնիվ,  ափսոսանք է հայտնել Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) պաշտոնապես դուրս գալու Քիշնևի որոշման համար։