Մարտին Հայաստան է այցելել ավելի քան 150.000 զբոսաշրջիկ. ո՞ր երկրներից են ամենաշատը եկել

2026 թվականի մարտին Հայաստան այցելել է 152,444 զբոսաշրջիկ։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է…

TRIPP-ի ճիշտ օգտագործման դեպքում այն կարող է նվազեցնել ՀՀ-ի երկարատև տնտեսական մեկուսացումը. Զոհրաբ Մնացականյան

TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է…

Իրանում ոչ մեկը չէր նվնվում` «ինչ ուզում է լինի` միայն թե պատերազմ չլինի»


Հաշվի առնելով ԱՄՆ-Իսրայել-Իրան հայտարարված զինադադարը և բանակցությունների վերսկսման հիմքը հանդիսացող Իրանի առաջարկները պետք է արձանագրել, որ տակտիկական առում…

Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար չպետք է մտնի գերտերությունների գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական) խաղերի մեջ. Տեր–Պետրոսյան

Վերջիններիս կողմից նման վարքագիծն անպայման կգնահատվի, և եթե դրանից նույնիսկ…

Սատոշի Նակամոտոյի ինքնության շուրջ նոր վարկած է առաջ քաշվել․ Ադամ Բեքը հերքում է կապը

Ամերիկյան հեղինակավոր պարբերական The New York Times-ի հետաքննության համաձայն՝ բիթքոյնի հնարավոր ստեղծող կարող է լինել 55-ամյա կրիպտոգրաֆ Ադամ Բեքը։

Սակայն ինքը՝ Ադամ Բեք, հերքել է այդ պնդումները՝ նշելով, որ զբաղվել է միայն Hashcash համակարգի մշակմամբ, որը հետագայում դարձել է բիթքոյնի մայնինգի գաղափարական հիմքերից մեկը։

Ի՞նչ է Hashcash-ը

Hashcash-ը հակասպամ տեխնոլոգիա է, որը հիմնված է հաշվարկային աշխատանքի ապացույցի (proof-of-work) մեխանիզմի վրա։ Նույն սկզբունքն է կիրառվում նաև Bitcoin ցանցում՝ գործարքների հաստատման և նոր մետաղադրամների ստեղծման համար։

Սատոշի Նակամոտոյի առեղծվածը

Բիթքոյնի ստեղծողը հայտնի է «Սատոշի Նակամոտո» կեղծանունով։ Նրա իրական ինքնությունը մինչ օրս պաշտոնապես չի բացահայտվել, և տարիների ընթացքում առաջ են քաշվել տարբեր վարկածներ։

Գնահատականների համաձայն՝ Սատոշի Նակամոտոյին վերագրվող թվային դրամապանակներում պահվում է շուրջ 78 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք բիթքոյն, ինչը նրան կդարձներ աշխարհի ամենահարուստ անձանցից մեկը, եթե այդ միջոցները երբևէ շրջանառության մեջ դրվեին։

Բիթքոյնը ստեղծվել է 2008 թվականին հրապարակված սպիտակ գրքի (white paper) հիման վրա և դարձել է առաջին դեցենտրալացված թվային արժույթը։ Սատոշի Նակամոտոյի ինքնության հարցը շարունակում է մնալ ժամանակակից ֆինանսական և տեխնոլոգիական աշխարհի ամենամեծ առեղծվածներից մեկը։


Բիթքոինի ստեղծողը անհետացել է հանրությունից 15 տարի առաջ


«Ցանկացած երկիր, որն Իրանին զենք կմատակարարի, կենթարկվի 50% մաքսատուրքի»․ Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ցանկացած երկիր, որն Իրանին զենք կմատակարարի, կենթարկվի 50% մաքսատուրքի»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանին զենք մատակարարող երկրները կբախվեն տնտեսական հետևանքների։ «Ցանկացած երկիր, որն Իրանին զենք կմատակարարի, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ Միացյալ Նահանգներ վաճառվող բոլոր ապրանքների համար, որն ուժի մեջ կմտնի անմիջապես։ Բացառություններ կամ արտոնություններ չեն լինի»,- գրել է նա՝ Truth Social-ում։

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Երևանի մետրոպոլիտենի վճարային անցակետերում հսկողություն իրականացնող աշխատակիցները որևէ առնչություն չունեն վճարային գործառույթների հետ։

Վճարային բոլոր հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել «Թել-Սել» ընկերությանը։

Հեռախոս՝ 88-30, 060 27 22 22»,- ասված է հաղորդագրությունում:

Հունվար-մարտին Հայաստան զբոսաշրջային այցելություններն աճել են 18,2 տոկոսով

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի զբոսաշրջության ոլորտը գրանցել է բարձ ակտիվություն՝ արձանագրելով 18,2 տոկոս աճ, որն էկոնեմիկայի նախարարն արդեն…