«Անկախ դիտորդ»-ը 3 տեղամասերի ընտրողներին կոչ է անում պաշտպանել իրենց ընտրական իրավունքը

«Անկախ դիտորդ»-ը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Անկախ դիտորդ» դաշինքը կոչ է անում.

Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51
     Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13
     Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65
     տեղամասերի ընտրողներին առանց վարանելու պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։

«Անկախ դիտորդ» դաշինքը, ելնելով ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների ուսումնասիրությունից, գտնում է, որ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում հունիսի 7-ին Ընտրական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան քվեարկություն իրականացրած ընտրողների իրավունքները խախտված են։

Այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացառել է իշխանություն ձևավորելուն մասնակցելու նրանց իրավունքը»։

Դերասանուհու ընտանիքում լարված մթնոլորտ է

Daily Mail-ը գրում է, որ վերջին շրջանում բավական լարված են հարաբերությունները դերասանուհի Գվինեթ Փելթրոուի եւ նրա ամուսնու՝ պրոդյուսեր Բրեդ Ֆելչաքի միջեւ։ Պատճառը՝ Գվինեթի՝ հանրային կոշտ հայտարարություններն են։ Բրեդը, ըստ հոդվածի, սովորաբար կարողանում է պահպանել չեզոքություն տարբեր հարցերում։ Գվինեթը ավելի պոռթկուն է եւ չի վախենում մարտահրավեր նետել նորմերին կամ արտահայտել իր կարծիքը նույնսկ ամենասուր հարցերի վերաբերյալ։ Դա էլ բերում է նրանց միջեւ հաճախակի վեճերին։

Բացի այդ, Բրեդն ու Գվինեթն ունեն տարբեր քաղաքական հայացքներ։ Վերջին շրջանում՝ հանուն ընտանիքում խաղաղությունը պահպանելու, նա պարզապես լռում է կնոջ կոշտ հայտարարություններին։ Նշենք, որ Գվինեթը վերջին շրջանում քիչ է նկարահանվում, զբաղված է սեփական պոդքասթով եւ գեղեցկության պարագաների իր բիզնեսի զարգացմամբ։ Հաճախակի է արտահայտվում ամերիկյան քաղաքական եւ հասարակական կյանքի վերաբերյալ։

Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր ուժերի համախմբման առաջարկ է արել։ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ: Շատ…

ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին

«Գիլգո Բիչի սերիական մարդասպան» անունով հայտնի տխրահռչակ Ռեքս Հոյերմանը խոստովանել է ութ կանանց դաժան սպանությունները և չորեքշաբթի դատապարտվել է առավելագույն պատժաչափի, հաղորդում է BBC News-ը։

Դատարանը նրան երեք ցմահ ազատազրկում է նշանակել առաջին աստիճանի սպանությունների համար, ինչպես նաև 25 տարուց մինչև ցմահ ազատազրկում՝ երկրորդ աստիճանի սպանության չորս մեղադրանքներով։ Բոլոր պատժաչափերը կրվելու են հաջորդաբար։

Լոնգ Այլենդի Ռիվերհեդի դատարանում անցկացված լսումների ժամանակ հնչել են զոհերի հարազատների հուզական հայտարարությունները, որոնք սպանությունների հետևանքները նկարագրել են որպես «ցմահ տրավմա և կործանված կյանքեր»։

Դատավոր Թիմոթի Մացցեին խստորեն դատապարտել է ամբաստանյալին՝ նրան անվանելով «գարշելի ու ստոր մարդ» և «վախկոտ», որից հետո հայտարարել է առավելագույն դատավճիռը։

Սպանությունները տեղի են ունեցել 1993-2010 թվականների ընթացքում։ Գործը ավելի քան տասը տարի մնում էր չբացահայտված։

Ավելի ուշ նա խոստովանել է ութ կանանց՝ Մելիսա Բարտելեմիի (24 տարեկան), Մեգան Ուոթերմանի (22 տարեկան), Էմբեր Քոսթելոյի (27 տարեկան), Մորին Բրեյնարդ-Բարնսի (25 տարեկան), Ջեսիկա Թեյլորի (20 տարեկան), Վալերի Մաքի (24 տարեկան), Սանդրա Կոստիլայի (28 տարեկան) և Քարեն Վերգատայի (34 տարեկան) սպանությունները:

Զոհերի հարազատներն իրենց ելույթներում նկարագրել են բազմամյա տառապանքներն ու արդարադատության սպասումը։

Մելիսա Բարտելեմիի քույրը հայտարարել է, որ Հոյերմանը սպանությունից հետո զանգահարել է ընտանիքին և հեգնանքով հայտնել հանցագործության մանրամասները, ներառյալ տեղեկություններ զոհի մարմնի վիճակի մասին։

Մյուս զոհերի հարազատները նույնպես հանդես են եկել խիստ հայտարարություններով՝ մեղադրյալին անվանելով դաժան և անմարդկային։

Քննության տվյալներով՝ Հոյերմանը ձերբակալվել է 2023 թվականին Նյու Յորքի արվարձանում։ Ոստիկաններին հաջողվել է նրան կապել հանցագործությունների հետ ԴՆԹ-ի միջոցով, որը ստացվել էր պիցցայի տուփից։

Դատարանի տվյալներով՝ զոհեր են դարձել սեքս-ծառայությունների ոլորտում աշխատող կանայք, որոնց հետ նա կապ է հաստատել առցանց հայտարարությունների միջոցով։

Հետաքննությունը տևել է ավելի քան տասը տարի և ակտիվացել է 2022 թվականին հատուկ օպերատիվ խմբի ստեղծումից հետո, որը կարողացել է մի քանի շաբաթվա ընթացքում պարզել կասկածյալի ինքնությունը։

Ռուսաստանի և Թուրքիայի միջև շփումները վաղուց դադարել են պաշտոնական լինել․ Պուտին

«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց»․ երեկ ադրբեջանական մամուլում հայտնվեց այս վերնագրով նյութ։ Նյութից պարզ է դառնում, որ ադրբեջանական պետությունը ֆինանսներ է տրամադրել, որպեսզի ուսումնասիրեն հայկական դասագրքերը ու այնտեղ ենթադրյալ ատելություն գտնեն։ Իրենք, իհարկե, փաստական որևէ նյութ գտնել չեն կարող, ավելին ասեմ՝ իրական ատելությունն ու զավթողականությունը քարոզվում են հենց ադրբեջանական դասագրքերում։ Բայց այստեղ ուշագրավն այն է, որ պետությունը փող է դրել, առաջադրանք է տվել համապատասխան մարմիններին, դրանից հետո ֆինանսավորել է անգլերենով գրքեր տպել ու փորձել տարածել այդ ակնհայտ կեղծիքը, այսինքն՝ կոնկրետ քարոզչական խնդիրների վրա ռեսուրս է դրել։ Էլ չեմ ասում, որ այդ զեկույցի միջոցառմանը պատգամավորներ են եկել, որ դրա մասին խոսեն և տարածեն։
     Ի գիտություն ասեմ, որ ես ինքս, շատ լավ հասկանալով Ադրբեջանից եկող ռիսկերը, իմ անձնական նախաձեռնությամբ, դեռ անցած տարվա մայիսին հատ առ հատ ուսումնասիրել եմ 2020 թվականից հետո Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում պատմության դասագրքերի վերահրատարակված տարբերակները, ամիսներով ուսումնասիրել եմ այդ դասագրքերը, հանել եմ Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվող վտանգավոր զավթողական հայեցակարգը, ցույց եմ տվել, թե ինչպես է դա ներդրվել ադրբեջանական դասագրքերում, պատրաստել եմ նյութի թե՛ հայերեն, թե՛ անգլերեն տարբերակները։
     Իսկ ՀՀ ներկայիս ղեկավարությունն այդ ամենը ոչ միայն չի կարողացել նայել, հասկանալ, գնահատել, ներկայացնել միջազգային գործընկերներին, այլև պայքարել է, ռեսուրս է դրել, որպեսզի Ադրբեջանից եկող ռիսկերից խոսողները լինեն թիրախավորված, փող է ծախսել, որպեսզի իրենց հարող «փորձագետները», իրենց պատգամավորները գան ու ասեն, որ նման խնդիր չկա, դա կեղծիք է։
     Այս պարզ օրինակի վրա անգամ կարելի է հասկանալ, որ մենք Հայաստանում գործ ունենք Ադրբեջանի կամակատար իշխանության հետ։ Իսկ մեր դեմ բոլոր ճակատներով շարունակվում է տեղեկատվական պատերազմը, ընդ որում՝ թե՛ Ադրբեջանից, թե՛ ՀՀ ղեկավարության կողմից․․․
     Հ․Գ․ Իմ պատրաստած փաստահենք հոդվածը` հղումով, անգլերենը` այս հղումով. տարածումը ավելի քան խրախուսվում է»։