Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը

Հիմնանորոգման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ մինչև ժամը 19.00-ն, ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը։

Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ: Այս մասին գրել է կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

«2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան։

Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»,- նշել է նա:

Խորեն Բայրամյանը հեռացել է «Ռոստով»-ից

«Ռոստովի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է ակումբից հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանի հեռանալու մասին։ Փորձառու ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում». գրում է ArmSport-ը։

««Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս մի մարդու, որի անունն ընդմիշտ գրված է ռոստովյան ֆուտբոլի պատմության մեջ։ Կիսապաշտպան Խորեն Բայրամյանը լքում է «Ռոստովը»՝ պայմանագրի ժամկետի ավարտի կապակցությամբ։ Նա կշարունակի իր խաղային կարիերան «Ուրալում»։

Խորենը մեր երիտասարդական թիմ էր եկել դեռևս հեռավոր 2011 թվականին։ Այս 15 տարիների ընթացքում նա ակումբի հետ անցել է բացարձակապես ամեն ինչի միջով՝ վերելքներ, վայրէջքներ, եվրագավաթային պատմական հանդիպումներ և վառ հաղթանակներ։ «Ռոստովի» մարզաշապիկով Բայրամյանն անցկացրել է 261 հանդիպում, դարձել 12 գոլի և 20 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մենք ի սրտե շնորհակալություն ենք հայտնում Խորենին ամեն ինչի համար։ Մաղթում ենք մեծ հաջողություններ հետագա խաղային կարիերայում։ Շնորհակալությո՛ւն, լեգենդ»,- նշված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2020 թվականին, մասնակցել 22 խաղի ու խփել 2 գոլ, սակայն 2023 թվականից հետո ազգային թիմ չի հրավիրվում»,- նշում է լրատվամիջոցը։

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Լևոն Ազիզյան

Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։
Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ։

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Հունիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցի թիվ 2/22-ից մինչև 6/10, Արցախի փողոցի թիվ 23-ից մինչև 54, Արցախի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի, թիվ 3, 5, 2-րդ նրբանցքի թիվ 1, Արցախի թաղամասի թիվ 8-ից մինչև 59 հասցեների առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Երևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր

ԱՄՆ Պետքարտուղարությունում կարճատև զրույց եմ ունեցել Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնաց Յեհուդա Կապլունի հետ։

Հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյան.

«Մտքեր ենք փոխանակել ՀՀ–ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության, ինչպես նաև հանդուրժողականության խթանման, ծայրահեղականության դեմ պայքարի և ապատեղեկատվության տարածման կանխարգելման մասին»,– մանրամասնել է նա: