Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ որդին՝ Դավիթ Շիրինյանը, երկար տարիներ գտնվում է հետախուզման մեջ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Չնայած այն հանգամանքին, որ Քրիստիննե Գրիգորյանը զբաղեցրել է այնպիսի առանցքային պաշտոններ, ինչպիսիք են Արդարադատության նախարարի առաջին տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանը և այժմ՝ Արտաքին հետախուզական կառույցի ղեկավարը, նրա կողմից երբևէ չի հնչել ո՛չ պախարակում, ո՛չ էլ՝ իրավական գնահատական մերձավորի այս արարքի վերաբերյալ:

Համացանցում, սոցիալական հարթակներում և լրատվամիջոցների հրապարակումների ներքո նկատելի ակտիվություն է ցուցաբերում պաշտոնյայի հորաքույրը՝ նույն Դավիթ Շիրինյանի մայրը՝ իր հեգնական մեկնաբանություններով։

Հիշեցնենք՝ վերջին շրջանում քաղաքացիական դժգոհությունների տեղիք են տվել ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիների նկատմամբ կիրառվող վերահսկողական մեթոդները: Օդանավակայաններում և սահմանային անցակետերում Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները պարբերաբար լուսանկարում են վերադարձող երիտասարդներին, անմիջապես ֆիքսում նրանց անձնական տվյալները և ստուգում զինվորական ծառայությունից խուսափելու կամ հաշվառման մեջ գտնվելու հանգամանքը:

Այս գործողությունները հասարակության շրջանում ընկալվում է որպես լրացուցիչ ճնշում և անձնական տվյալների անհամաչափ հավաքագրում, հատկապես երբ այն կիրառվում է զանգվածաբար ու առանց հստակ հիմնավորումների:

Նման խիստ վերահսկողության ֆոնին առավել ցայտուն է դառնում իշխանության բարձրագույն օղակներում գտնվող պաշտոնյաների մերձավորների կարգավիճակը, որոնցից է Քրիստինե Գրիգորյանի ընտանիքի հետ կապված այս պատմությունը:

Գրիգորյանի դեպքը եզակի չէ: Ըստ հայկակա լրատվամիջոցների հետաքննական հրապարակումների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ նույնպես տարբեր պատճառներով ու հիմքերով չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն (Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Հայկ Կոնջորյան, Նարեկ Մկրտչյան, Գնել Սանոսյան, Էդուարդ Աղաջանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Արեն Մկրտչյանը, Բաբկեն Թունյանը, Սարգիս Խանդանյանը, Վաղարշակ Հակոբյանը և Կարեն Սարուխանյան և այլք)։

Առավել մեծ հանրային հնչեղություն են ստացել այն դեպքերը, երբ իշխանական պաշտոնյաների զավակներն են օրենքով սահմանված այս կամ այն հիմքով ազատվել բանակից.

Այս ամբողջական պատկերը ցույց է տալիս հստակ հակադրություն երկրում վարվող քաղաքականության և իրականության միջև։ Շարքային քաղաքացիները ենթարկվում են անմիջական նույնականացման, սահմանին լուսանկարվելու և տվյալների խիստ հավաքագրման ընթացակարգերի, իսկ իշխանավորներն ու նրանց մերձավորները օգտվում են օրենքի ընձեռած բոլոր հնարավոր արտոնություններից ու տարկետումներից։ Նրանց ազգականները (ինչպես ԱՀԾ պետի հորաքրոջ որդու դեպքում է) տարիներով կարող են գտնվել հետախուզման մեջ և բնակվել արտերկրում, մինչդեռ նրանց բարձրաստիճան հարազատները շարունակում են պաշտոնավարել և ամբիոններից խոսել օրենքի գերակայությունից։

Հասմիկ Մովսիսյան

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

10:00-13:00 Աբովյան փողոց 29, 31, 33, 35 շենքեր, Իսահակյան փողոց 22, 24 շենքեր, Կորյունի փողոց 9, 11 շենքեր,
11:00-14:00 Կիլիկիա թաղամաս մասնակի,
12:00-15:00 Չարենցի փողոց 10-24 շենքեր, Թումանյան փողոց 33-41, 35ա, 35բ շենքեր, Թումանյան 2-րդ փակուղի 2-11 առանձնատներ, Փարպեցի փողոց 1ա, 9, 11, 13, 17 շենքեր, Սարյան փողոց 1, 1ա, 3, 4-14, 5, 7-17, 9 շենքեր, Պուշկինի փողոց 58-72, 64 շենք, Դեմիրճյան փողոց 17, 19, 21, 23, 25, 27/1 շենքեր, Արամի նրբանցք 26 շենք, Արամի փողոց 24, 24ա, 26 շենքեր, Ռուսթավելու փողոց 1-59 առանձնատներ, Ֆրիկի փողոց 1-19 առանձնատներ, Թափառաշրջիկների փողոց 1, 2, 12 առանձնատներ, Սուրբ Հովհաննեսի փողոց 1-9 առանձնատներ,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

12:00-16:00 Կոմիտասի պողոտա 54Բ շենք, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք 11 շենք և 1-14 առանձնատներ,

Երևանի Քանաեռ Զեյթուն վարչական շրջան՝

11:00-17:00 Ուլնեցի փողոց 32/22-58/20 շենքեր, Գոգոլի փողոց 18/7 շենք, Դավիթ Անհաղթի փողոց 14/21-14/22 շենքեր,

Երևանի Ավան վարչական շրջան՝

10:00-12:00 Չարենց թաղամաս՝ 9, 10, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:00-14:00 Չարենց թաղամաս՝ 11, 12, 13, 14, 15 շենքեր, Դուրյան թաղամաս 30 շենք, Ն. Սաֆարյան փողոցի առանձնատներ մասնակի, Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամաս 1 փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

10:00-12:00 Դավթաշեն 1-ին թաղամաս՝ ՆԳՆ զորամաս,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-12:00 Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2, 1/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10:00-16:00 Էրեբունի փողոց 22, 24, 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00-16:00 Արտաշիսյան փողոց 79 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փողոց 39 շենք, Շիրակի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

12:00-14:00 Շենիկ գյուղ,

Արագածոտնի մարզ՝

11:00-17:00 Գետափ, Թլիկ և Արագածավան գյուղեր,

Արարատի մարզ՝

11:00-12:00 Մասիս քաղաք՝ 2-րդ թաղամաս մասնակի, Ռանչպար, Սիս և Մխչյան գյուղեր մասնակի,
11:00-12:30 Այգեստան, Բերդիկ և Հնաբերդ գյուղեր մասնակի,
11:00-14:00 Շաղափ, Ոսկետափ Հովտաշատ, Խաչփառ և Հայանիստ գյուղեր մասնակի,
11:00-13:00 Մասիս քաղաք՝ Կայարան և Նոր թաղամասեր մասնակի,
12:00-13:00 Մասիս քաղաք՝ 1-7 թաղամասեր, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Շիրազի, Շիրակի, Երևանյան փողոցներ մասնակի, «Տելեկոմ Արմենիա» ընկերության բջջային օպերատորի կայան, Կադաստր, Քաղաքապետարան, Երաժշտական դպրոց, Շուկա, կից խանութներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:30-15:00 Դիմիտրով գյուղ մասնակի,
13:00-14:00 Նորամարգ, Սիս, Սայաթ-Նովա և Ռանչպար գյուղեր մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

11:00-13:30 Գողթանիկ գյուղ մասնակի,
11:00-13:30 Արտաբույք գյուղ մասնակի,
11:00-15:00 Բարձրունի, Մարտիրոս և Սերս գյուղեր,
11:00-16:00 Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ գյուղեր,

Կոտայքի մարզ՝

10։00-13։00 Չարենցավան համայնք՝ VII թաղամաս 1-7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-16:00 Լեռնանիստ գյուղ, «Օրրան» ռեստորանային համալիր, «ԴԱՎՍ Գրուպ» ՍՊԸ, «Լայն Տրանս» ՍՊԸ, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ, «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից բաժանորդներ,
11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Վանատուր թաղամաս մասնակի, թիվ 6 դպրոց, թիվ 5 մանկապարտեզ, «Վիլֆուդ», «Վիլլայն», «Եվրոքափ» ՍՊԸ-ներ, «Մարի» սուպերմարկետ, «Յուքոմ», «Վիվա Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

11:00-14:30 Վարդենիս քաղաք՝ Լեռնագործների, Սեսմանուկյան, Վ. Համբարձումյան, Վ. Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ, «Մակվիչ» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, Քարշային-1 ոչ բնակիչ-բաժանորդ, «Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ, Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա, «Այրք-1» և «Այրք-2» ՓՀԷԿ, Մեծ Մասրիկ, Կուտական, Կախակն, Տրետուք գյուղեր, «Հրանտ Կարապետյան» ՍՊԸ, հեռուստակայան, «Գոգա-Սեդա» գազալցակայան, «Լուսինե Խաչատրյան» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-17:00 Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,
11:30-16:30 Կարճաղբյուր գյուղ՝ 1, 13, 15, 19/1 փողոցներ և 19 փողոց 2 նրբանցք,
12:00-14:00 Սևան քաղաք՝ Շիրազի փողոց 10-15, 10-57 առանձնատներ, Չարենցի փողոց 33-102 և 142-162 առանձնատներ, Լճափնյա փողոց 21-66 առանձնատներ, Նաիրյան 1-ին նրբանցք 1-17 առանձնատներ, Ազնավուրի փողոց 2-15 առանձնատներ, Շահումյան, Կարմիր Բանակի, Սպանդարյան և Իսահակյան փողոցներ, Չերյոմուշկա թաղամաս, «Գեղամա Տրանս», «Հ. Սանեյան», «Ս. Սեդրակյան», «Ս. Բեգլարյան» ոչ բնակիչ-բաժանորդներ, «Էս Քոմպանի» ՍՊԸ, «ԳՈՒՄՍ» և «Ավագ» ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 4 և երաժշտական դպրոցներ, մանկապարտեզ, Միկրոյի կոյուղու պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:30-17:00 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Կոմիտասի, Մռավյան, Աճարյան, Բաղրամյան, Վ. Մամիկոնյան, Շահումյան, Ազգալդյան փողոցներ, «ՎՏԲ-Հայաստան բանկ», «ԱԿԲԱ բանկ» ընկերություններ, «Վրեժ Ավետիսյան» ԱՁ, հակահետախուզություն, «Իրինա-Ինեսա» գազալցակայան, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, «Մոդուլ Սան» ոչ բնակիչ-բաժանորդ, Ակունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Տորֆավան, Վանևան, Գեղաքար գյուղեր, «Կապավոր» ՍՊԸ, «Անուշ Քնար», «Գոգա-Սեդա» գազալցակայաններ, Վանևանի Զինմաս և հարակից բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

11:00-14:00 Վերին Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–15:30 Հաղարծին գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,
11:00-15:00 Իջևան քաղաք՝ Արցախյան փողոց 54/1 և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գետահովիտ գյուղ,
12:00-14:00 Աչաջուր գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզ՝

10:00-11:00 Վանաձոր քաղաք՝ Նարեկացու փողոց մասնակի,
11:00-15:00 Սպիտակ քաղաք մասնակի, Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Պառնի, Ծաղկաբեր, Սարահարթ, Գոգարան, Գեղասար, Շիրակամուտ, Նոր Պառնի, Սարալանջ, Կաթնաջուր, Լեռնավան, Ջրաշեն և Սարամեջ գյուղեր,
12:00-13:00 Անտառաշեն գյուղն ամբողջությամբ,

Շիրակի մարզ՝

11:00-14:00 Գյումրի քաղաք՝ Շերամ թաղամաս,

Սյունիքի մարզ՝

10:00-11:30 Գորիս քաղաք՝ Թումանյան փողոց,
11:30-13:30 Գորիս քաղաք՝ Նոր Վանք Տապ թաղամաս,
15:00-16:30 Գորիս քաղաք՝ Արևշատ փողոց մասնակի,
11:00-14:00 Սիսիան քաղաք՝ Խանջյան փողոց 1, 3, 3ա շենքեր, Որոտան փողոց 1 շենք,
10:30-12:00 Կոռնիձոր գյուղ 1, 7, 8, 9 փողոցներ,
12:30-14:00 Կոռնիձոր գյուղ 2, 4, 5, 6, 9 փողոցներ,
14:30-16:30 Կոռնիձոր գյուղ 1, 2, 3 փողոցներ,
10:00-15:00 Առաջաձոր գյուղ,
11:00-13:00 Աճանան գյուղ,
11:00-12:30 Շաղատ գյուղ՝ Վերին թաղամաս,
12:45-14:00 Բալաք գյուղ,
14:30-16:45 Բարձրավան գյուղ,
12:00-14:00 Որոտան գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Եթե ճանապարհը հեշտ է, ապա այն, ամենայն հավանականությամբ, չի տանում դեպի հաջողություն. Հաջողակ Մտքեր

Ահա 15 մոտիվացնող մտքեր հայտնի դերասաններից, որոնք կոգեշնչեն ու կուղղորդեն քեզ դեպի հաջողություն։

Հաջողության և ձգտման մասին

  1. «Միշտ հավատա, որ ինչ-որ մեծ բան կարող ես անել» – Դուեյն «The Rock» Ջոնսոն

  2. «Հաջողությունը գալիս է նրանց մոտ, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել» – Ուիլ Սմիթ

  3. «Երբեք մի սահմանափակի՛ր ինքդ քեզ ուրիշների կարծիքներով» – Լեոնարդո ԴիԿապրիո

  4. «Կյանքում քեզ ամենաշատը սահմանափակում են այն պատրանքները, որոնք քո գլխում են» – Ջոնի Դեփ

  5. «Երբեք մի հանձնվիր, որովհետև հենց այն պահը, երբ ուզում ես հանձնվել, կարող է լինել քո մեծ հաջողության սկիզբը» – Քիանու Ռիվզ

Աշխատասիրության ու հետևողականության մասին

  1. «Հաջողությունը գալիս է քրտնաջան աշխատանքից, ոչ թե բախտից» – Ռոբերտ Դաունի Կրտսեր

  2. «Դու չես կարող սպասել, որ ամեն ինչ ինքնըստինքյան տեղի ունենա. դու պիտի ինքդ գնաս ու վաստակես դա» – Թոմ Հարդի

  3. «Ամեն ինչ սկսվում է առաջին փոքրիկ քայլից» – Թոմ Հենքս

  4. «Հավատա քո երազանքներին, նույնիսկ եթե ոչ ոք չի հավատում դրանց» – Մերլ Սթրիփ

  5. «Եթե դու ուզում ես ինչ-որ բան ողջ էությամբ, ամբողջ տիեզերքը սկսում է օգնել քեզ» – Ալ Պաչինո

Կյանքի դասեր ու մոտիվացիա

  1. «Եղիր իսկական ու մի վախեցիր լինել այնպիսին, ինչպիսին կաս» – Մորգան Ֆրիման

  2. «Ուրիշների կարծիքը երբեք չպետք է որոշի, թե ով ես դու» – Էմմա Ուոթսոն

  3. «Կյանքը կարճ է, այնպես որ մի վատնիր այն ատելության վրա» – Ջեքի Չան

  4. «Եթե ճանապարհը հեշտ է, ապա այն, ամենայն հավանականությամբ, չի տանում դեպի հաջողություն» – Քեյթ Ուինսլեթ

  5. «Պարտություններն ուղղակի կյանքի դասեր են. սովորիր դրանցից ու առաջ գնա» – Սիլվեստր Ստալոնե

UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը

Անկախ քաշային կարգից՝ UFC-ի լավագույն մարտիկների (P4P) նորացված վարկանիշային աղյուսակում էական փոփոխություններ են տեղի ունեցել։

Վաշինգտոնում կայացած «UFC White House: Freedom 250» մրցաշարում Իլիա Թոփուրիայի նկատմամբ տեխնիկական նոկաուտով տարած սենսացիոն հաղթանակից հետո ամերիկացի Ջասթին Գեյջին նվաճել է չեմպիոնի տիտղոսն ու P4P վարկանիշում միանգամից բարձրացել չորրորդ հորիզոնական:

Միևնույն ժամանակ, երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, բրազիլացի Ալեքս Պերեյրան ծանր քաշային կարգում (մինչև 120,2 կգ) ժամանակավոր տիտղոսի համար մենամարտում ֆրանսիացի Սիրիլ Գանին պարտվելուց հետո նահանջել է 8-րդ տեղ: Նորաթուխ չեմպիոն Գանն իր հերթին հայտնվել է 12-րդ հորիզոնականում՝ շրջանցելով Ալեշանդրե Պանտոժային, Չարլզ Օլիվեյրային և Արման Ծառուկյանին։

Առաջին հորիզոնականը վստահորեն պահպանել է Իսլամ Մախաչևը, որին հաջորդում է ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին: Լավագույն եռյակը եզրափակում է Պետր Յանը։

Արման Ծառուկյանը P4P վարկանիշային աղյուսակում պահպանել է 15-րդ տեղը։ Հայ մարտիկը թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման աղյուսակում ևս պահպանել է իր դիրքը՝ հաստատուն մնալով երկրորդ հորիզոնականում։

UFC-ի լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակն՝ անկախ քաշային կարգից (P4P)
Իսլամ Մախաչև
Ալեքսանդր Վոլկանովսկի
Պետր Յան
Ջասթին Գեյջի
Իլիա Թոփուրիա
Թոմ Ասպինալ
Շոն Ստրիկլենդ
Ալեքս Պերեյրա
Մերաբ Դվալիշվիլի
Ջոշուա Վան
Խամզաթ Չիմաև
Սիրիլ Գան
Ալեշանդրե Պանտոժա
Չարլզ Օլիվեյրա
Արման Ծառուկյան

Armsport

«Ընդդիմությունը տեղիք չի տալիս սադրանքներին, դա կապիտուլյանտին կատաղեցնում է»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄՏԱԾԵԼ Է ՊԵՏՔ
     Կապիտուլյանտը ցայտնոտի մեջ է։ Նա Ազգային ժողովում չունի սահմանադրական մեծամասնություն Ալիևի պահանջները կատարելու համար։ Նրան օդ ու ջրի պես անհրաժեշտ են Ազգայւին ժողովի նոր ընտրություններ։ Նա զերծ չէ դիմելու սադրիչ գործողությունների։ Կապւտուլյանտը պատրաստ է հրահրելու ժողովրդական զանգվածների լայնածավալ ընդվզումներ։ Դա ոչ լեգիտիմ իշխանություններին անհրաժեշտ է, որպեսզի «պետության դեմ հակասահմանադրական պայքար» ծավալելու անվան տակ ձերբակալի ընդդիմադիր երեք ուժերի առաջնորդներին` օրենքից դուրս համարելով նրանց գլխավորած քաղաքական կազմակերպությունները, որը և ՔՊ-ին կապահովի անխոչնդոտ ելքը դեպի Ազգային ժողով, իհարկե, իրենց սատելիտ «ընդդիմադիր» քոծերով հանդերձ։
     Առայժմ ընդդիմությունը տեղիք չի տալիս սադրանքներին։ Դա կապիտուլյանտին կատաղեցնում է` խարխլելով առանց այն էլ նրա խախուտ հոգեկան աշխարհը։ Մենք գործողությունների շեմին ենք… Ի՞նչ անել»։

ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին համաձայնագիր են ստորագրել. պատժամիջոցները կվերանան, Հորմուզի նեղուցը կբացվի

ԱՄՆ կառավարությունը չորեքշաբթի պաշտոնապես հրապարակել է Իրանի հետ ձեռք բերված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ամբողջական տեքստը, որը բաղկացած է 14 կետից և միտված է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցմանը։

Փաստաթուղթը նախատեսում է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացում, ինչպես նաև Իրանի կողմից բարձր հարստացված ուրանի և այլ միջուկային նյութերի պաշարների չեզոքացում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո։

Իր հերթին Վաշինգտոնը պարտավորվում է 30 օրվա ընթացքում վերացնել Իրանի դեմ կիրառվող ծովային սահմանափակումները, ազատել սառեցված ակտիվներն ու ֆինանսական միջոցները, արտոնություններ տրամադրել իրանական նավթի և նավթամթերքների արտահանման համար, ինչպես նաև տարածաշրջանային գործընկերների հետ իրականացնել առնվազն 300 միլիարդ դոլարի վերակառուցման և տնտեսական զարգացման ծրագիր։

Այս մասին հաղորդում է CNN-ը՝ նշելով, որ փաստաթղթի հրապարակմանը նախորդել էր հուշագրի գաղտնիության շուրջ ծավալված հանրային քննարկումների և դժգոհությունների ալիքը։

Հուշագիրը նախատեսում է 60-օրյա բանակցային փուլ, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն վերջնական պայմանները։ Հետագայում այդ համաձայնագիրը պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։

Սպիտակ տունը նաև հայտարարել է, որ եթե Թեհրանը կատարի ստանձնած պարտավորությունները, ԱՄՆ-ն պատրաստ կլինի շարունակել տնտեսական սահմանափակումների մեղմացման գործընթացը՝ նպաստելով Իրանի տնտեսական զարգացմանը։

Հուշագրի առաջին կետի համաձայն՝ ԱՄՆ-ն, Իրանը և նրանց դաշնակիցները պարտավորվում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, և ապագայում զերծ մնալ միմյանց դեմ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից։

2-րդ կետով կողմերը վերահաստատում են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու հանձնառությունը։

3-րդ կետը սահմանում է, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է ավարտվեն առավելագույնը 60 օրվա ընթացքում՝ փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու հնարավորությամբ։

4-րդդ կետը վերաբերում է Իրանի նկատմամբ ծովային սահմանափակումների վերացմանը, իսկ 5-րդը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովմանը ու ականազերծման աշխատանքների իրականացմանը։

6-րդ կետով նախատեսվում է Իրանի վերակառուցման համար առնվազն 300 միլիարդ դոլարի ներդրումային և տնտեսական ծրագիր, իսկ 9-րդ կետը վերաբերում է Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների փուլային վերացմանը։

8-րդ կետով Իրանը վերահաստատում է, որ չի ձգտի ձեռք բերել կամ արտադրել միջուկային զենք, իսկ հարստացված միջուկային նյութերի պաշարների հարցը կլուծվի ԱԷՄԳ-ի վերահսկողությամբ։

9-րդ կետը նախատեսում է ստատուս քվոյի պահպանում մինչև վերջնական համաձայնագրի ստորագրումը, 10-րդը՝ իրանական նավթի արտահանման համար ֆինանսական և առևտրային արտոնությունների տրամադրում։

11-րդ կետը վերաբերում է Իրանի սառեցված ակտիվների ազատմանը, 12-րդը՝ վերահսկողական հատուկ մեխանիզմի ստեղծմանը, իսկ 13-րդը սահմանում է վերջնական համաձայնագրի շուրջ փուլային բանակցությունների մեկնարկի պայմանները։

Վերջին՝ 14-րդ կետը նախատեսում է, որ վերջնական համաձայնագիրը պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պարտադիր բանաձևով։

Թամարա Քալանթարյան

Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով

Գերմանիայում հնագետները հայտնաբերել են տղամարդու անսովոր թաղում, որին գրեթե 5 հազար տարի առաջ տեղադրել էին լքված վառարանի փոսում։ Գտածոյի անսովորությունն այն է, որ նման կառույցները չափազանց հազվադեպ էին օգտագործվում թաղումների համար, գրում է Live Science-ը։

Ավելին, երիտասարդ տղամարդու գանգի վրա պահպանվել էին վնասվածքի հետքեր, ինչը հետազոտողներին ստիպել է դիտարկել նրա մահվան մի քանի վարկած՝ սպանությունից մինչև մարդկային զոհաբերություն։

Բացահայտումը կատարվել է Գերմանիայի կենտրոնական մասում գտնվող Գերստևից գյուղի մոտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամանակ։ Այստեղ հնագետները հայտնաբերել են թաղում, որը վերաբերում է լարային կերամիկայի մշակույթին, գոյություն ունեցած Հյուսիսային Եվրոպայում մոտավորապես մ.թ.ա. 2900-ից 2050 թվականներին։

Այս մշակույթը ստացել է իր անվանումը անոթների վրա եղած բնորոշ զարդանախշի շնորհիվ, որը հիշեցնում է լարի հետքեր։

Լարային կերամիկայի մշակույթի ներկայացուցիչների թաղման ծեսերը սովորաբար խստորեն պահպանվում էին․ տղամարդկանց թաղում էին աջ կողքի վրա, կանանց՝ ձախ, իսկ մարմինները դնում էին կծկված դիրքով՝ դեմքով դեպի հարավ։ Գերստևիցում հայտնաբերված տղամարդը միայն մասամբ էր համապատասխանում այս ավանդույթին։

Նա նույնպես դրված էր կծկված դիրքով և ուղղված էր դեպի հարավ, սակայն սովորական գերեզմանի փոխարեն թաղված էր հին վառարանի փոսում։

Կմախքը պատկանել է մոտ 25 տարեկան տղամարդու։ Գանգի ուսումնասիրությունը ցույց է տվել գլխի վնասվածքի առկայություն, որը ստացել էր դեռ կենդանության ժամանակ կամ անմիջապես մահից առաջ։ Հնագետների խոսքով՝ դրա համար գոյություն ունեն մի քանի հնարավոր բացատրություններ։

Տղամարդը կարող էր դառնալ բռնության զոհ և սպանվել, կարող էր զոհվել պղնձե դարի անհայտ հակամարտությունում, ապա թաղվել անսովոր եղանակով։ Սակայն ամենահետաքրքիր վարկածը կապված է ծիսական զոհաբերության հետ։

Հնագետ Օլիվեր Դիտրիխը նշել է, որ հազվադեպ դեպքերում լարային կերամիկայի մշակույթի նման վառարանի փոսերում գտնում են կովերի կամ շների ոսկորներ, որոնք համարվում են անհայտ աստվածություններին հնարավոր զոհաբերական ընծաներ։ Այդ պատճառով չի կարելի բացառել, որ հայտնաբերված մարդը նույնպես դարձել է հին ծեսի մի մասը։ Վերջնական եզրակացություններ անելուն կօգնեն աճյունների լաբորատոր հետազոտությունները։

Հետաքրքիր է, որ սա արդեն Գերստևիցում առաջին խորհրդավոր գտածոն չէ։ Անցյալ տարի հնագետները այստեղ հայտնաբերել էին 12 ծիսական փոս՝ շրջապատված օղակաձև խրամով։ Ներսում կային շների ոսկորներ, մարդկային գանգեր և ամբողջական կերամիկական անոթներ։ Այս կառույցները վերաբերում են Զալցմյունդեի ավելի հին մշակույթին, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 3400-ից 3050 թվականներին։

Պեղումները ցույց են տալիս, որ Գերստևիցի տարածքը մարդկանց կողմից բնակեցված է եղել ավելի քան վեց հազար տարի անընդմեջ։ Այստեղ հնագիտական հետազոտությունները կշարունակվեն առնվազն մինչև 2027 թվականը, և գիտնականները չեն բացառում, որ նոր բացահայտումները կօգնեն բացահայտել երիտասարդ տղամարդու գաղտնիքը, որի աճյունը գրեթե հինգ հազարամյակ մնացել էր վառարանի փոսում։