Վարորդի հետ վիճած 3 անձ ձերբակալվել է. Տիգրան Ավինյան

Մշտապես խաղաղությունից խոսող Թրամփը հարձակվում է մեր հարևան երկրին՝ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» սպառնալիքով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել…

Մշտապես խաղաղությունից խոսող Թրամփը հարձակվում է մեր հարևան երկրին՝ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» սպառնալիքով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել…
Ապրիլի 12-ին, ժամը 23։40-ից սկսած ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Սևանի և Գյուրջյան փողոցներում հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն անձրևաջրերից դուրս են բերել տրանսպորտային միջոցները։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները մարտի 31-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:
Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև՝ անհրաժեշտ փաստաթղթերը:
Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:
«Նախորդ այցերի համեմատ այս անգամ հոգեբուժական կազմակերպությունում արձանագրվել են մի շարք դրական փոփոխություններ, ինչը ողջունելի է։
Մասնավորապես, կառուցվել են նոր ճաշասրահ, լվացքատուն և զրուցարան, հաստատության տարածքը մաքրվել է տարիներ շարունակ կուտակված մետաղի ջարդոններից, վերանորոգվել և կահավորվել են կանանց համար նախատեսված լոգարանն ու տղամարդկանց համար նախատեսված, բակում տեղակայված սանհանգույցները։ Նշված սանհանգույցներն ապահովվել են նաև մշտական ջրով և միացվել ընդհանուր կոյուղատար համակարգին։
Միևնույն ժամանակ, այցի արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ.
• հաստատությունը գերբնակեցված է, պահպանված չէ բուժառուների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, հիվանդասենյակներում տեղադրված են իրար շատ մոտ մահճակալներ,
• հաստատությունն ունի վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են,
• հաստատությունում բացակայում է կենտրոնացված ջեռուցումը. հիվանդասենյակները ջեռուցվում են էլեկտրական տաքացուցիչների, իսկ նոր կառուցված ճաշասրահը՝ փայտի համար նախատեսված վառարանի միջոցով, նույնկերպ է տաքացվում նաև 1-ին հարկում տեղակայված բաժանմունքը,
• արձանագրվել են հեռախոսներից օգտվելու հետ կապված խնդիրներ,
• առկա են բուժառուների զբաղվածության հետ կապված խնդիրներ,
• արձանագրվել են բուժառուների կողմից կենսաթոշակների տնօրինման հետ կապված խնդիրներ. նրանցից շատերը տեղեկացված չեն, որ իրենց խնամակալներն են ստանում կենսաթոշակները և թե ինչ ծախսեր են կատարում,
• առկա են ոչ հոժարակամ բուժման՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ,
• արձանագրվել են դեղորայքային հանդարտեցման միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ,
• հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են, հաստիքների սակավությամբ պայմանավորված՝ որոշ աշխատակիցներ գերծանրաբեռնված են,
• առկա է հաստատության բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն։
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:
Կարևոր է նշել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի, աշխատանքային և սոցիալական երաշխիքների ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում:
Այդ համատեքստում կարևոր է նաև, որպեսզի հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, շարունակաբար բարելավվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջնությունն ընտրական փուլ է Եվրոպայի և աշխարհի պատանիների և աղջիկների առաջնությունների համար:
Մինչև 8, 10, 12 տարեկան պատանիների և մինչև 10, 12 տարեկան աղջիկների մրցաշարերը անցկացվում են 11 խաղափուլով, իսկ մինչև 14, 16, 18 տարեկան պատանիների և մինչև 8, 14, 16, 18 աղջիկների մրցաշարերը՝ 9 խաղափուլով:

Նախորդ շաբաթվա միջինացված տվյալների համաձայն՝ Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-30%՝ նախորդ շաբաթվա օրերի համեմատ։ Սա նշանակում է, որ այն գործընթացը, որով անցնում ենք, կարևոր է ու անհրաժեշտ․ այսօր Երևանի քաղաքապետարանի նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ուզում եմ առաջին հերթին իմ հիացմունքը հայտնել վարորդների զսպվածությամբ: Որքան էլ տարբեր անձինք փորձում են հունից հանել վարորդներին, նրանք հիմնականում մնում են անվրդով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ առանց այն էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով՝ կարևոր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար»,- ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ եղել է մի քանի տհաճ միջադեպ, երբ հարձակվել են վարորդի վրա։
«Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։ Դա միայն վարորդի նկատմամբ ոտնձգություն չէ, դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, այս ամբողջ համակարգի նկատմամբ։ Ուզում եմ բոլորն իմանան, առաջին հերթին՝ վարորդները, որ մենք նրանց հետ ենք, նրանց կողքին կանգնած ենք»,- ասաց նա։
«Չվճարող մարդն ամոթից գետինը մտնելու փոխարեն, դեռ մի հատ էլ ելույթներ է ունենում, դեռ մի հատ էլ ագրեսիվ է։ Եվ մենք ենք մեղավոր, մենք բոլորս»,- հավելեց քաղաքապետը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկ գյուղի, Կարբի գյուղից Սպիտակի ոլորաններ ընկած հատվածները, Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։