ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 16.04.2026
Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայական
2027թ. հունիսի 1-ից մսամթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հայաստանյան տնտեսվարողները Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար պետք է ունենան Օմանի սննդամթերքի անվտանգության և որակի կենտրոնի հավատարմագրած մարմինների կողմից տրված «HALAL» մակնշման վկայականներ: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։
Վկայականների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առևտրաշրջանառության խթանման կարևորությամբ, ինչպես նաև հայկական գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ մսամթերքի ներկրման նկատմամբ օմանական կողմի ցուցաբերված հետաքրքրությամբ։
Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության կարևորությունը մեծանում է. Բոչորիշվիլի
Վրաստանն ու Ադրբեջանը շատ լավ են հասկանում միմյանց կարևորությունը, ինչը էլ ավելի է ամրապնդում նրանց արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամությունն ու համագործակցությունը։
Ըստ APA-ի վրացական բյուրոյի, այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
Նրա խոսքով՝ սերտ համագործակցությունը կարևոր է երկու երկրների համար։
«Վրաստանի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները կարևոր են Ասիայի հետ կապերի առումով, իսկ Ադրբեջանի համար՝ Վրաստանի հետ հարաբերությունները կարևոր են Եվրոպայի հետ կապերի առումով։ Այս կապերը պետք է ավելի ընդլայնվեն», – հավելեց Բոչորիշվիլին։
Արտգործնախարարը ընդգծեց, որ Ադրբեջանը Վրաստանի համար շատ կարևոր առևտրային գործընկեր է, և որ երկրների միջև առևտրատնտեսական կապերը շարունակում են զարգանալ։
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Իրանի շուրջ զարգացումներում, ըստ էության, «լճացած» իրավիճակ է։
Հռետորաբանական մակարդակում տարբեր հայտարարություններ են հնչում թե՛ Թեհրանից, թե՛ Վաշինգտոնից, սակայն արտաքուստ որևէ նոր զարգացում չկա։
Տարբեր տեղեկատվական արտահոսքերից պարզ են դարձել կողմերի միջև Իսլամաբադում անցկացված բանակցությունների որոշ մանրամասներ, ըստ որոնց՝ միջուկային ծրագրի շուրջ անհամաձայնությունը եղել է ժամկետների վերեբերյալ. Իրանը պատրաստ է եղել 5 տարով դադարեցնել ուրանի հարստացումը, մինչդեռ ԱՄՆ -ի առաջարկը եղել է 20 տարի։
Իրանական կողմը չի համաձայնել նաև որևէ երրորդ կողմի փոխանցել արդեն իսկ 60 տոկոսով հարստացված ուրանի իր պաշարը, սակայն համաձայն է եղել նվազեցնել դրա հարստացման աստիճանը, ինչը ընդունելի չի եղել ամերիկյան կողմի համար։
Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ը նաև առաջարկել է համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը, որից հրաժարվել է Իրանը՝ պնդելով, որ նեղուցն իրանական շահերի գոտի է»։
ՀՀ ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ ընդգծելով, որ ամառային սպասարկում կատարվում է ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը՝ կապալառու կազմակերպությունների կողմից։
Անխափան և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների հողային պաստառի, տրանսպորտային հանգույցների, արհեստական կառույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների խնամք, ավտոմոբիլային ճանապարհների փոքրածավալ վնասվածքների վերացում‚ ավտոմոբիլային ճանապարհների (թունելների) սարքավորումների և այլ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելում և այլն։
Կառույցից հայտնում են, որ ուշադրություն է դարձվում‚ որպեսզի մետաղական արգելապատնեշները ժանգոտած կամ վնասված չլինեն‚ լուսային անդրադարձիչները չբացակայեն‚ ճանապարհային նշանները տեղում ու հստակ տեսանելի լինեն‚ աղբը ճանապարհից ժամանակին հավաքվի։
Մաքրվում են վաքերը, ճանապարհի եզրերի կամ բաժանարար գոտու խոտը‚ թփերը՝ էտվում‚ կատարվում է փոսային նորոգում, ինչպես նաև բազմաթիվ այլ աշխատանքներ։
Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն ԱԺ-ում ներկայացնում են Կառավարության կատարողականը. ՈւՂԻՂ
Ներքին
10:10 05-06-2024
ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում ներկայացնում է 2023-ի բյուջեի կատարողականը․ ՈւՂԻՂ
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն ԱԺ-ում ներկայացնում են Կառավարության կատարողականը. ՈւՂԻՂ
Ներքին
10:10 05-06-2024
ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում ներկայացնում է 2023-ի բյուջեի կատարողականը․ ՈւՂԻՂ
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն ԱԺ-ում ներկայացնում են Կառավարության կատարողականը. ՈւՂԻՂ
Ներքին
10:10 05-06-2024
ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում ներկայացնում է 2023-ի բյուջեի կատարողականը․ ՈւՂԻՂ
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Անփոփոխ է մնում ոստիկանի առաքելությունը՝ ծառայել հանրությանը և պաշտպանել յուրաքանչյուր անհատի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առիթով։
Ուղերձում ասվում է․
«Ոստիկանությունը պետության ողնաշարն է՝ կայունության և օրենքի գերակայության անփոխարինելի երաշխավորը:
Ներքին գործերի նախարարության ոստիկանության սիրելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ։
Այսօր Ոստիկանությունը ոչ միայն իրավապահ մարմին է, այլև մեր պետության կայունության, ներքին անվտանգության և խաղաղության ամրապնդման առանցքային հենասյուներից մեկը։
Ձևավորված են համակարգի հիմնաքարային բոլոր ուղղությունները, որոնց ամբողջական ներուժը և դրա իրացումը, առավել քան երբևէ, կարևոր է՝ որպես ամուր հենարան պետականության ամրապնդման և խաղաղության պահպանման գործում։ Մենք ձևավորել ենք ինստիտուցիոնալ առումով դիմակայուն և կուռ համակարգ՝ հստակ գիտակցելով, որ որքան հզոր է Ոստիկանությունը, այնքան կայուն է պետությունը։
Այս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև բարձր արժեքներ, սկզբունքայնություն և անձնական պատասխանատվություն։ Հենց այս համադրությունն է, որ ապահովում է հանրային վստահության շարունակական աճը և անվստահության մակարդակի նվազումը։
Գրանցված առաջընթացը Հայաստանի Հանրապետության Վարչապետի, Կառավարության բարձր հովանու, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության, մեր հանրության աջակցության, վստահության և Ներքին գործերի նախարարության թիմի ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքն է։
Մենք գիտակցում ենք, որ առջևում դեռ կան լուրջ մարտահրավերներ՝ մտածողության փոփոխությունից մինչև համակարգային խնդիրների հաղթահարում։
Սակայն վստահ ենք, որ միասնական և հետևողական աշխատանքով դրանք հաղթահարելու ենք։
Միևնույն ժամանակ, անփոփոխ է մնում ոստիկանի ամենօրյա առաքելությունը՝ ծառայել հանրությանը և պաշտպանել յուրաքանչյուր անհատին՝ լինելով այն սահմանը, որը բաժանում է կարգը անկարգությունից, անվտանգությունը՝ անորոշությունից։
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանական շարքերում գտնվող յուրաքանչյուր ծառայողի՝ իր նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և տոկունության համար։ Ձեր ամենօրյա ծառայությամբ դուք ապահովում եք այն միջավայրը, որտեղ հնարավոր է պետության բնական զարգացումն ու հարատևությունը։
Ոստիկանության 108-ամյա պատմության ընթացքում հազարավոր ծառայողներ իրենց անմնացորդ ներդրումն են ունեցել այս համակարգի կայացման գործում։ Հավերժ փառք և խորին խոնարհում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների պայծառ հիշատակին։
Սիրելի՛ ծառայողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Շնորհավորում եմ նաև մեր հարգելի վետերաններին։
Ոստիկանության ուժը պետության կայունությունն է,
Ոստիկանության կարգապահությունը՝ օրենքի գերակայությունը,
Ոստիկանության ծառայությունը՝ պետականության շարունակականությունը։
Մաղթում եմ ձեզ արժանապատիվ և անվտանգ ծառայություն»։
Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Կենտրոն վարչական շրջան՝
11:00–17:00 Դեմիրճյան փողոց 17, 19, 21 շենքեր, Արամի նրբանցք 26 շենք, Զաքյան փողոց 10 շենք, Գրիգոր Լուսավորիչ փողոց 17 շենք, Մաշտոցի պողոտա 2, 4 շենքեր, Հերացի փողոց 18–24 շենքեր, Մյասնիկյան պողոտա 2, 4 շենքեր, Այգեստան 11-րդ փողոց 1–4 առանձնատներ,
Երևանի Արաբկիր վարչական շրջան՝
11:00–17:00 Արամ Խաչատրյան փողոց 31/1-33/2 շենքեր, Արամ Խաչատրյան 1-ին նրբանցք 1-15 առանձնատներ,
Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝
11:00–17:00 Նոր Նորք 5-րդ զանգված՝ Մառի նրբանցք 1, 5 շենքեր, Մառի փողոց 2, 4, 5, 6, 7, 11 շենքեր, Միկոյան փողոց 1, 3, 5, 7, 9, 11, 18 շենքեր, թիվ 166 դպրոց, «Թիմ» ՓԲԸ, «Համլետ» ԱՁ, Գայի պողոտա 55, 57, 57/1, 59 շենքեր, «Անտոնյան և Ընկերներ», «Ավալոն», «Արմ Պետրոլ», «Կոսմա», «Տիտան-93», «Բարսիս», «Ֆիդջի» ՍՊԸ-ներ, «Վիվա Արմենիա» ՓԲԸ, թիվ 111 մսուր-մանկապարտեզ, «Էվրիկա Գրուպ», «Ջոնսոն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,
Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝
10:00–16:00 Սիլիկյան թաղամաս՝ 4, 7, 9, 11, 12, 13 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հասմիկի փողոց մասնակի, Մեծարենցի փողոց մասնակի, Ք. Քրքորյան փողոց 16, 31Բ, 32Բ, 32Գ, 32Վ, 23/17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մազմանյան փողոց 1/1, 5 շենքեր, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, Նորաշեն թաղամաս 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆուչիկի 1-ին նրբանցք 13, 15, 17 շենքեր, Ֆուչիկի 2-րդ նրբանցք 6 շենք, Մարգարյան փողոց 4, 17, 19, 23 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝
10:00-16:00 Ծիծեռնակաբերդի խճուղի 1՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր,
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00-16:00 Նորագավիթ 7, 8, 9, 10 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
10:00–16:00 Արշակունյաց պողոտա 18, 18Ա, 18Բ, 18Գ, 18Դ, 18Ե, 18Զ բնակելի շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ծխախոտագործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նար-Դոսի փողոց՝ «Սամբոյի և ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ,
Արմավիրի մարզ՝
10:30–13:00 Մրգաշատ գյուղ մասնակի, Արևիկ գյուղն ամբողջությամբ,
11:00–15:00 Գայ և Աթարբեկյան գյուղեր,
11:00–16:00 Լենուղի, Այգեվան, Հուշակերտ, Արաքս, Նոր Ամասիա և Նալբանդյան գյուղեր,
Արագածոտնի մարզ՝
11:00-16:00 Աշտարակ քաղաք մասնակի,
Արարատի մարզ՝
11:00-13:00 Դարակերտ գյուղ, Խաչփառ, Ղուկասավան գյուղեր մասնակի,
11:00-12:30 Դալար գյուղ մասնակի,
11:00-14:00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Արարատյան փողոցներ մասնակի, Ոսկու կորզման ֆաբրիայի բանավան մասնակի, Շաղափ գյուղ մասնակի,
12:00-15:00 Մասիս քաղաք՝ 10-րդ թաղամաս՝ 9-րդ, 10-րդ և Ազատամարտիկների փողոցներ մասնակի, Կենտրոնական հրապարակին կից տարածք մասնակի, Նորաբաց և Դարակերտ գյուղեր մասնակի,
13։30-15։30 Հովտաշեն և Դվին գյուղեր մասնակի,
Վայոց Ձորի մարզ՝
11:00–13:00 Ջերմուկ քաղաք՝ Ձախափնյա թաղամաս մասնակի,
11:00-13:30 Գետափ գյուղ մասնակի,
11:00–14:00 Գլաձոր, Վերնաշեն, Մեղրահովիտ գյուղեր, Եղեգնաձոր քաղաք՝ Հարավ-Արևմտյան, Մուրացանի, Թամանցիների, Գևորգյան, Գլաձորյան, Մշեցու, Ավագյան, Կամոյի, Բաղդասարյան, Արսենյան, Բաղրամյան, Մաշտոցի, Չարենցի, Այգեձորի, Սյունիքի Հարավ-Արևելյան, Պռոշյան, Առաքելյան փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Կոտայքի մարզ՝
10:00–11:00 Կարենիս համայնք, «Ավետարանի», «Հավատքի», «Քրիստոնեական եկեղեցի», «Արտսոն Գրուպ» ՍՊԸ, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-13։00 Մայակովսկի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-17։00 Ջրվեժի ամառանոցներ մասնակի, Ծաղկաձոր քաղաք՝ Մայիսյան, Պահլավունյաց, Մհեր Մկրտչյան, Սարալանջի, Չարենցի փողոցներ, Ոստիկանություն, դպրոց, մանկապարտեզ, «Ոսկու աշխարհ» հյուրանոց, «Սոֆիա Առաքելյան» ՍՊԸ, «Դահուկ» ՍՊԸ, «Ռոյալ» ՍՊԸ, «Միքայել Վարդանյան», «Բրյուսով», «Ադոմաս», «Կուսաստան-Հայաստան» հանգստյան տներ և հարակից այլ բաժանորդներ, Զովք գյուղ մասնակի,
Գեղարքունիքի մարզ՝
11:00–12:00 Ճամբարակ քաղաք՝ Գարդմանի, Գ. Նժդեհի, Բայրոնի, Հ. Նադարյան, Չարենցի, Կոմիտասի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–17:00 Ձորագյուղ բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–16:30 Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք, Վերին Գետաշեն բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–16:00 Մեծ Մասրիկ գյուղ՝ 1, 8 փողոցներ և 5, 7 նրբանցնքեր մասնակի,
11:30–12:50 Ակունք գյուղ՝ 12, 13 փողոցներ և 5 նրբանցք մասնակի,
14:00–15:00 Ծովակ գյուղ՝ 1 փողոց, 5, 7 նրբանցքներ մասնակի,
Տավուշի մարզ՝
10:00-12:00 Իջևան քաղաք՝ Երևանյան փողոց մասնակի, Խոլարքեր թաղամաս,
12:30-14:30 Իջևան քաղաք՝ Հ․Ղալումյան, Նար-Դոսի, Ղարագյոզյան և Նալբանդյան փողոցներ մասնակի,
11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Վասիլևի և Կամոյի փողոցներ,
11:30-12:00 Աղավնավանք գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Լոռու մարզ՝
11:00-16:00 Օձուն, Աքորի, Կճաճկուտ, Ամոջ և Հագվի գյուղեր,
Շիրակի մարզ՝
11:00–15:00 Ախուրյան համայնք՝ Առափի գյուղ,
11:00–16:00 Ախուրյան համայնք՝ Ախուրյան գյուղ՝ Հյուսիս-Արևելյան հատված և «Նոր Ախուրյան» թաղամաս,
Սյունիքի մարզ՝
10:30–12:30 Քարահունջ գյուղ մասնակի
11:00–14:00 Սիսիան քաղաք՝ Սպանդարյան, Շահումյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի, Կոմիտասի և Մելիք Թանգի փողոցներ,
13:00–16:00 Գորիս քաղաք՝ Արզումանյան փողոց,
10:00–12:00 Շինուհայր գյուղ մասնակի,
12:00–13:30 Շինուհայր գյուղ մասնակի,
13:30–16:30 Շինուհայր գյուղ մասնակի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: