Եվրոպան որոշել է ավելացնել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար։ Դա արվում է Եվրոպայում գործող ուկրաինական և համատեղ ձեռնարկությունների ֆինանսավորումն ավելացնելու միջոցով:
Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:
«Կիևի համար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Եվրոպային ներքաշում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Մենք այս որոշումը դիտարկում ենք որպես միտումնավոր քայլ, որը հանգեցնում է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրմանը ամբողջ Եվրոպայում»,- ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ։
