«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան

Ահա այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը, մեր ուժեղ Գոհար Ղումաշյանին։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հրապարակելով ձայնագրություն։

«Մարդու ծիծաղն է գալիս:

Պատկերացրեք՝ ինչ լավ կլիներ՝ մեր նախարարները այսպես աշխատեին ձեռնարկատերերի հետ:

Գոհարն արժանի է գովեստի և ոչ թե այս ամենին»,- գրել է նա:

ՌԴ Պետդուման հաստատել է բանակը արտասահմանում օգտագործելու մասին օրինագիծը՝ ռուսաստանցիներին պաշտպանելու համար

Օրինագիծը նպատակ ունի ստեղծելու իրավական հիմքեր՝ Ռուսաստանի քաղաքացիներին այլ երկրներում «քրեական և այլ հետապնդումներից» պաշտպանելու համար…

Արդախցիների դեմ ատելության խոսքի հաղորդումը եկավ դատախազություն. կլինե՞ն արդյոք մեղադրյալներ

Արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելու և նրանց թիրախավորելու առնչությամբ քաղաքացիներ Էրիկ Բեգլարյանը և Անաստաս Իսրայելյանը ապրիլի 14-ին առերևույթ հանցագործության մասին…

Կերակրող մայր կալանավորելը հակամարդկային է, հակաքրիստոնեական, հակաօրինական. Նիկողոս Հովհաննիսյան

Կերակրող մայր կալանավորելը հակամարդկային է, հակաքրիստոնեական, հակաօրինական, մանավանդ, երբ կինն անմեղ է։ Ազատություն Գոհար Ղումաշյանին Նիկողոս Հովհաննիսյանի ֆ…

Ահա այս ձայնագրության համար են ձերբակալել մեր ուժեղ Գոհար Ղումաշյանին․ մարդու ծիծաղն է գալիս․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում | ՄԱՄՈՒԼ.ամ

Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում

Ֆրանսիայի դատական ​​ոստիկանության ֆինանսական ստորաբաժանման աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել Ելիսեյան պալատում՝ հիշատակի արարողությունների կազմակերպման ժամանակ հնարավոր ֆինանսական խախտումների հետաքննության շրջանակներում, հաղորդում են լրատվամիջոցները։
     Ըստ Le Canard Enchaine-ի՝ քննիչները կենտրոնացել են Պանթեոնում արարողությունների համար կնքված տասնյակ պայմանագրերի վրա, որտեղ 2002-2024 թվականներին թաղվել են մշակութային և հասարակական ականավոր գործիչներ:

Նշվում է, որ այս բոլոր արարողությունների պայմանագրերն անփոփոխ կերպով կնքվել են նույն ընկերության՝ Shortcut Events-ի հետ, որը մասնագիտացած է մեծածավալ միջոցառումների կազմակերպման մեջ։ Յուրաքանչյուր արարողություն ֆրանսիական պետությանը արժեցել է մոտ 2 միլիոն եվրո։

Թերթը նշում է, որ քննիչները փորձում են պարզել, թե արդյոք Shortcut Events-ը ստացել է որևէ հատուկ արտոնություն Ազգային թանգարանների կենտրոնից, Մշակույթի նախարարությունից կամ նույնիսկ Ելիսեյան պալատից։ Politico-ն նախկինում հաղորդել էր, որ Էմանուել Մակրոնի նախագահական ժամկետի ավարտից մեկ տարի առաջ նրա թիմը լքել են չորս հիմնական խորհրդականներ, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավարի երկու տեղակալներ, երկու ամսվա ընթացքում։

Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026-ի փետրվարին արձանագրվել է երկրից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք․ գրում է ermenihaber-ը։

«Տվյալների համաձայն՝ վերջին 12 ամսում ընդհանուր արտահոսքը կազմել է 21.4 մլրդ դոլար, իսկ վերջին 30 ամսում՝ 36.4 մլրդ դոլար։

Թուրքական մամուլում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ արտահոսքը գրանցվել է ԱՄՆ–Իսրայել–Իրան բախումներից առաջ։ Միևնույն ժամանակ, վերջին 1 տարում գրանցված 35.5 մլրդ դոլարի ընթացիկ հաշվի դեֆիցիտի ֆոնին Թուրքիայում ֆինանսավորման ընդհանուր պահանջը հասել է մոտ 57 մլրդ դոլարի»,- նշում է լրատվամիջոցը։