Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է սենատոր, Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Բլանկա Ռոդրիգեսի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։ 

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններին, ինչպես նաև՝ Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին առչնվող մի շարք հարցերի:

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հետընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում: Մի կողմից՝ ընդդիմադիր ուժերն ի ցույց են դնում ընտրական խայտառակություններն ու դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, մյուս կողմից՝ սկսել են ընտրությունների ոչ լեգիտիմության և նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսել նաև ՔՊ-ին կից սատելիտ ուժերն ու գործիչները:
     Ընդդիմության դեպքում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ են ուզում նշյալ միավորները: Եթե հաշվի առնենք, որ նրանք ութ տարի է՝ տեղավորված են Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի «տիրույթում», պետք է ենթադրել, որ նման մթնոլորտ ձևավորելը ձեռնտու է հենց իշխող քաղաքական ուժին: Հասկանալի է, որ այդ սատելիտները վիճարկում են ոչ թե կեղծված ընտրությունները, ոչ թե մանդատագողության փաստը, այլ ընդդիմության ներկայացվածությունը ԱԺ-ում՝ իբր «ընտրակաշառքների»՝ փաշինյանական կեղծ թեզերով: Հիմա շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ սրանով հող է նախապատրաստվում պատեհ պահի նոր ընտրություններ անցկացնելու համար (ՍԴ «անակնկալ» որոշմամբ, թե հետագայում արտահերթ՝ կարևոր չէ): Նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել այն քայլերը, որոնք իրականացնում է Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ հապշտապ՝ դեռ ԿԸՀ որոշման «թանաքը չչորացած»: Դրանք ուղղված են առաջիկա ընտրություններին, իսկ եթե Փաշինյանը նոր ընտրությունների չի գնում, ինչո՞ւ է այսքան շտապում: Խոսքը, մասնավորաբար, կես տարի Հայաստանում ապրածներին ընտրելու իրավունք տալու նախագծի մասին է, և ոչ միայն: Զուգահեռաբար, Փաշինյանն ու իր քպականները խոսում են ընդդիմադիր ուժերը «փակելու», ընդդիմադիրներին «նստեցնելու» մասին: Այսինքն, ստացվում է, որ Փաշինյանը շտապում է ձերբազատվել հիմնական ընդդիմադիրներից, ստեղծել օրենսդրական այնպիսի պայմաններ, որոնք չեն խանգարի իրեն, և գնալ նոր ընտրությունների:

Իսկ ինչի՞ն է նրան դա պետք: Բանն այն է, որ առաջին հերթին նա մանդատների այսպիսի դասավորությամբ չի կարող ինքնուրույն Սահմանադրություն փոխել և կատարել Ալիևի պահանջը: Եվ, ընդհանրապես, ակնհայտ է, որ ինքն ու իր ՔՊ-ն մեծամասնություն չեն ստացել, իրենց վրա դրոշմված է կեղծված ընտրությունների կնիքը և այլն: Գումարած՝ այսօրվա ընդդիմությունը, բնականաբար, ձեռնտու չէ իրեն, ուստի պետք է այնպիսի խորհրդարան, որտեղ ինքը կունենա առնվազն 65 տոկոս քվե, իսկ «ընդդիմությունը» կազմված կլինի իր սատելիտներից, այսինքն՝ ընդդիմություն չի լինի: Հաշվի առնելով, որ այդ սատելիտները, այսպես կոչված, արևմտամետներն են, պետք է ենթադրել, որ դա էլ կարող է ԵՄ-ի եթե ոչ գաղափարը լինել, ապա առնվազն հավանությանն արաժանանալ: Իսկ ժողովրդավարությունը վաղուց այլևս որևէ մեկին չի հետաքրքրում. միայն քաղաքական շահեր»:

Շոյգու․ կեղծ տեղեկատվական արտահոսքերը լայնորեն կիրառվել են Հայաստանում 2018 թվականին

Արևմուտքը, այսպես կոչված, թիրախային երկրներում քաղաքական ռեժիմների փոփոխության համար լայնորեն օգտագործում է կեղծիքներ և ստեղծում մարդկանց կառավարելու հաղորդակցման մեխանիզմներ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ընդգծելով, որ հենց այդպիսի մեթոդներ են կիրառվել Հայաստանում 2018 թվականին և Հունգարիայում 2026 թվականին։

«Ստեղծվում են արդյունավետ հաղորդակցման մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են զանգվածների մոբիլիզացման, դրանց կառավարման, ինչպես նաև հասարակական գիտակցության մանիպուլյացիայի համար», — գրել է Շոյգուն «Известия»-ի համար իր սյունակում՝ նկարագրելով Արևմուտքի մեթոդները «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելիս։ ՌԴ ԱԽ քարտուղարի խոսքով՝ «լայնորեն օգտագործվում է արտաքին կուրատորներին ենթակա ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով կեղծ տեղեկատվական նետումների տարածումը՝ իշխանությանը վարկաբեկելու նպատակով (առաջին հերթին կոռուպցիայի մեղադրանքների հիման վրա), բնակչության շրջանում անարդարության և տագնապի կեղծ զգացում ձևավորելու համար»։

«Այդպիսի պրակտիկան լայն տարածում է ստացել Հայաստանում 2018 թվականին բողոքի ակցիաներ կազմակերպելիս՝ նախագահ Սերժ Սարգսյանին տապալելու նպատակով, Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության ղեկավարությանը վարկաբեկելու փորձերի ժամանակ, ինչպես նաև 2024 թվականին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և 2026 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին Հունգարիայում ընտրական արշավի ընթացքում», — նշել է Շոյգուն։

Ներքին պատճառներ

Նրա կարծիքով՝ «թիրախային երկրների ղեկավարության դժվարություններն ու սխալները նպաստում են «գունավոր հեղափոխությունների» կազմակերպիչների ծրագրերի իրականացմանը»։ «Այդպիսի պետությունների կայունության և ինքնիշխանության համար լուրջ վտանգ է ներկայացնում հին սոցիալ-տնտեսական խնդիրների սրացումը, որոնք հրահրում են բնակչության կենսամակարդակի անկում, սոցիալական լարվածության աճ, էթնոքոնֆեսիոնալ և ժողովրդագրական անհավասարակշռություններ», — նշել է ՌԴ ԱԽ քարտուղարը։

Նրա խոսքով՝ «հասարակական դժգոհության բռնկումների կարող են հանգեցնել առողջապահության, կրթության և երիտասարդական քաղաքականության ոլորտներում, ինչպես նաև աշխատաշուկայում հնչեղ միջադեպերը»։ «Սա առավել վառ դրսևորվեց 2025 թվականի սեպտեմբերին Մարոկկոյում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ելույթների ժամանակ՝ Ագադիրի հիվանդանոցում ծննդկանի մահից հետո, ինչպես նաև 2025 թվականի սեպտեմբերին Պերուում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ՝ հանցավորության աճի ֆոնին», — օրինակներ է բերել Շոյգուն։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «երկրի ղեկավարության կողմից բնակչության շրջանում հեղինակության կորստին հանգեցնում են նաև քաղաքական համակարգի ոչ թափանցիկությունն ու փակ լինելը, իշխանական կառույցներում կոռուպցիան, դատական և իրավապահ մարմինների անարդյունավետությունը, իշխող էլիտայում ավտորիտար միտումների զարգացումը (ներառյալ կլանայնությունն ու ընտանիքայնությունը)»։ «Այդպիսի բացասական գործընթացներ արձանագրվել են, օրինակ, Հոնկոնգում 2014 թվականի «հովանոցային հեղափոխությունից» առաջ և դրա ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի դեկտեմբերին Բենինում տեղի ունեցած հեղաշրջման ժամանակ», — հիշեցրել է Շոյգուն։

 ՀԿ-ների դերը

 «Միաժամանակ կարևոր է հաշվի առնել, որ թիրախային երկրների կայունության ներքին մարտահրավերների ողջ նշանակությամբ հանդերձ, «գունավոր հեղափոխությունների» գլխավոր կազմակերպիչը արտաքին ուժերն են։ Նրանց կիրառվող գործիքների թվում առանձնահատուկ դեր են խաղում արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունները՝ հիմնադրամներ, վերլուծական կենտրոններ, կամավորական շարժումներ, կրոնական համայնքներ և աղանդներ», — համոզված է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Նրա խոսքով՝ ««փափուկ ուժի» այդպիսի կառույցները կազմակերպչական և ֆինանսական առումով կապված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների արտաքին գործերի նախարարությունների ու հատուկ ծառայությունների հետ»։ «Միայն Սերբիայում, — շարունակել է Շոյգուն, — վերջին տասը տարիների ընթացքում դրանց թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 38 հազարի»։

«Օտարերկրյա կուրատորները ՀԿ-ների վրա դնում են ներպետական քաղաքական իրավիճակի մոնիտորինգի և ապակայունացման, իշխանության վրա ճնշման ռազմավարություն մշակելու, այսպես կոչված տեղեկատվական աղմուկ ստեղծելու, բողոքական շարժման մասնակիցների հավաքագրման և պատրաստման, ընդդիմության և արևմտամետ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ փոխգործակցության, ֆինանսական միջոցների կուտակման և բաշխման, ինչպես նաև բողոքի ակցիաների համակարգման խնդիրներ», — արձանագրել է Շոյգուն։

Նրա տվյալներով՝ «ՀԿ-ների ակտիվ դերով յուրաքանչյուր «գունավոր հեղափոխության» համար մշակվում են բնակչության համար գրավիչ տեսողական քարոզչություն և խորհրդանիշների համակարգեր, որոնք ներառում են համընդհանուր նշաններ, ժեստեր և գույներ («թավշյա հեղափոխությունը» Հայաստանում, «Արյունոտ ափ» նշանը և «Պումպայ» կոչը՝ Սերբիայում բողոքի ակցիաների շրջանակում)»։

Շոյգուն ընդգծել է, որ ««գունավոր հեղափոխության» մեկնարկն ուղեկցվում է ՀԿ-ներին, ընդդիմադիր ԶԼՄ-ներին, բլոգերներին, բողոքական շարժման առաջնորդներին արտաքին ֆինանսական և կազմակերպչական աջակցության էական ընդլայնմամբ»։ «Արևմտյան դեսպաններն ու էմիսարները անձամբ ներկա են լինում նրանց ակցիաներին, հանդես են գալիս ոչ թե որպես միջնորդներ, այլ որպես իշխանության հակառակորդների պաշտպաններ», — ճշտել է նա։

ՌԴ ԱԽ քարտուղարը «գունավոր հեղափոխության» սկզբի մարկերներ է անվանել «խոշոր քաղաքներում համակարգված զանգվածային բողոքի ակցիաները, պետության առաջնորդների վրա արտաքին ճնշման աճը՝ ընդդիմությանը զիջումներ անելու և լիազորությունները վայր դնելու պահանջներով»։ «Իշխանության վրա տեղեկատվական ճնշումը արմատականացվում է, ուղղվում է դրա ապամարդկայնացմանն ու դիվականացմանը՝ իշխող ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը բարոյապես արդարացնելու համար։ Տարածվում են դրա փոփոխության ուղղակի կոչեր», — թվարկել է Շոյգուն։ Նա պարզաբանել է, որ «հակակառավարական ելույթների էսկալացիայի համար դրանց պատվիրատուները որպես տրիգեր ընտրում են հնչեղ իրադարձություններ, հաճախ՝ ողբերգական բնույթի, և առավել հաճախ դրանք կապվում են ընտրությունների արդյունքների հետ»։

««Փողոցը» նախանշված ծրագրի հունում պահելու համար «գունավոր հեղափոխությունների» կազմակերպիչները լայնորեն օգտագործում են բողոքի ակցիաների մասնակիցների վրա հոգեբանական ազդեցության մեթոդներ։ Նրանք չեն խորշում նաև իրադարձությունների կեղծումից, ներառյալ բեմադրված դրվագների կազմակերպումը, որոնք այնուհետև արևմտյան ԶԼՄ-ների կողմից ներկայացվում են որպես գործող ռեժիմից ազատվելու ժողովրդի ցանկության դրսևորում։ Այդպիսի թատրոնի վառ օրինակ էր 2014 թվականի ուկրաինական Եվրամայդանը», — նշել է Շոյգուն։

Նրա կարծիքով՝ «ակտիվ փուլի մեկնարկի մարկերը, որը թույլ է տալիս տարբերակել տվյալ իրադարձությունը սոցիալական բողոքներից (դասական հեղափոխություններից), թիրախային երկրի նկատմամբ համակարգված քաղաքական-դիվանագիտական (շանտաժ, սպառնալիքներ) և ֆինանսատնտեսական (պատժամիջոցներ, էմբարգո, բլոկադա) ճնշման ուժեղացումն է»։ «Կտրուկ աճում է տեղեկատվական-քարոզչական և ապատեղեկատվական արշավների ինտենսիվությունը, որոնցում անմիջականորեն ներգրավվում են արտասահմանյան առաջատար քաղաքական գործիչներն ու շահառու պետությունների առաջին դեմքերը», — նշել է ՌԴ ԱԽ քարտուղարը։

«Տղամարդկանց առողջության բարելավման համար միայն սննդային խորհուրդները բավարար չեն»․ Արմեն Մուրադյան

«Տղամարդկանց առողջության բարելավման համար միայն սննդային խորհուրդները բավարար չեն»․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բարձր կալորիականություն և ցածր որակ՝ հիմնականում այսպես կարելի է բնութագրել մեր՝ տղամարդկանց, սննդակարգը․
     Հայաստանում տղամարդկանց առողջական վիճակը ձևավորվում է սննդակարգի, կենսակերպի և վարքագծային ռիսկերի համադրությամբ, որոնք միասին բարձրացնում են ոչ վարակիչ հիվանդությունների բեռը։
     ԱՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացված STEPS հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ տղամարդկանց շրջանում որոշ ռիսկի գործոններ զգալիորեն ավելի բարձր են, քան ընդհանուր բնակչության մեջ՝ հատկապես ծխախոտի, ալկոհոլի և անառողջ սննդակարգի համադրության առումով։ Տղամարդկանց առողջության միջազգային շաբաթը կարևոր հնարավորություն է գնահատելու տղամարդկանց առողջական վիճակի վրա ազդող հիմնական գործոնները՝ հատկապես սննդակարգը, կենսակերպը և վարքագծային սովորությունները։
     «Հերացի» վերլուծական կենտրոնից նշում են, որ Հայաստանում այս գործոնները ձևավորում են ոչ վարակիչ հիվանդությունների (NCD) բարձր բեռ, որը հիմնականում կապված է սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և վաղ մահացության հետ։
     Համաձայն ԱՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացված STEPS ազգային հետազոտության` տղամարդկանց շրջանում.
     • Աղի չարաշահումը կազմում է 40% և ավել
     • Հավելյալ քաշը և ճարպակալումը մոտ 45%
     Հայաստանում տղամարդկանց սննդակարգը հաճախ բնութագրվում է՝ բարձր կալորիականություն և ցածր որակ`
     • Հացաբուլկեղենի, կարտոֆիլի և ալյուրային մթերքների գերակշռություն
     • Մսի և ճարպային սննդի բարձր օգտագործում
     • Արագ հագեցնող, բայց սննդային արժեքով աղքատ սնունդ
     Աղի և վերամշակված սննդի բարձր սպառում
     • Աղի միջին մակարդակը գրեթե կրկնակի բարձր է անվտանգ շեմից
     • Տղամարդիկ ավելի հաճախ օգտագործում են աղի և տապակած սնունդ
     • Բանջարեղենի և մրգերի ցածր օգտագործում (օրական 500 գրամից պակաս):
     Սննդակարգը միայն կենսաբանական կամ տնտեսական ընտրություն չէ: Այն ձևավորվում է նաև հոգեբանական, սոցիալական և մշակութային մտածելակերպի հիման վրա։ Հանրային առողջապահության տեսանկյունից այս գործոնը հաճախ որոշում է՝ արդյոք մարդը կընտրի առողջ վարքագիծ, թե ոչ։ Հայաստանում տղամարդկանց շրջանում այս մտածելակերպային առանձնահատկությունները ունեն մի քանի կարևոր շերտեր։
     Տղամարդկանց շրջանում հաճախ գերակշռում է առողջության նկատմամբ ռեակտիվ մոտեցումը՝ ոչ թե կանխարգելիչ։
     • Բժշկի դիմելը հաճախ կատարվում է միայն ախտանիշների առաջացման դեպքում
     • Կանխարգելիչ ստուգումները (check-up) դիտարկվում են որպես «անհրաժեշտ ոչ-առաջնահերթություն»
     • Գերակշռում է «եթե ցավ չկա՝ առողջ եմ» մտածելակերպը:
     Հանրային առողջապահական հետևանք․ հիվանդությունները հայտնաբերվում են ավելի ուշ փուլերում, երբ բուժումը դառնում է ավելի բարդ և երկարատև։
     Տղամարդկանց աշխատանքային և սոցիալական դերերը հաճախ ուղեկցվում են քրոնիկ սթրեսով։
     • երկար աշխատանքային ժամեր
     • տնտեսական պատասխանատվության բարձր զգացում
     • հանգստի և վերականգնման սահմանափակ ժամանակ
     Սթրեսը հաճախ բերում է «էմոցիոնալ սնվելու»`
     • բարձր կալորիականությամբ սննդի ընտրություն
     • քաղցր և յուղոտ սննդի օգտագործում որպես «արագ հանգստացնող մեխանիզմ»
     • չափաբաժինների վերահսկման նվազում
     Այս երևույթը երկար ժամկետում նպաստում է ավել քաշին և նյութափոխանակային խանգարումներին։
     Սննդային վարքագիծը հաճախ ձևավորվում է ոչ միայն անհատական ընտրությամբ, այլ նաև մշակութային նորմերով։
     Հայաստանում որոշ տարածված օրինակներ՝
     • մեծ չափաբաժիններով սնվելը դիտվում է որպես «լավ սնված լինելու» նշան
     • յուղոտ և աղի սնունդը ընկալվում է որպես «ավանդական և համեղ»
     • տղամարդկանց համար ծանր, կալորիական սնունդը հաճախ սոցիալապես ընդունված է:
     Սա ստեղծում է իրավիճակ, երբ առողջ սննդային փոփոխությունները կարող են ընկալվել որպես «սահմանափակում» կամ «ոչ լիարժեք սնվել»։
     Տղամարդկանց սննդային ընտրությունները հաճախ կախված են սոցիալական միջավայրից՝
     • աշխատանքային կոլեկտիվների սննդային սովորություններ
     • ընկերական հանդիպումներ՝ բարձր կալորիականությամբ սննդի և ալկոհոլի ուղեկցությամբ
     • «միասին շատ ուտելու» սոցիալական նորմ:
     Այս պայմաններում անհատական առողջ ընտրությունը հաճախ դժվար է պահպանել։
     Առողջությունը որպես «երկրորդային առաջնահերթություն» դիտարկելը բնական երևույթ է տղամարդկանց մոտ:
     Շատ տղամարդկանց մոտ առողջությունը ընկալվում է որպես՝
     • աշխատանքից հետո մնացող թեմա
     • ոչ անմիջական առաջնահերթություն
     • խնդիր, որը պետք է լուծվի միայն անհրաժեշտության դեպքում
     Սա նվազեցնում է կանխարգելման արդյունավետությունը և խթանում ուշացած բժշկական միջամտությունները։
     Մտածելակերպը հանդիսանում է այն «անտեսանելի շերտը», որը կապում է սննդակարգը, վարքագիծը և առողջության արդյունքները։
     Հայաստանում տղամարդկանց առողջության բարելավման համար միայն սննդային խորհուրդները բավարար չեն, անհրաժեշտ է նաև՝
     • վարքագծային փոփոխություն
     • առողջության նկատմամբ վերաբերմունքի վերափոխում
     • մշակութային և սոցիալական նորմերի աստիճանական փոփոխություն»:

Խոշոր պահեստային հրդեհի պատճառով Լոս Անջելեսի բնակիչներին կոչ են արել ապաստարան գտնել

Լոս Անջելեսում խոշոր հրդեհ է բռնկվել պահեստում, և իշխանությունները մարդկանց կոչ են արել ապաստարան գտնել։ Այդ մասին հայտնել է ABC հեռուստառադիոկորպորացիան՝ հղում անելով քաղաքի վարչակազմին։

«Չորեքշաբթի կեսօրին Լոս Անջելեսի Բոյլ Հեյթս շրջանում գտնվող առևտրային շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, որը ընդգրկել է արևային վահանակները։ Օդ է բարձրացել սև ծխի սյուն, որը տեսանելի է եղել բազմաթիվ կիլոմետրերից», — նշվում է հրապարակման մեջ։

Քաղաքային իշխանությունները խնդրում են այդ շրջանում բնակվող բոլոր մարդկանց անհապաղ մտնել շենքեր և փակել բոլոր պատուհաններն ու դռները։

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են երկու ուղղաթիռ։ Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը գտնվում է տակտիկական տագնապի վիճակում։ Տուժածների մասին տեղեկություն չկա, հավելել է ABC-ն։

Կիևյան կամրջին հարակից փողոցները կաթվածահար վիճկում են. մարդիկ ոտքով են գնում

Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով հարակից փողոցներում երթևեկությունը կաթվածահար վիճակում է։ Իսակովի պողոտայում քաղաքացիներն իջնում են ավտոբուսներից և  ոտքով են շարունակում ճանապարհը։

Հիշեցնենք, որ Կիևյան կամուրջը փակվել է երեկվանից և փակ կմնա ավելի քան երկու ամիս՝ մինչև օգոստոսի 29–ը։

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին առաջարկել է այլընտրանքային ուղեգծեր:

Երթուղիների ցանկը՝ այստեղ:

Բացի այդ, հունիսի 17-ից կամրջի հարակից ճանապարհահատվածներում կատարվել է երթևեկության ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես  Հալաբյան և Քըրքորյան փողոցների խաչմերուկում, Հալաբյան փողոցով երթևեկելիս, նշված խաչմերուկում առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից կթույլատրվի աջ շրջադարձ, իսկ չորրորդից ուղիղ և հետադարձ, իսկ Քըրքորյան փողոցի կողմից առաջին երթևեկելի գոտուց աջ և ձախ շրջադարձ, երկրորդ և երրորդ գոտիներից դեպի ձախ, իսկ չորրորդ գոտուց` միայն հետադարձ:

Նշված խաչմերուկում Մարզահամերգային համալիրի հարթակից կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն: Նշված խաչմերուկում կիրականացվի նաև լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմի փոփոխություն` համապատասխանեցնելով երթևեկության կազմակերպման փոփոխությանը:

Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում նույնպես կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես Կիևյան փողոցի առաջին նրբանցքով դեպի նշված խաչմերուկ երթևեկող փոխադրամիջոցների վարորդներին կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով, իսկ Օրբելի փողոցի կողմից երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն աջ, իսկ երկրորդից` ուղիղ և ձախ ուղղություններով: