Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Ծառուկյան (տեսանյութ)
Ռուսաստանը կարող է «Պռոշյանի կոնյակի գործարանին» զրկել ներմուծման լիցենզիայից
Ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքում ուղևորատար ավտոբուսի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, կան վիրավորներ։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
РБК-Украина-ն հայտնում է, որ դատախազության վերջին տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը հասել է 15-ի։ Նշվում է նաև, որ զոհերը եղել են ինչպես ավտոբուսում գտնվող, այնպես էլ կանգառում սպասող մարդիկ։
Զգուշացում․ մարտի 27-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում


Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում դրանք կլինեն թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային հատվածներում՝ անձրևի տեսքով։ Առանձին շրջաններում տեղումները կուղեկցվեն ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ մինչև 14-17 մ/վ արագությամբ։
Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ին՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։
Սպասվող տեղումների հետևանքով հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում։ Հատկապես զգալի աճ է կանխատեսվում Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում։
Մարտ 27, 2026 at 11:18
«ԸՕ փոփոխությունը կատարվել է մեկ անձի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ
Ցիլոյով մարդ, մի՛ վախեցի Կարապետյանից

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
Թեհրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի ցանկացած առաջարկ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Բուժհիմնարկների գործադիր մարմինների ղեկավարները կարող են բժիշկ չլինել
Մենք ընդլայնում ենք բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները։ Այս մասին Կառավարության՝ փետրվարի 5-ի նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
«Ըստ էության, մենք վերանայում ենք ԲԿ-ների նկատմամբ աշխատանքային հարաբերություններում դրվող պահանջները: Առողջապահության նախարարությունը, սահմանելով զարգացման ուղեծիր ԲԿ-ների համար, հնարավորություն է ստեղծելու, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում դրված նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ առաջադրանք և հաջորդիվ արդեն նաև հաշվետու լինեն, թե կառավարման ընթացքում ԲԿ-ն ինչպիսի ֆինանսական, նաև բժշկական արդյունքների է հասել:
Մեզ համար շատ կարևոր է, որ պետական մասնաբաժին ունեցող ԲԿ-ները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման՝ անընդհատ ավելացող արդյունքներ, և մենք էլ ունենանք չափելի ինդիկատորներ, որոնցով կարող ենք դնել առաջադրանքները, հետո գնահատել մեր կառավարիչների աշխատանքային գործունեությունը»,- ասաց Ավանեսյանը, ընդգծելով, որ բուժհիմնարկների գործադիր մարմինների ղեկավար այսուհետև կարող են դառնալ նաև բժշկական կրթություն չունեցող քաղաքացիները։
Պետական քաղաքականությունը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում. Գագիկ Ծառուկյան «Առաջարկ Հայաստանին»
Պետական քաղաքականությունը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում. Գագիկ Ծառուկյան «Առաջարկ Հայաստանին»
Ցիլոյով մարդ, մի՛ վախեցիր Կարապետյանից․ Նարեկ Կարապետյան
