Ռուսաստանն Իրանին հետախուզական տվյալներ և անօդաչու թռչող սարքեր է տրամադրում. Եվրոպական Միություն

Ձևավորվում է նոր աշխարհ, որը բնութագրվում է մրցակցությամբ և հարկադրական ուժի քաղաքականությամբ։ Աշխարհակարգ, որը գերիշխում են մի քանի ռազմական գերտերություններ…

Ծաղկաձորում «Mercedes»-ը հանդիպակաց գոտում բախվել է միկրոավտոբուսին․ վիրավորների թվում անչափահասներ կան

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող թիվ 72 մարդատար միկրոավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի պատճառը եղել է Ծաղկաձորից դեպի Հրազդան տանող ճանապարհահատվածում առաջացած սողանքը, որը լցված է եղել ճանապարհի երթևեկելի գոտում, և «Mercedes»-ի վարորդը դեպի Հրազդան ընթանալիս հայտնվել է սողանքի հետևանքով առաջացած ջրափոսում և, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել միկրոավտոբուսին, որում եղել է մոտ 10 ուղևոր։

Վիրավորների մեջ կան անչափահասներ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության և եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

ՆԱՏՕ-ին իրենց անդամակցությունը արմատապես կվերանայեն

Միացյալ Նահանգները մտադիր է շատ լուրջ կերպով վերանայել իր մասնակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ «Մենք տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսո…

Միջադեպ 74 համարի ավտոբուսում. երեք տղամարդ ծեծի են ենթարկել վարորդին

Ապրիլի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում գործող թիվ 74 երթուղային ավտոբուսի սրահում երկու ուղևորների միջև սկսված վիճաբանությունը վերածվել է բռնության վարորդի նկատմամբ։ Ըստ…

Եվրամիությունը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում և հարգել երկրի ինքնիշխանությունը

Մերձավոր Արևելքում կամ Պարսից ծոցում կայունություն չի կարող հաստատվել, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է…

Ժողովրդի որոշումը իսկապես հանգեցնելու է նրան, որ Հայաստանում լինելու են փոփոխություններ․ Արամ Վարդևանյան