Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում
Վեհափառի օրհնությամբ՝ Մայր Աթոռից Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը բերվել է Մասյացոտնի թեմԱՊՐ 11, 2026 17:42
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը կին է։
Թրամփը կոշտ և հուզական քննադատություն է արտահայտել իր նախկին դաշնակիցների դեմ պահպանողական լրատվամիջոցներում՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության շուրջ առաջացած վիճահարույց իրավիճակի ֆոնին։ Նրանց թվում էին Թաքեր Կարլսոնը, Քենդիս Օուենսը, Մեգին Քելլին և Ալեքս Ջոնսը։ «Նրանք հիմար են, նրանք գիտեն դա, նրանց ընտանիքները գիտեն դա, և բոլորը գիտեն դա»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Նա հատուկ անդրադարձել է Քենդիս Օուենսին, որը նախկինում վիճահարույց պնդումներ էր տարածել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի մասին։ Մասնավորապես, Օուենսը պաշտպանում էր այն տեսությունները, որ Բրիջիտը իրականում տղամարդ է և ենթարկվել է սեռի փոփոխության վիրահատության։ Այս տեսությունները հերքվել են և դատական հայցի առարկա են։ ««Խենթ» Քենդիս Օուենսը, որը պնդում է, որ Ֆրանսիայի բարձր հարգված առաջին տիկինը տղամարդ է, մինչդեռ այդպես չէ»։ «Հուսով եմ (Բրիջիտ Մակրոնը) մեծ գումար կշահի ներկայիս դատական գործընթացում։ Իրականում, իմ կարծիքով, Ֆրանսիայի առաջին տիկինն անհամեմատ ավելի գեղեցիկ կին է, քան Քենդիսը»։

Երեկ Հանրապետությունը ցնցեց Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով տուժել էին 11 քաղաքացի։ Հանրապետական շտ…

Այս դրոշը մեր ձեռքերում է, իսկ Արարատը՝ մեր սրտերում
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի մարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում․ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր է վաստակել և զբաղեցրել առաջին տեղը․ այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկ Խաչատրյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Եզրափակչում նա հավաքել է 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Իսկ վաղը աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը։