Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կարևոր միջազգային ձեռքբերում է գրանցել՝ դառնալով Հայաստանում առաջին համալսարանը, որի կրթական ծրագիրը միացել է CFA Institute-ի Համալսարանական համագործակցության ծրագրին (University Affiliation Program)։

Համալսարանից NEWS.am–ին հայտնում են, որ CFA Institute-ը ներդրումային մասնագետների համաշխարհային առաջատար կազմակերպությունն է, որը սահմանում է մասնագիտական գերազանցության և էթիկական վարքագծի չափանիշները ֆինանսական ոլորտում։ Աշխարհում գործում են ավելի քան 200,000 CFA այսպես կոչված՝ Charterholder-ներ՝ 164 երկրներում, իսկ CFA որակավորումը համարվում է ներդրումների և ֆինանսների ոլորտի ամենահեղինակավոր մասնագիտական հավաստագրերից մեկը։ Ըստ Modex խորհրդատվական ընկերության հրապարակման, մեկ միլիոն բնակչի հաշվով CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թվով Հայաստանը առաջատար է ԱՊՀ-ում։

CFA Institute-ի կողմից իրականացված համապարփակ գնահատման արդյունքում ՀՊՏՀ-ի «Ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագիրը ճանաչվել է որպես CFA Program-ի բովանդակությանն էականորեն համահունչ ծրագիր՝ ապահովելով ուսանողների պատրաստվածությունը ֆինանսների, ներդրումների, բանկային գործի և կապիտալի շուկաների ոլորտներում հետագա մասնագիտական զարգացման համար։

CFA Institute-ը բարձր է գնահատել ծրագրի համապատասխանությունը մի շարք առանցքային ուղղություններով, այդ թվում՝ մասնագիտական էթիկայի, քանակական մեթոդների, տնտեսագիտության, ֆինանսական հաշվետվությունների վերլուծության, կորպորատիվ ֆինանսների, բաժնային և պարտատոմսային ներդրումների, ածանցյալ գործիքների և ներդրումային պորտֆելների կառավարման ոլորտներում։

Հավատարմագրումը ՀՊՏՀ-ին հնարավորություն է տալիս միանալ CFA Institute-ի գործընկեր համալսարանների միջազգային ցանցին, որի անդամ են աշխարհի առաջատար բուհերը, որոնք պատրաստում են ֆինանսների և ներդրումների ոլորտի մասնագետներ։ Համալսարանական համագործակցության ծրագրին միանալու կարևորագույն առավելություններից է CFA Institute-ի ուսանողական կրթաթոշակներին հասանելիությունը։

2026 թվականի համար ՀՊՏՀ-ին հատկացվել է 3 CFA Program Student Scholarship, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին արտոնյալ պայմաններով մասնակցել CFA ծրագրին և սկսել իրենց ճանապարհը դեպի աշխարհի ամենահեղինակավոր ֆինանսական մասնագիտական որակավորումներից մեկը՝ Chartered Financial Analyst (CFA)։ CFA Program Student Scholarship կրթաթոշակը նվազեցնում է CFA քննության գրանցման վճարը մինչև 600 ԱՄՆ դոլար և ազատում է ծրագրին միանալու միանվագ վճարից, ինչը նոր թեկնածուների համար ապահովում է շուրջ 1000 ԱՄՆ դոլարի արտոնություն։

ՀՊՏՀ-ի անդամակցությունը CFA Institute University Affiliation Program-ին վկայում է համալսարանի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն և պատրաստելու մրցունակ մասնագետներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի համար։

Տուժածների մեջ երեխաներ կան․ Մոսկվայում անհանգիստ է

Մոսկվայի մարզի վրա ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 16 մարդ է վնասվածք ստացել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։ «Այս ժամի դրությամբ վիրավոր…

«Պարզ է՝ 100 տոկոս ձայն չպիտի ունենանք, բայց որևէ մեկն էլ չպիտի գնի մարդկանց»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

«Պարզ է՝ 100 տոկոս ձայն չպիտի ունենանք, բայց որևէ մեկն էլ չպիտի գնի մարդկանց»․ Անահիտ Ավանեսյան

«Մեր նպատակն է եղել, որ ՀՀ-ում անցկացվեն բաց, թափանցիկ, արդար, ժողովրդավարական ընտրություններ և երբ մեր քաղաքացիներին ներկայանում ենք, հայցում ենք նրանցից քվե և պարզ է, չենք ենթադրում, որ 100 տոկոս ձայն պիտի ունենանք, բայց հարցը նրանում է, որ մարդը պետք է իր ձայնը տա նրան ու նախընտրում է, և ոչ թե վաճառի, և որևէ մեկն էլ չպիտի հանարվորություն ունենա գնի մարդկանց՝ գլխաքանակով, վիրավորանքով, նրանց ապրանքի տեղ դրած։ ՀՀ քաղաքացին ապրանք չէ և չի կարող լինել»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե արդյոք նա կարծում է, որ կես միլիոնից ավել մարդ ընտրակաշառքով է ընտրել ընդդիմադիր քաղաքական ուժի։

Ինչպե՞ս եք ջախջախելու ընդդիմությանը, ֆիզիկապես ոչնչացնելո՞ւ եք․ հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպե՞ս եք ջախջախելու ընդդիմությանը, ֆիզիկապես ոչնչացնելո՞ւ եք․ հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի միջազգային պահուստները գերազանցել են 5,7 միլիարդ դոլարը․ Արմեն Նուրբեկյան

Հայաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային մակարդակի։ Այս մասին հունիսի 18-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

«Այս տարի մենք ունենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ. այն արդեն գերազանցում է 5,7 միլիարդ դոլարի սահմանագիծը», — նշել է Կենտրոնական բանկի փոխնախագահը։ Նրա խոսքով՝ միայն այս տարի Կենտրոնական բանկը շուրջ 1,1 միլիարդ դոլարի արտարժույթ է գնել։

Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, ընդդիմությունը չէ, որ պարտվում է. Արա Այվազյան