ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները, հայտնում են «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ից։

«Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր գործընթացներն ընթանում են թափանցիկ և հրապարակային։

ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։

Զեկույցի ներկայացման հաջորդ վերջնաժամկետը 2026 թ․ օգոստոսի 31-ն է»,- ասվում է հաղորդագրությունում։

Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /ԱՌԿԱ/․    «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Հրանտ Հակոբյանի նշանակման մասին՝ որպես Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ։

Հրանտ Հակոբյանը 2019 թվականի օգոստոսից զբաղեցրել է գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2017 թվականի փետրվարից՝ ֆինանսական տնօրենի։ Նա միացել է Կոնվերս Բանկին 2011 թվականին՝ որպես գլխավոր գործադիր տնօրենի խորհրդական, զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։

Մինչ Կոնվերս Բանկին միանալը, աշխատել է Corporación América ընկերությունում (Բուենոս Այրես)։ Նա ունի տնտեսագիտության բակալավրի աստիճան Բուենոս Այրեսի համալսարանից, ինչպես նաև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Կոլումբիայի համալսարանից։ Հրանտ Հակոբյանը նաև BACEE-ի (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիա) տնօրենների խորհրդի անդամ է։

Կոնվերս Բանկը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմավարության հետևողական իրականացմանը, Հայաստանի ֆինանսական համակարգում դիրքի ամրապնդմանը, հաճախորդների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև պրոդուկտների, ծառայությունների և տեխնոլոգիական հնարավորությունների շարունակական առաջխաղացմանը։

Կոնվերս Բանկի մասին

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում և առաջարկում է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին։

Փախստականների հոսքի պատճառով Բեյրութի բնակչությունն ավելացել է 50 տոկոսով․ նախարար

Նախարարի խոսքով՝ նախքան ռազմական գործողությունների սկսվելը Բեյրութում և հարակից շրջաններում բնակվում էր մոտ 2,2 միլիոն մարդ, սակայն զանգվածային տեղահանությունների հետևանքով այդ թիվն այսօր կտրուկ ավելացել է․․․

Հասմիկ Ամիրզադյանը որդեգրել է երեք հրաշալի բալիկ. չորս երեխայի մայր է. Նարեկ Կարապետյան

Հասմիկ Ամիրզադյանը որդեգրել է երեք հրաշալի բալիկ. չորս երեխայի մայր է. Նարեկ Կարապետյան

Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել․ ՊԵԿ-ի հայտարարությունը

Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել: Այս մասին հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Նշենք, որ այսօր ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, գրել էին, թե Ադրբեջանն այս տարվա մարտին առաջին անգամ ապրանքներ են ներկրել Հայաստանից։ Ընդ որում, ներմուծման գումարը, ըստ հրապարակումների, կազմել է ընդամենը 960 դոլար։

«Արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը՝ հայտնում ենք, որ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների` Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,նշել են ՊԵԿ–ից։

Մադագասկարում հայտարարել են, որ փորձել են ԱԹՍ-ներով սպանել երկրի նախագահին

Ըստ պաշտոնյայի՝ գիշերը նախագահական նստավայրի վերևում հինգ անօդաչու թռչող սարք է նկատվել, որոնք հեռացել են միայն այն բանից հետո, երբ գործի են դրվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները․․․

Մադագասկարում հայտարարել են, որ փորձել են ԱԹՍ-ներով սպանել երկրի նախագահին

Ըստ պաշտոնյայի՝ գիշերը նախագահական նստավայրի վերևում հինգ անօդաչու թռչող սարք է նկատվել, որոնք հեռացել են միայն այն բանից հետո, երբ գործի են դրվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները․․․

Լիբերիայի դրոշի ներքո նավարկող տանկերը վնասվել է ՌԴ ջրային տարածքներում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով

Քննչական կոմիտեն նաև հայտնել է Կրասնոդարի երկրամասում քաղաքացիական ենթակառուցվածքներին և օբյեկտներին, այդ թվում…

Լավրովն ԱՄՆ-ին կոչ է արել երկխոսություն վարել «անցանկալի» կառավարությունների հետ

Ռուս նախարարն իր ուղերձում նշում է, որ եթե ԱՄՆ-ին դուր չի գալիս այս կամ այն կառավարությունը, նրանք պետք է «սկսեն երկխոսությունից»․․․