Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել | ՄԱՄՈՒԼ.ամ

Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել

Սամվել Կարապետյանի գործով դատախազը միջնորդել է տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով։

Կան անձինք, որոնց վրա Կարապետյանը կարող է ազդեցություն ունենալու, ասել է դատախազ Արգամ Դալլաքյանը, փոխանցում է «Ազատություն»-ը։

Դատական նիստը չի հեռարձակվում՝ պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա։

Իրանն ու ԱՄՆ-ն էլի կբանակցեն․ Վենսն է գլխավորելու պատվիրակությունը


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հավանաբար, կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցությունների հնարավոր երկրորդ փուլի համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անե…

Ընտրությունների արդյունքները չպետք է կասկած հարուցեն ո՛չ մասնակիցների, ո՛չ էլ հանրության շրջանում․ ՀՀ ԿԸՀ նախագահ

եզ համար՝ ԿԸՀ-ի համար շատ կարևոր է, որպեսզի ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլով․․․

Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, աշխարհում չտեսնված ու չլսված բան է


«Ինչքան էլ Հայաստանում արդարադատությունը հիվանդացել է ու գլոբալ առումով չի գործում, շատ մեծ հույս ունեմ, որ այս ամենի վերջը ի վերջո լինելու է , որովհետև ամեն…

Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, աշխարհում չտեսնված ու չլսված բան է


«Ինչքան էլ Հայաստանում արդարադատությունը հիվանդացել է ու գլոբալ առումով չի գործում, շատ մեծ հույս ունեմ, որ այս ամենի վերջը ի վերջո լինելու է , որովհետև ամեն…

23 մլրդ եվրո արժողությամբ նոր ջրային ուղի. Թուրքիան պատրաստում է իր սեփական «Սուեզի ջրանցքը»․ Business Insider Africa

Express պարբերականի տվյալներով՝ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 23 միլիարդ եվրո, որից 13 միլիարդը կծախսվի բուն ջրանցքի, իսկ 10 միլիարդը՝ հարակից տարածքների ենթակառուցվածքների ստեղծման վրա․․․

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայիս կոնսոլիդացիան բավարար է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար


«Ուժեղ Հայաստան»-ի ներկայիս կոնսոլիդացիան բավարար է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար

Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 13-ից սկսել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունումը։ Քաղաքական ուժերը պետք է մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն ներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները։ Դրանք կամ առնվազն դրանց առաջին երեք տասնյակը հաստատում է կուսակցության համագումարը:

Կուսակցության համագումարի անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցումը, ինչպես նաև օրակարգի մասին տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում համագումարի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հասկանալի է, որ ապրիլի 13-ից հետո նոր ծանուցումներ կայքում չկան: Իսկ ո՞ր կուսակցություններն են արդեն ծանուցել մինչև ապրիլի 23-ը համագումար անցկացնելու մասին, որտեղ հայտարարելու են Ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության մասին, ինչպես նաև հաստատելու են ընտրական ցուցակը կամ թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակը:

Եվ այսպես, վաղը կկայանա «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը, ապրիլի 18-ին՝ Հայաստանի Կանաչների (սոցիալէկոլոգիական), «Հայ Ազգային Կոնգրես», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Լուսավոր Հայաստան» և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունների, ապրիլի 19-ին՝ «Համահայկական ճակատ», «Քրիստոնեա-Ժողովրդավարական», «Ապրելու Երկիր», «Միասնական ազգային սահմանադրական» կուսակցությունների, ապրիլի 20-ին՝ «Հանրապետություն», ՍԻՄ, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների, ապրիլի 21-ին՝ «Ազգային առաջընթաց», Հայաստանի ժողովրդական կոմունիստական, «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր», «Նոր Դարաշրջան» կուսակցությունների (վերջին երեքը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին երեք տասնյակ պատգամավորների թեկնածուների հաստատման և առաջադրման մասին օրակարգով), ապրիլի 22-ին՝ «Ազգային- ժողովրդավարական բևեռ», «Շանթ Դաշինք» ազգայնական, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունների, իսկ փաստաթղթերի հանձնման վերջին օրը՝ ապրիլի 23-ին, «Ազգային զարգացման գործընթաց» և «Երկիր Ծիրանի» կուսակցությունների համագումարները: Մի շարք կուսակցությունների համագումարներ արդեն տեղի են ունեցել: Հասկանալիորեն որոշ կուսակցություններ կհայտարարեն դաշինքով մասնակցելու մասին և կհաստատեն դաշինքի ցուցակը, սակայն պարզ է, որ առանձին մասնակցողներն էլ քիչ չեն լինի, ինչը նշանակում է, որ բավական մեծ քանակի քաղաքական ուժեր են մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին:

Ի դեպ, երեկ հայտարարվեց, որ «Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Խնդիրը, սակայն, այն է, որ մինչև ապրիլի 13-ը կուսակցության համագումար հրավիրելու մասին ծանուցում չկա, ինչը նշանակում է, որ տասնօրյա ժամկետն անցել է և կուսակցության ցուցակը հաստատելու համար այլևս սահմանված ժամկետում համագումար հրավիրել հնարավոր չի լինի: Միևնույն ժամանակ աչքի է զարնում այն հանգամանքը, որ համագումար են հրավիրել «Շանթ Դաշինք» ազգայնական և «Արժանապատիվ ուղի» կուսակցությունները: Մենք նախորդ համարում նշել էինք, որ այս երկու կուսակցությունների միջոցով կարող է Արման Թաթոյանը ձևավորել դաշինք, որպեսզի մասնակցի «Միասնության թևեր» անունով, ինչը ոմանց գցել էր ցնցումների մեջ: Վերջնական որոշումների մասին պաշտոնապես հայտարարելուն շատ քիչ ժամանակ է մնացել: Իսկ ամեն ինչ հերքելու սովորությանը, ինչպես նաև ամեն տեղ պատվեր փնտրողներին առաջիկայում դեռ առիթ կլինի մանրամասն անդրադառնալ: