MESA-ն պահանջում է վերականգնել Էդիտա Գզոյանին Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնում
Օրերս Երևանի գնդի պարեկները ստացել էին տեղեկություն, որ «ՎԱԶ 2109»-ի վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ պարեկների ձեռնարկած միջոցառումներով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նույն պողոտայում կրկին խցանման ժամանակ հետիոտնի համար նախատեսված հատվածով էր վարում նաև «Մերսեդեսի» վարորդը։ Այս դեպքում նույնպես մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ «Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության»,- նշում են ՆԳՆ-ից:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի և երաժշտական 4 դպրոցներում սոլֆեջոյի և երաժշտության դասերը սաների համար կանցնեն ավելի հետաքրքիր ու արդյունավետ։
Մշակութային հաստատություններում ներդրվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած դասասենյակները վերազինելու և տեխնիկապես արդիականացնելու փորձնական ծրագիրը։
Նպատակը երաժշտական և արվեստի դպրոցներում յուրօրինակ կրթական միջավայր ձևավորելն է` նպաստելով երաժշտության տեսության առարկաների արդյունավետ դասավանդմանն ու երաժշտասեր երեխաների ունակություններն ու երաժշտական լսողությունը զարգացնելուն։
Ծրագրի արժեքը 52 մլն դրամ է։
ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների միջեւ ուղիղ բանակցություններ։
Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Բեյրութում այս երկրի դեսպան Միշել Իսսան, Իսրայելը կներկայացնի Վաշինգտոնում դեսպան Յեհիել Լեյտերը, իսկ Լիբանանը՝ դեսպան Նադա Համադե-Մոավադը։

«Հրապարակի» զրուցակիցը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է: – Նիկոլ Փաշինյանը սպառնում է, որ բարերար Սամվել Կարապետյանը կարող է բոմժ դառնալ, իսկ ՔՊ-ական մի պ…
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «հոգնել» է Դոնալդ Թրամփից՝ նրան համեմատելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ գրում է The Telegraph-ը։
Պարսից ծոց կատարած այցի ժամանակ Սթարմերը հայտարարել է, որ դժգոհ է ազդեցությունից, որ Մերձավոր Արևելքի պատերազմն ունի Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա։
«Ես արդեն հոգնել եմ, որ ամբողջ երկրում մարդկանց էներգետիկ ծախսերը մեկ բարձրանում են, մեկ՝ իջնում, բիզնեսների էներգետիկ ծախսերը մեկ բարձրանում են, մեկ՝ իջնում՝ աշխարհի տարբեր հատվածներում Պուտինի կամ Թրամփի գործողությունների պատճառով», – ITV-ի լրագրողին ասել է Սթարմերը։
Նա նաև դեմ է արտահայտվել Լիբանանի դեմ իսրայելական հարձակումներին։
«Դրանք պետք է դադարեցվեն՝ սա իմ հստակ տեսակետն է», – ասել է Սթարմերը։